Հաջորդ խորհրդարանում հայտնվելու իրական հնարավորություններ ունեն քաղաքական դաշտում ակտիվ ուժերն,  իսկ դրանք խորհրդարանական ուժերն են  ու  ՀԱԿ-ը` եթե լավ աշխատի: Այս կարծիքին է  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, ում խոսքով, «Կոնգրեսն իրեն ընդդիմադիր է համարում, բայց ո՞ւմ կամ ինչի՞ն է ընդդիմադիր: Դա ինչքանո՞վ աղերսներ ունի ժողովրդի հետ»: Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունները թույլ չեն տալիս ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել, Գալուստ Սահակյանն ասել է. «Նրանք ավելի շատ խոչընդոտներից են խոսում, քան ժողովրդին ակտիվացնում: Մենք ժամանակ ենք տեսել, որ իշխանությունը շրջափակում էր, բայց մարդիկ գալիս էին միտինգների: Չի կարելի մի երգ ունենալ եւ նույնը երգել: Իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժերը երգելու խնդիր չունեն: Նոր երգերը պիտի երգի ընդդիմությունը: Մենք մեր երգը արդեն երգել ենք: Չէ, կարապի երգը չի: Մենք աշխատում ենք, երգելու ժամանակ չունենք»

No comments:
Post a Comment