Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, October 8, 2010

Սաշիկ Սարգսյանի նոր բիզնեսը

ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Արտաբույնք համայնքի հարեւանությամբ կառուցում է հիդրոէլեկտրակայան, որը շուտով շահագործման կհանձնվի: Ըստ տեղացիների, հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքում հարեւանությամբ բնակվող գյուղացիներից մի քանիսը համաձայնել են Սաշիկ Սարգսյանին վաճառել տարիներ առաջ գոմ կառուցելու նպատակով գնած, բայց այդպես էլ չօգտագործած տուֆ քարերը: Սակայն, չնայած շինարարությունն արդեն ավարտին է մոտենում, եւ հիդրոէլեկտրակայանը շուտով կշահագործվի, բայց գյուղացիներն այդպես էլ իրենց գումարը չեն ստացել: Ավելին, տեղացիների շրջանում լուրեր են շրջանառվում նաեւ, որ հիդրոէլեկտրակայանի շինարարությունից մոտակայքի բենզալցակայնները եւս տուժել են, քանի որ շինարարության ընթացքում «նիսիայով» տված դիզվառելիքի դիմաց կուտակված պարտքերը եւս վճարված չեն:


1 comment: