Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 25, 2010

Լիսաբանում հայկական և վրացական պատվիրակությունները 80 անբարո կանանց մասնակցությամբ աղմկոտ երեկույթ են կազմակերպել

Հայաստանի ԱԳՆն անհեթեթություն է անվանել պորտուգալական թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Լիսաբանում հայկական և վրացական պատվիրակությունները 80 անբարո կանանց մասնակցությամբ աղմկոտ երեկույթ են կազմակերպել։ «Դա այնքան անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, որ նույնիսկ մեկնաբանությունների կամ հերքման կարիք չունի»,– ասել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի քարտուղարը։ Պորտուգալական հեղինակավոր Correio da Manhã թերթը գրել է, թե Լիսաբոնում վրացական պատվիրակությունը 80 անբարո կանանց հետ աղմկոտ երեկո է անցկացրել։ Զվարճանքն այնքան «զանգվածային է» եղել, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որը նույն հյուրանոցում է գտնվել, ստիպված է եղել բողոքել հյուրանոցի վարչակազմին։ Վերջիններս էլ վրացիներից պահանջել են իրենց «ավելի համեստ» պահել։ Թերթի փոխանցմամբ՝ հյուրանոցի տնօրինությունը ևս մեկ անգամ անհարմար դրության մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ աշխատակիցները ճանաչել էին «հնագույն մասնագիտության» տեր կնոջը, որին վրացիները ներկայացրել էին որպես իրենց պատվիրակության անդամ։ Թերթի տվյալներով, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և արձանագրություն կազմել։ ԶԼՄների փոխանցմամբ, վրացական պատվիրակության խրախճանքին մասնակցել են նաև Լիսաբոնում գտնվող հայկական պատվիրակության ներկայացուցիչները։ Վրաստանի ԱԳՆն հրաժարվել է մեկնաբանել այդ ամենը՝ հայտարարելով, որ Թբիլիսին այդ առնչությամբ ոչինչ չգիտի։ Իսկ Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունն այսօր խորհրդարանում բացատրություն է պահանջել ԶԼՄների տարածած տեղեկությունների համար։ «Մամուլը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, գրում է, որ վրացական պատվիրակության ներկայացուցիչները անբարո կանանց են վարձել, դա ամոթալի փաստ է... այդ տեղեկությունը պետք է ուսումնասիրել և պատասխան պահանջել պատվիրակության անդամներից»,– հայտարարել են նրանք։

No comments:

Post a Comment