Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 13, 2010

Արթուր Բաղդասարյանին անգամ իր ահալսարանում չեն լսում

Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը հաշվի չի առնում համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Վերջերս Արթուր Բաղդասարյանը ինչ-որ հարցով դիմել է ռեկտոր Մորզելեկին, սակայն ֆրանսիացի տիկինը չի ընդառաջել եւ չի կատարել ՕԵԿ նախագահի խնդրանքը: Մորզելեկին հարց է տրվել, թե ճի?շտ է, որ համալսարանի սեփականատերերից Արթուր Բաղդասարյանը ձեզ ինչ-որ բան է խնդրել ու դու չեք արել: «Նախ՝ պարոն Բաղդասարյանը համալսարանի սեփականատեր չէ, նա հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ դա բոլորովին կապ չունի: Ես հարցը նույնիսկ չեմ հասկանում»: Հարցին, թե Արթուր Բաղդասարյանն այնուամենայնիվ ինչ-որ բան խնդրե՞լ է, ռեկտորը հայտարարել է՝ «ոչ», ապա հավելել. «Դա իմ անձնական որոշումն է: Ես համապատասխանեցնում են համալսարանի աշխատանքը Հայաստանում իրագործվող բարեփոխումներին եւ ես հարգում եմ այդ բարեփոխումները»:

No comments:

Post a Comment