Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 11, 2010

Կադաստրի պետական կոմիտեում կվերանա? բյուրոկրատական քաշքշուկը

ՀՀ կառավարության նիստում հաստատվեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների հայեցակարգը։ Ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, ըստ հայեցակարգի՝ կբարելավվի ոլորտի սպասարկման որակը, կվերանա բյուրոկրատական քաշքշուկը։ Նոր համակարգի ներդրմամբ ոլորտում գլոբալ բարեփոխումներ կիրականացվեն։ Դրանցից գլխավորն այն է, որ ծառայությունները կավտոմատացվեն, ինչի արդյունքում կբացառվի քաղաքացիների շփումը կոմիտեի աշխատակցիների հետ։ Դա էլ, ըստ ոլորտի պատասխանատուների, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Նախատեսվում է, որ արդեն 2012թ. հունվարից այս նոր համակարգը կգործի։ Դրա ներդրման արդյունքում կոմիտեի աշխատակիցների կրճատումներ կլինեն, հետևաբար կկրճատվեն նաև վարչական ծախսերը։

No comments:

Post a Comment