Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, October 17, 2010

Հարավային Կովկասը` երկու բռնապետներին

Հարավային Կովկասը երկու բռնապետների` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի, տանդեմի կառվարման վայր է: Այս մասին հայտարարել է Վրաստանի լեյբորիստական կուակցության գաղափարախոսության գծով քարտուղար Կախա Ձագանիան, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի այցելությունը Վրաստան: «Այդ երկուսը համատեղ տարածաշրջանում իրականացնում են մաֆիոզ բիզնես-գործունեություն եւ Մամեդյարովի այցելությունը շարունակությունն ու հաստատումն է այդ հանցավոր հարաբերությունների»,- ասել է նա ու հավելել. «Սահակաշվիլին ու Ալիեւը թաղում են ժողովրդավարությունը երկու եղբայրական երկրներում: Վրաստանի տարածքում բնակվող ավելի քան կես միլիոն էթնիկ ադրբեջանցիներ դարձել են այդ քաղաքականության պատանդները: Նրանք ստիպված քվեարկում են Սահակաշվիլիի օգտին եւ երկարաձգում նրա արյունալի ռեժիմը»: Լեյբորիստների գաղափարախոսի խոսքով, համաշխարհային հանրությունը եւ առաջին հերթին, վրացականն ու ադրբեջանականը, պետք է տեղեկանա «երկու նախագահների հակաժողովրդավարական անօրինական գործունեության ու քաղաքականության մասին»: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան եւ հանդիպել այդ երկրի նախագահի, վարչապետի ու ԱԳ նախարարի հետ:

No comments:

Post a Comment