Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 13, 2010

Նախկին ՀՅԴ-ական ռեկտորը կդառնա ԲՀԿ-ական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհամալրվի նոր անդամներով: Գագիկ Ծառուկյանն այս անգամ մի շարք մտավորականների ու կրթության ոլորտի ներկայացուցիչների է առաջարկել մտնել կուսակցություն` սրանով փորձելով «թշնամիների» մոտ ընդգծել կուսակցության պահանջվածությունը հատկապես մտավորականության շրջանում: Թեև կուսակցություն մտնելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա օրերս, սակայն անուններ դեռ չեն հրապարակվում: Այդ ցանկում է նաև «Հայբուսակ» ոչ պետական համալսարանի ռեկտոր, նախկին ՀՅԴ-ական Անահիտ Հարությունյանը: Բուհի հետ Գագիկ Ծառուկյանը բարեկամական հարաբերությունների մեջ է դեռ վաղուց: «Հայբուսակի» նախկին պրոռեկտոր, կարկառուն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը նախքան պատգամավոր դառնալը հասցրեց ԲՀԿ-ացնել իր շրջապատում գտնվող բազմաթիվ ուսանողների: Ծառուկյանն իհարկե անպատասխան չթողեց և երիտբհկականներով հագեցած բուհին անցած տարի նվիրաբերեց 10 միլիոն դրամ մարզադահլիճի բացման արարողության ժամանակ` ինչպես ասում են, ոտքի վրա: Իսկ Անահիտ Հարությունյանը նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում, ինչն իհարկե արդեն ոտքի վրա չէր, նախապես որոշված էր: Այնպես որ, կողմերը որոշել են բարեկամությունն ամրապնդել կուսակցական ամուր դաշինքով, ավելին` «Հրապարակի» աղբյուրները չեն բացառում Անահիտ Հարությունյանի հայտնվելը ԲՀԿ խորհրդարանական ցուցակում:

No comments:

Post a Comment