Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 4, 2010

Արթուր Բաղդասարյանն էլ պետք է մազերին հինա դնի

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ասել էր, թե ինքը մազերը ոչ թե ներկում է, այլ հինա է դնում՝ այն խառնելով բասմայի հետ։ Հիշեցնենք, որ Հ. Հովհաննիսյանն այս ասել էր ի պատասխան ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն դիտարկման, թե հայ տղամարդը մազ չի ներկում։ Հայ տղամարդը հինա կարո՞ղ է դնել, Հովհաննես Մարգարյանն ասել է. -Ինձ համար անընդունելի է թե՛ հինա դնելը, թե՛ մազ ներկելը։ Կանա՛յք պետք է զբաղվեն դրանով։ Իսկ այն հարցին, թե արդյոք տղամարդիկ պե՞տք է մազեր կրակեն, և Հ. Հովհաննիսյանի այն խորհրդի վերաբերյալ, թե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ պետք է մազերին հինա դնի, Հ. Մարգարյանը պատասխանել է. -Ես անմեղսունակների, 20-րոպեանոց ուղեղիկ ունեցող մարդկանց պատասխանելն այլևս գտնում եմ աննպատակահարմար,– այդպես էլ չասելով իր կարծիքը տղամարդկանց մազ կրակելու մասին։

No comments:

Post a Comment