Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 2, 2010

Գեներալ Բաղմանյանի տարածն ուզում են ջարդոն «սարքել»

Իջևան-Ղազախ սահմանագծի վրա գտնվող Զողազի արհեստական ջրամբարից անհետացած պոմպերի ու խողովակների գործը ուզում են փակել այն ձևակերպելով որպես մետաղի ջարդոն, և գործը փակված համարել։ Հիշեցնենք, որ մոտ 2,5 միլիոնանոց պոմպերի անհետացման հետքը տանում էր դեպի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը։ Ջրամբարը հայերը կառուցել էին խորհրդային տարիներին, այնուհետև փոխանակել ադրբեջանցիների հետ՝ դրա դիմաց հողեր վերցնելով։ Թե ինչպես էր սահմանի վրա՝ կրակային գծի տակ գտնվող պետական գույքն անհետացել, այդպես էլ անհայտ մնաց, կարելի է ենթադրել, որ Բաղմանյանը համաձայնության է եկել ադրբեջանական՝ այդ հատվածը վերահսկող գեներալիտետի հետ և հանելուց հետո կիսվել։ Վատ չէր լինի, որ Ադրբեջանն իր «բաղմանյանի» գործունեությունը ստուգեր...

No comments:

Post a Comment