Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 13, 2010

Տղային ծեծել են

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ոստիկանապետը, որը ներկայացել է Ստեփանյան ազգանվամբ, քիչ առաջ արգելել է Հրազդանի ոստիկանության բաժանմունք մուտք գործել Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին և «Հրապարակ» օրաթերթի լրագրողին։ Նրանք ոստիկանության բաժին էին գնացել, քանի որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացող Վահան Խալաֆյանի գործով դատավարության ժամանակ նրանց էր դիմել Հրազդան քաղաքի միկրոշրջան 231 շենքի բնակչուհի Լուսիկ Մելքոնյանը։ Տիկինը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին 1981թ. ծնված իր որդուն՝ Մալինով Իշխան Վալերինովիչին, Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակիցները թմրանյութ օգտագործելու կասկածանքով տարել են նախ ոստիկանության մարզային բաժին, իսկ երեկ՝ տեղափոխել Հրազդանի ոստիկանություն։ «Նա պնդում էր, որ իր տղային երկու օր ապօրինի պահել են և ծեծել։ Միքայել Դանիելյանը խնդրեց թույլ տալ տեսակցել տղային, ինչը օրենքով թույլատրելի է։ Ոստիկանապետը նշեց, թե՝ ես մի հատ զանգեմ իմ վերադասին։ Զանգից հետո եկավ, որ ասաց, որ արգելել են տղային տեսակցել։ Անգամ արգելել են, որ տղան փաստաբան ունենա»,- տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Հրազդանի ոստիկանապետը պատճառաբանել է, թե ինքը ոստիկանության կանոնակարգով է առաջնորդվում։ Այս պահին վերոնշյալ անձինք սպասում են ոստիկանապետի զանգին, ով պետք է վերջնականապես իրազեկի՝ կարո՞ղ են տղային տեսակցել, թե ոչ։ Շամշյանի տեղեկացմամբ՝ հետազոտության արդյունքում բժիշկները վկայել են, որ տղան թմրանյութ չի օգտագործել։

No comments:

Post a Comment