Բանակը «բարդակ» դարձրած գեներալները շարունակում են չգիտես ում եւ ինչի հաշվին ընդլայնել իրենց անձնական բիզնեսը: 2006 թ.-ից հետո Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Արշալույս Փայտյանն իր բիզնեսն ընդլայնում է արդեն Հայաստանի սահմաններից այն կողմ` Օդեսայում նոր ռեստորան է բացել: Փայտյանը բիզնեսներ ունի նաեւ Հայաստանում. Վանաձոր-Երեւան երթուղային գծեր, էլիտար շենքի բիզնես, փայտամշակման ընկերություններ, նաեւ նրան են անցել ՊՆ-ի հաշվեկշռում եղած կառույցները: Իսկ նրա ղեկավարած բանակում հիվանդ զինվորներ են ծառայում կամ ուղղակի սպանվում:
No comments:
Post a Comment