Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, November 5, 2010

«Սարդարապատ» շարժումը շնորհավորում է «սարեցու շիտակությամբ» Սասուն Միքայելյանը 53-ամյակը

«Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել, որով շնորհավորում է Արցախյան հերոսամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձը: Հայտարարության մեջ ասվում է. «Նոյեմբերի 7–ին լրանում է «Սասուն» ջոկատի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ, հանիրավի անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի ծննդյան 53-րդ տարեդարձը։ Սասուն Միքայելյանը հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկն է։ Քաղաքացիական այն կեցվածքը, որն ունի Սասուն Միքայելյանը օրինակ է շատերիս եւ ապագա սերունդների համար։ Սարեցու շիտակությամբ, պարզությամբ, կեղծիքի, անարդարության նկատմամբ անհանդուրժող եւ մարտնչող կեցվածքով նա կանգնած է հայ ժողովրդի այն զավակների կողքին, որոնց պայքարի շնորհիվ է կերտվելու նաեւ մեր բոլորիս երազած հայրենիքը՝ Հայաստան երկիր դրախտավայրը։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, Շարժման համակիրները շնորհավորում են Սասուն Միքայելյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, համբերություն, անկոտրում կամք, ուժ եւ կորով»։

No comments:

Post a Comment