Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 14, 2010

Հենրիխ Մխիթարյանին էժան են վաճառել

Դոնեցկի «Մետալուրգն» անցկացրել է արդեն ավանդական դարձած հանդիպումը երկրապագուների թիմի հետ: Ակումբի անունից հանդես են եկել գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը, սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը, ինչպես նաև թիմի որոշ խաղացողներ: Ինչպես հայտնում է armsport.am-ը, երկրապագուները մեկը գլխավոր մարզիչ Նիկոյալ Կոստովին խնդրել է պարզաբանել, թե «ինչպես կարելի էր բարձր նպատակների մասին խոսել այս մրցաշրջանում, իսկ հետո «Շախտյորին» ծիծաղելի գումարով վաճառել խմբի առաջատար Մխիթարյանին, հրաժարվել Դիշլենկովիչից, անհասկանալի պատճառներով բաժանվել Կինգսլից»: «Լավ կլիներ, որ մենք խոսեինք այն խաղացողների մասին, ովքեր այստեղ են: Նրանք, ովքեր հեռացել են, արդեն բավականաչափ աշխատել են թիմի համար, արժանիորեն ցուցադրել են իրենց: Բայց այդպիսին է ֆուտբոլային կյանքը: Մենք չենք կարող այս պահին պատասխանել, թե ինչու է այս խաղացողը բացակայում կամ ինչու է ինչ-որ մեկը վաճառվել: Ճիշտ կլիներ, որ մենք քննարկեինք այն խաղացողներին, ովքեր ներկա են այժմ: Ես հիշում եմ, որ երբ ես դեռ նոր էի հայտնվել «Մետալուրգում», մեր առաջին խաղին հազիվ 30 երկրպագու ներկա լիներ: Իսկ հիմա դուք բավական շատ եք, դուք լավ մթնոլորտ եք ստեղծում, մեր թիմն ապագա կունենա միայն ձեր աջակցությամբ»,- ասել է Նիկոյալ Կոստովը։

No comments:

Post a Comment