Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, October 17, 2010

Ադրբեջանը պատրաստ է պատերազմի

Ամերիկյան լրագրող Մարկ Ստրասերը իր հոդվածում անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հնարավորությանը: «Ադրբեջանը նախատեսում է հաջորդ տարի կրկնապատկել իր ռազմական ծախսերը: Այդ գումարների մեծ մասն ուղղվելու է Ադրբեջանի բանակի մոդեռնիզացմանը: Արդյոք, դա Հայաստանի հետ Ղարաբաղի համար պայքարի նոր ռաուդի նախաբա՞ն է»,- իր բլոգում գրել է Foreign Policy պարբերականի լրագրող Մաքս Ստարսերը: Նա նշում է, որ վերջին ամիսներին ԼՂ հակամարտության շփման գծում աճել է լարվածությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում: Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դաժան պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղում, որի արդյունքում Ադրբեջանը կորցրել է իր տարածքների մի մասը: «Բայց այդ պատերազմն ընթանում էր այն ժամանակ, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը: Այս անգամ ամեն բան այլ կերպ կարող է դասավորվել: Ադրբեջանի ՀՆԱ-ն, կազմում է 46,1 մլրդ դոլար, իսկ Հայաստանինը` 11,9 մլրդ դոլար: Բաքուն լավ հարաբերություններ ունի իր բոլոր հարեւանների հետ, այդ թվում Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ գերտերություններ ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ: Այնինչ Հայաստանը «ավելի քիչ սիրելի» է: Վրաստանի հետ հարաբերությունները սառն են, իսկ Թուրքիայի հետ ընդհանրապես հարաբերություններ չկան: բայց Հայաստանում են գտնվում ռուսական ռազմակայանները: Իհարկե, կարող է ոչինչ էլ տեղի չունենա առաջիկա տարիներին, բայց եթե, այնուամենայնիվ, պատերազմ սկսվի, Ադրբեջանը պատրաստ կլինի նման շրջադարձի»,- ամփոփել է հոդվածի հեղինակը:

No comments:

Post a Comment