Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 4, 2010

«Պատվավոր դոնոր» նոր կոչում

Հայաստանում շուտով ի հայտ կգա նոր կոչում՝ պատվավոր դոնոր։ Կառավարությունն հավանության արժանացրեց «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի նախագիծը։ Դրանով կարգավորվում են արյան դոնորության եւ արյան փոխներարկման հետ կապված հարաբերությունները։ «Հայաստանի Հանրապետության պատվավոր դոնոր» կոչումը շնորհվում է 30 եւ ավելի անգամ անհատույց կարգով արյան դոնոր կամ 50 եւ ավելի անգամ արյան պլազմայի դոնոր հանդիսացած անձանց: Որոշակի դեպքերում թույլատրվելու է նաեւ արյան արտահանումը եւ ներմուծումը՝ արտակարգ իրավիճակներ, մարդասիրական օգնություն, արյան այլ բաղադրամասերի հետ փոխանակում։

No comments:

Post a Comment