Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 4, 2010

Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա շիշ են նետել

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա շիշ են նետել: Ըստ մեր տեղեկությունների, շիշը դիպել է շարասյան վերջին մեքենային, որի ապակին կոտրվել է: Միջադեպը տեղի է ունեցել ավտոմայրուղու վրա, կորտեժը կանգ չի առել, կանգ է առել միայն թիկնազորին պատկանող վնասված մեքենան: Հայտնի՞ է արդյոք շիշը նետած անձի ինքնությունը, եւ ի՞նչ է սպասվում նրան: Ի պատասխան մեր այս հարցի` Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է. «Նման միջադեպ տեղի չի ունեցել»: Ըստ շրջանառվող լուրերի, սակայն, երբ վնասված մեքենան կանգ է առել, տեղում ոչ ոքի չի գտել:

No comments:

Post a Comment