Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, October 17, 2010

Տաթևը բացեց թևերը

Սյունիքի մարզում այսօր բացվեց «Տաթևի թևեր» անունը կրող աշխարհի ամենաերկար ճոպանուղին։ Առաջին ուղևորներն էին Սերժ Սարգսյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանը և ճոպանուղու հարակից յոթ գյուղերից մեկական երեխա։ Նրանք Հալիձորից ճոպանուղով հասան Տաթև։ Տաթևի վանական համալիրի տարածքում կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ օրհնության կարգ։ Ճոպանուղու բացմանը մասնակցելու համար ժամանել էին բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։ Նշենք, որ 5,7 կմ երկարությամբ օդային անցուղին պահում են երեք հենարաններ՝ տեղադրված երկու կայանների միջև: Կայաններից մեկը գտնվում է Հալիձոր գյուղի վերևում՝ բարձունքի վրա, իսկ մյուսը՝ Տաթևի վանքի շրջակայքում՝ դեպի Տաթև գյուղը տանող ճանապարհի մոտ: Ճոպանուղու մաքսիմալ արագությունը կազմում է 37 կմ/ժ, իսկ մեկ ուղղությամբ ուղևորության տևողությունը՝ 11 րոպե: Ճոպանուղու մաքսիմալ բարձրությունը կիրճի վրա 360 մետր է: Յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ կերթևեկի մեկական տրամվայ՝ մինչև 25 ուղևոր տարողությամբ: Տրամվայները պահում են վեց ճոպաններ՝ երեքը յուրաքանչյուրի համար, որոնցից երկուսը պահում են, իսկ երրորդը հրում: Ճոպանները պատրաստվել են տվյալ կառույցի առանձնահատկությունների հաշվարկով: Դրանք կարող են տեղափոխել բեռեր, որոնք 10-15 անգամ գերազանցում են նոմինալ բեռնվածությունը: Կառույցն օժտված է նաև դիզելային շարժիչով, որը միանում է էլեկտրաէներգիայի անջատման դեպքում: Տաթև գյուղում առավոտից տոնական տրամադրություն էր: Տաթևի վանական համալիրի տարածքում և ներսում կազմակերպվել էր հայկական ավանդական հյուրասիրություն: Տաթև եկած հյուրերին տեղացիները դիմավորում էին հայկական ավանդական տեսարաններով և հյուրասիրում իրենց բերք ու բարիքով:

No comments:

Post a Comment