Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, November 10, 2010

«Օրինաց երկրի» մարտավարության շուրջ պայմանավորվածությունը նախագահ Սերժ Սարգսյանը եւ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ձեռք են բերել դեռ 2008 թվականին

«Նախագահական ընտրությունների ժամանակ «Օրինաց երկրի» մարտավարության շուրջ պայմանավորվածությունը նախագահ Սերժ Սարգսյանը եւ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ձեռք են բերել դեռ 2008 թվականին, երբ Հանրապետականը եւ ՕԵԿ-ը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: Հետեւաբար հստակ է, որ 2013 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը ձեռնպահ կմնա իր առաջնորդ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը առաջադրելուց եւ կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Մենք հավատարիմ ենք մեր բոլոր պայմանավորվածություններին եւ կատարելու ենք մեր ստանձնած բոլոր քաղաքական պարտավորությունները»,-հայտարարել է ՕԵԿ ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը:

No comments:

Post a Comment