Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, September 13, 2010

Կույր աչոք, բայց ոչ մտոք

Կույրերի միավորման մշակույթի պալատում խաղում են ու քիչ խոսում
Չըխկ, թըխկ, երկու-հինգ, էս ի±նչ ա, հինգ-չորս՚,- ձայները ոչ թե ասենք, երրորդ մասի խուժան բիսետկայից են գալիս, այլ` Կույրերի միավորման մշակույթի կենտրոնից: Մի անշուք սենյակում չորս կույր տաղամարդիկ դոմինո էին խաղում, մի կին ու մի զառամյալ ծերունի էլ հետևում էին վիճակակիցների խաղին: Հարևան սենյակրից նարդու զարի ու խաղաքարերի չըխկ, թըխկոցն էր լսվում: նրանք ամեն օր այտսեղ են գալիս օրն անցկացնելու, միասին խաղալու համար: Հաշմանդամ այս հասարակությունը կամ` նրանց այն հատվածն, ով ի վիճակի է ինքնուրույն, բայց ձռենափայտը թըխթխկացնելով տեղաշարժվել, տանից մշակույթի տուն են հասնում օրվա մի քանի ժամը գոնե այս ձևով իմաստավորելու և բախտակիցների հետ հաղորդակցվելու համար: Այդպիսիներին հաճախ կարելի է հանդիպել մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի շուկայի հատվածում: Դրանից քիչ վերև է նրանց մշակույթի պալատը:
Վաճառվել են կույրերի միավորման քաղաքակենտրոնում գտնվող շատ շինություններ կամ` վարձակալությամբ տրվել բազմագույն ոչ պետական բուհերին ու հիմնարկ-ձեռնարկություններին: Այս հաշմանդամների իրավունքները պաշտպանելուն միտված հասարակակն կազմակերպությունների ղեկավարները, հարկ եղած դեպքում բարձրաձայնում են միայն իրենց բռալյան ուղագրությամբ գրքերի մաշված լինելու, նորի բացակայության մասին, սակայն վարձակալությամբ տրված տարածքներից գոյացող միջոցներից թերևս կարելի էր մի կարգին սեղան ու աթոռ գնել մշակույթի տանը` բախտակիցների խաղային պայմանները բարելավել: Կույրերի իշխանությունն էլ, երկրի իշխանությունների նման կույր են շրջապատի ու հաշմանդամների խնդիրները լուծելու հարցում: Այստեղ հավաքված կույրերն էլ` իրենց անմիջական ղեկավարներից ոչինչ չեն պահանջում: Հիմնականում` զառամյալների են կամ` հասուն տարիքի մարդիկ, ովքեր ինչի մասին ասես դատողություններ են անում և չեն սիրում լրագրողներիս: ՙՍրանցից խեր չկա, գալիս խոսացնում են, գնում - գրում: Գոնե` մի երկու շիշ պիվա բերեիք խմեինք, ասեինք` ուխա~յ, թե չէ եկել եք, ի±նչ: Վեր կացեք գնացեք էստեղից՚: Այնումամենայնիվ` ճակատապինդ գտնվեցինք և որոշեցինք խոսել նրանց համար ցավոտ խնդիրներից: Արտաքնապես մի քիչ ապահովվածի տպավորություն թողնող Ռազմիկն անընդհատ ռեպլիկներ էր նետում, փորձում վիրավորել, փոխարենը` Պավելը լսում էր ուրիշների հարցերն ու դոմինոյի քարերը մաժմժելուն մեկտեղ ինքնակամ պատասխանում: Ի վերջո, Ռազմիկ նյարդերը տեղի տվեցին, խաղն ընդհատեց, բախտակիցներին հրահանգեց` չխոսել ու` դուրս եկավ սենյակից: Նրա հորդորին, թերևս, հետևեց միայն մինչ այդ չաչանական Պավելը: Էլ ինչքան խնդրեցինք կիսվել իր խնդիրներով` մատնոցի պես դատարկ աչքը վառվող լամպի կողմը հառած, հառաչում ու լռում էր. ՙԷ~, ի±նչ խոսամ՚: ՙՄատնաչափիկ՚-ում փեսացու կուղբի արտաքին ունեցող մի ծերունի նստել էր պատի տակ, հոնքերի մազերը երկար, չսանրած փռել էր խուփ աչքերին ու տեր ողորմեայի հատիկներն էր հաշվում, հարցրեցինք, թե ինչպե±ս եք ապրում, խորհրդային տարիներին ի±նչ էիք անում, հիմա` ի±նչ. ՙՀիմա ոչ մի բան էլ չկա, մեր նմանների համար ոչինչ չկա՚: Ի±նչ եք ուզում լինի, որ չկա` մանվել Կարապետյանին միամիտ- հարցրեցինք. ՙԻ±նչ ենք ուզում լինի~, ուզում ենք` թոշակները բարձրանա~, ամեն ինչ ուզում ենք, բայց կա±, տալի±ս են, մեզի չեն տալիս: Հիմա ո±վ ա հաշմանդամներին մարդու տեղ դնում՚: Ժամանակին արտադրություններ ունեիք, չէ±, բա ի±նչ եղան` հարցրեցինք. չասաց, հավանաբար` վախեցավ. ՙՈր խոսանք, ձայնագրեք տանեք, դրանից ի±նչ օգուտ կա իմ համար՚, որովհետև վերադարձած Ռազմիկը սաստում էր, Պավելն էլի անպոչ գդալի պես մեջ էր մտնում: Պլակատային խոսք ասացին, թե ապրում են թոշակով: Ապրել կլինի±: Հերթը հասավ` Սերոբին. ՙԳրե’ք, ա’յ Կառավարություն, ձեր տված թոշակն ու շուկան համապատասխանո±ւմ են իրար, գոնե տարրական ապրելու համար՚: Անկեղծ հետաքրքրվեցինք, թե ինչպե±ս են գնում շուկա, գնումներ կատարում, առևտրականները կարողաում են ճիշտ շփվել նրանց հետ. ՙՁԵր նման մեկին-մյուսին խնդրում ենք ձռեքներիցս բռնում են տանում շուկա: Գները նույնն են. մեր համար կլինի, թե` ձեր: Տրանսպորտն էլ ա նույնը, հիմա` հաշմանդամների համար ո’չ մշտական կա, ո’չ որևէ արտոնություն, ո±ւմ ենք պետք, իսկ շուկայում ոչ մի կշեռք ճիշտ չի, գնում ենք, առնում վաճառողների խղճին թողած, տանում ենք տուն, երբ տնեցիք կշռում տեսնում են կես կամ` մի կիլո պակաս են տվել, այ էդ վախտ ջղայնանո~ւմ ենք, ո±ր մեկի քյալլին տանք, բոլորն էլ նույնն են: Սովետի ժամանակ դրանց համարում էին ՙսպեկուլյանտներ՚, իսկ հիմա` ՙդալալ՚: Սերոբի հետ հերթ չտալով խոսում էր նաև Լիպարիտը: Ձեր ՙնաչալնիկները՚ քաղաքի կենտրոնի շենքերը վարձով են տվել, էդ գումարով գոնե ձեզ օգնո±ւմ են` հարցրեցինք. ՙՈչ ի քոռ կոպեկով էլ չեն օգնում: Հըլը գնացեք ներկայիս աշխատողների աշխատավարձերը նայեք` հետո` մեզ տրվող վճարը: Իրանք նույնիսկ 13-րդ աշխատավարձ ու ՙպրեմիա՚ են ստանում, իսկ մեզ 300 դրամ են տվել, ամոթ էր նույնիսկ ՙվեդըմըստի՚ մեջ գրելը: Իսկ ղեկավարները շենքերի նկուղային հարկերը, հիմնարկի ՙցեխերը՚ վարձակալության են տվել, գումարը գդնում են ջեբները: Իսկ մեր կանոնադրության մեջ գրված է, որ շենքեր-շինություններից գոյացած գումարը իրավունք չունեն աշխատավարձ տան, պիտ նյութեր առնեն, կույրերին աշխատացնեն: Բայց օրենք կա±, երկրում էդպիսի բան գործո±ւմ ա՚: Լիպարիտ Ասրյանն էլ, թե. ՙքո պրեզիդենտն անգամ Սահմանադրությունը չի հարգում, ինչ մնաց մի քոսոտ Կույրերի միավորումը, բուլդոզերները դրեցին` Հյուսիսային պողոտայի տեղում մարդու տունը քանդեցին, վրայից ընկավ մահացավ, ո±վ դատվեց: Քաղաքի կենտրոնում տասը հոգի մարդ սպանվեց, ո±վ պատասխան տվեց: Հիմի էկել, ուզում եք թերթի մեջ գրեք, յանի ի±նչ: Մոռացել եք... Ազգերի ցավը բոլորինս ա՚:
Նրանք ընտանիք ունեն, մյուս անդամներն, իհարկե, տեսնում են, երեխաները բարձրագույն ավարտ են: Սա Լիպարիտն ասաց ու որորշեց հրահանգել. ՙՁեր գլխասվոր խմբագրին ասա~, թե կառավարական հեռախոս ունի±, թող զանգի էն սիրուն տղին` վարչապետին, իմ անունից ասի` էն 23 տոկոս, 13 տոկոս, 6 տոկոս որ ասում ա, թե էդքանով թոշակը բարձրացել ա,մի հատ էլ թող բիզնեսմեններին հարցնի, թե իրանք գները քանի տոկոսո±վ են բարձրացնում, մինչև իրա բարձրացնելը. շաքարավազն ա, կամ` հասարակ մակարոնը, որ սաղ օրն էդ ենք ուտում, կամ` շուկայի կարտոշկեն ու պամիդոր-վարունգը: Կասե±ս, ապրիս: Մեկ էլ ասա, չեն կարում, գոնե` փոխհատուցում թող տան, ոնց որ Պուտինը...՚:
Հետաքրքրվեցինք, թե քաղաքականությամբ զբաղվո±ւմ եք. ՙ ո±նց չէ, տեսնում ենք ո±վ ա սողում, ով ա ջրի ուղղությամբ լողում: Արթուր Բաղդասարյանն առաջ ինչ ասեաս խոսում էր, հիմա` Կառավարության ու նախագահի թուշն ա պաչում: Ամեն մեկն իրա մասին ա մտածում, ո±վ ա ժողովրդի մասին մտածում՚,- մանրամասնեց Անդրանիկը: Սենյակի միակ կինն էլ, որ մինչ այդ լուռումունջ նստած էր ու մեկ էլ խոսել էր իր զավակների բարձրագույնավարտ լինելու մասին, որոշեց ինքը հարցնել, թե մենք ինչպե±ս ենք ապրում ու ինքն էլ` հետևություն արած պատասխան տվեց. ՙԱսենք, որ լավ ապրեիք, մեր տեղն ինչի± պիտի հիշեիք՚: Լիպարիտն էլ իրեն իրավունք վերապահեց խորհուրդ տալ. ՙԳնացեք եստորանում երգեք` լավ փող կաշխատեք: Ընդեղ մի հատ սիրուն երգչուհի` Գոհար Հավհաննիսյան, էնպես լավն ա~՚: Հիմնականում ազգագրական երգեր են լսում, բայց Ներսիկ Իսպիսրյանին, գուսան Ալիկին. ՙէտի նոր ա, Ախալօքալակից ա՚:
Հրաժեշտից առաջ էլ հիշեցին, որ էս երկրում լրագրողներին էլ են ծեծում-ջարդում և հռետորական հարց շարադրեցին. ՙՀայաստանն ինչպիսի± երկիր եք համարում՚. ՙՎառվող, հալչող մոմի վիճակում գտնվողի՚ պատասխան ստացան ու ՙՀա~ա~՚,- արձագանքեցին: Քյավառցի ձկնավաճառի պատմությունը հիշեցին սառը գարեջրի մասին երազեցին ու եզրակացրեցին. ՙ Աստված հավասար ա ստեղծել ու տեսնողներիդ ու չտեսնողներիս՚:

1 comment:

  1. Պետք է կույրերը դոմինոյի ֆեդերացիայի հետ համատեղ առաջնություն անցկացնեն.... թող զբաղվեն մարդիկ

    ReplyDelete