Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 4, 2010

Այդ մարդկանց կարծիքը լուրջ չէ

«2007 թ.-ից մինչև այսօր այնքան նման կանխատեսումներ ենք լսել, որ արդեն հարկ էլ չենք համարում արձագանքել»,- անդրադառնալով քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հայտարարությանն՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք, որ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հետ հանդիպմանն ասել էր, որ «Ժառանգությունը» կորցրել է հաջորդ խորհրդարան անցնելու հնարավորությունը: «Ընտրազանգվածը հիասթափվել է այն պառակտման գործընթացներից հետո, որ տեղի ունեցան այդ կուսակցությունում»,- ասել էր քաղաքագետը: «Միայն «Ժառանգությունն» ինքը կարող է ասել, ինչ ռեսուրսներ ունի, բայց ես կարծում եմ, որ վերջերս նման փորձագիտական կարծիքներ հայտնողները վերջում իրենք են հայտնվելու անհարմար վիճակում` հասկանալով, որ սեփական ցանկություններն ամենևին չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով՝ իրենց սենյակներում նստած սեփական դիտարկումներ և վերլուծություններ անող մարդիկ իրենց թույլ են տալիս կարծիք հայտնել նաև երկրի համար կարևորագույն խնդիրների առնչությամբ: «Այդ մարդկանց կարծիքը ոչ միայն «Ժառանգության», այլև մյուս հարցերում լուրջ չէ»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:

No comments:

Post a Comment