Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 14, 2010

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր կազմում ունենալով Ֆրանսիայից դեսպան Բեռնար Ֆասիեյին, ԱՄՆ-ից դեսպան Ռոբերտ Բրադկեից եւ Ռուսաստանից Իգոր Պոպովից, իրականացրել է պլանավորված դաշտային առաքելություն Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների գնահատման համար: Այդ մասին ասված է հոկտեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որ նրանք տեղադրել են ԵԱՀԿ պաշտոնական կայքում: Առաքելությունը անցկացվել է 2010 թվականի հոկտեմբերի 7-13-ին: Առաքելության պայմանները ավելի վաղ քննարկվել էին հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ; Առաքելությունն իրականացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, դե ֆակտո տեղական այսպես կոչված իշխանությունների հետ աշխատող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ նրա աշխատակիցների աջակցությամբ: Համանախագահների հրավերով առաքելությանը մասնակցել են երեք տեխնիկական փորձագետներ, այդ թվում երկուսը ՄԱԿ փախստականների հարցերով Գերագույն կոմիսարիատից, որոնք օգնել են նրանց դրված խնդիրները լուծելու հարցում: Իրենց առաքելության իրականացման նախօրեին համանախագահները հանդիպել են հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց առաքելության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն եւ ներկայացնեն թիմը, որը իրենց հետ միասին, հոկտեմբերի 7-ին, մեկնել է Ստեփանակերտ-Խանքենդի: Առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահներին լավ հնարավորություն տվեց տեղում շատ մարդկանց հետ հանդիպումների եւ տարածքներում բոլոր ասպեկտներով ընթացիկ իրավիճակին ընդհանուր առմամբ ծանոթանալու համար: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի փորձագետների աննախադեպ մասնակցությունը թույլ տվեց առաքելության թիմին ավելի լավ հասկանալ փախստականների իրավունքները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում եւ տարածաշրջանում տեղահանված անձանց, ինչպես նաեւ պայմանները, որոնց հետ ներկայումս բախվում են մարդիկ, ովքեր ապրում են այդ տարածքներում: Ներկայում համանխագահները փորձագետների հետ միասին ակումուլյացնում են ինֆորմացիան, որ հավաքել են առաքելության ընթացքում: Այդ աշխատանքի ավարտից հետո նրանք ԵԱՀԿ ներքին զեկույց կպատրաստեն, որը կտարածվի բոլոր կողմերի միջեւ:

No comments:

Post a Comment