Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 4, 2010

Գագիկ Մելիքյանը մատով հաշվեց, իմա` ոչխարներին

Ազգային ժողովի աշխատանքները խափանվել են քվեարկության համակարգի անսարքության պատճառով։ Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե քանի որ սա Մելիք-Ադամյան նիստերի դահլիճում վերջին քառօրյան է, պետք է մի կերպ համակերպվել, «քանի որ հաջորդ քառօրյան կանցկացնենք վերանորոգված, գեղեցիկ դահլիճում։ Ապա Հ. Աբրահամյանը ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին խնդրել է հաշվել դահլիճում ներկա պատգամավորներին։ Գագիկ Մելիքյանը մատով հաշվելուց հետո հայտարարել է, թե դահլիճում 93 պատգամավոր է ներկա։ Այնուհետև, երբ համակարգը սկսել է աշխատել, արդեն էլեկտրոնային տարբերակով 101 պատգամավոր է գրանցվել։ Հարց է առաջանում՝ Գագիկ Մելիքյա՞նն է սխալ հաշվել, թե՞ պատգամավորներն են, ինչպես միշտ, գրանցվել ուրիշների փոխարեն։

No comments:

Post a Comment