Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, November 3, 2010

Նա սպառնացել է զանգել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որի որդու հետ ընկերներ են և իր հորեղբորը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին

 Մեր տեղեկություններով, շաբաթ օրը, երբ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները գնացել են Զովունու գյուղապետի տուն՝ նրա որդուն՝ Արտյոմ Ավետիսյանին բերման ենթարկելու, վերջինս, մեղմ ասած, ոստիկաններին դուրս է արել։ Ոստիկանները փորձել են Արտյոմ Ավետիսյանին բերման ենթարկել՝ Դավիթաշենի բնակիչ Արմեն Թոթոլյանին հոկտեմբերի 6-ին դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով։ Ըստ ոստիկանության մեր աղբյուրների, Ավետիսյանը հրաժարվել է ոստիկանների հետ գնալ և սկսել է գոռգոռալ։ Նա սպառնացել է զանգել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որի որդու հետ ընկերներ են և իր հորեղբորը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին։ Երբ ոստիկանները համառել են, նա սկսել է սպառնալ, թե հեսա «սաղիդ կգյուլլեմ»։ Ի վերջո, Արտյոմ Ավետիսյանին հանգստացրել է նրա եղբայրը։ Դեպքից հետո ոստիկանները մասնավոր զրույցներում ասում են, թե փորձանքից են փրկվել, եթե «ախպերը չհանգստացներ ու տուն չտաներ, հաստատ կգյուլլեր»։ Այս առնչությամբ ոստիկանությունից մեր թղթակցին խոստացել են այսօր մեկնաբանություն տալ։

No comments:

Post a Comment