Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, November 1, 2010

Երևանցիներին զվարճացնող կապիկը մահանում է երևանցիների անտարբերությունից

Facebook սոցիալական ցանցում բնապահպաններն ու ակտիվիստները փորձում են օգնել Երևանի Քաջազնունի – Ե. Քոչար փողոցների խաչմերուկի մոտակա այգու տարածքում գտնվող սրճարաններց մեկի վանդակի տառապող կապիկին, որ «ժամանակին «զվարճացնում էր» սրճարանի այցելուներին, անցորդներին` երիտասարդներին, տատիկ/պապիկներին իրենց թոռնիկների հետ, որոնք անցնելով մոտենում, նայում, ժպտում, լուսանկարներ էին անում…Սեզոնի հետ կապված սրճարանը փակվել է: Կապիկն էլ մնացել է…Մենակ, Սառած, Առանց սնունդ, Առանց ջուր, Լքված իր վանդակի մեջ: Այժմ մարդիկ նույնպես անցնում, մոտենում են: Մեկ մեկ ել մի կտոր հաց կամ կգցեն կամ ոչ.. Նա էլ գազանի պես հարձակվում է այդ կտորների վրա: Շրջակայքում աղբ է, դատարկ շշեր: Կապիկի, հիմնականում, անշարժ դիրքը, հայացքը, նույնիսկ վանդակը գոռում են և դա արդեն նույնիսկ օգնության կանչ չէր…Նա մահանում է…»: -Խնդրում ենք հրատապ միջոցներ ձեռնարկեք, այդ խեղճ կենդանուն տառապանքներից և մահից փրկելու համար: Մասնավորապես նրան շտապ անհրաժեշտ է տեղափոխել, բուժել և բարենպաստ պայմաններ ստեղծել հետագա կյանքի համար: Ում դիմել, երբ ազատ և վայրի բնության խորհրդանիշը մարդու կողմից բանտարկված վանդակում մահանում է,-ասում է ակտիվիստներից մեկը` Մարիամը:

No comments:

Post a Comment