Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 14, 2010

Խաչատուրով - Ռոժ զույգը ստիպել է զինվորականներին

Արարատի մարզի զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը՝ «Ռոժ» մականունով, ձերբակալվել է: Այդ մասին նշել են ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ ըստ հայաստանյան լրատվամիջոցների՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հովանավորյալ Վարդան Մարտիրոսյանը պարբերաբար ծեծել եւ նվաստացրել է զինվորներին, ինչը, որոշ տեղեկությունների համաձայն, հովանավորել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին: Բացահայտվել է նաեւ, որ Խաչատուրով - Ռոժ զույգը ստիպել է զինվորականներին իրենց համար «Ակբա» բանկից վարկեր վերցնել 300-500 հազար դրամի չափով, ինչը աշխատավարձով ապրող զինվորականները չեն կարողացել մարել եւ լուրջ խնդիրներ են ունեցել: Այս բացահայտումներից հետո «Ռոժին», ով Մոսկվայում կատարելագործվում էր, հետ են կանչել եւ ձերբակալել: «Ռոժին» մեղադրանք են ներկայացնելու իշխանազանցության հոդվածով, որը նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:

No comments:

Post a Comment