Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 2, 2010

Նեմեց Ռուբոն ի վերջո <կհանդիպի> Դոդի Գագոյին

Մշակվում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն կիսելու ծրագիր: Սա 5 կամ 6-րդ դեպքն է, երբ հարկային կամ մաքսային ծառայությունները միավորվում ու կիսվում են: Կախված քաղաքական կոնյունկտուրայից: Կիսվելուց հետո մաքսային կոմիտեն կարող է գլխավորել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նեմեց Ռուբոյի նշանակումը կարող է նշանակել ի վերջո Գագիկ Ծառուկյանի դիրքերի թուլացում, հաշվի առնելով առկա հակասությունները: Նեմեց Ռուբոն վերջապես գործնական լծակներ կունենա իր խոսքերով <խուճուճիկին> պատժելու համար: Պետեկամուտների կոմիտեի ստեղծումից ի վեր չեն դադարում խոսակցությունները կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին: Ըստ ամենայնի, իշխանությունը չի կարողանում իրականացնել այդ մտադրությունը, եւ ներկայում փորձ է արվում խնդիրը լուծել “կառուցվածքային” փոփոխության ճանապարհով: Հայաստանում ձեւավորված քաղաքական-բիզնես համակարգում այս գերատեսչությունը խաղում է կարեւորագույն դեր` քվոտա-զոնա-ռեկետ հարաբերությունները, մենաշնորհները պահպանելու ու ազատ տնտեսական հարաբերությունները բացառելու հարցում: Բնականաբար, նման կառույցը ձեռք է բերում կենսական նշանակություն իշխանության համար, որը թույլ է տալիս վերահսկել ողջ դաշտը: Ըստ ամենայնի, Գագիկ Խաչատրյանը չի պատկանում այսպես կոչված նոր իշխանության նեղ շրջապատին, եւ նրա պաշտոնավարումը խանգարում է նոր իշխանությանը` ստեղծելու սեփական համակարգ նոր պայմանավորվածություններով: Գագիկ Խաչատրյանն ավելի շատ նախկին` Քոչարյանի իշխանության ձեւավորած համակարգի պայմանավորվածությունների կրողն է: Հնարավո՞ր է, որ այս ծրագիրն ուղղված է Հայաստանի տնտեսական համակարգում որակական փոփոխություններ կատարելուն, նախկինում ձեւավորված արատավոր երեւույթներն արմատախիլ անելուն: Տեսականորեն հնարավոր է, հաշվի առնելով Հայաստանի նախագահի ու վարչապետի հրապարակային դժգոհությունները ՊԵԿ աշխատանքից առ այն, որ խոշոր բիզնեսն այդպես էլ չի բերվել հարկային դաշտ, որի արդյունքում հարկային բեռը ծանրանում է փոքր ու միջին բիզնեսի վրա, որ համակարգում կա կոռուպցիա, որ Գագիկ Խաչատրյանը խոշոր բիզնեսմեն է եւ այլն: Սակայն, եթե մեկ օլիգարխի փոխարեն, կամ զուգահեռ, նշանակվում է մեկ այլ օլիգարխ, այդ պարագայում առաջանում են հարցեր:  

No comments:

Post a Comment