Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար ռեստորաններից մեկում ծեծի է ենթարկվել հայտնի լրագրողուհի Բոժենա Ռինսկան, որը հայտնի է օլիգարխների մասին պատմող իր սկանդալային ռեպորտաժներով։ Комсомольская правда–ի փոխանցմամբ՝ լրագրողը վիճաբանել է ռեստորանի այցելուներից մեկի հետ։ Հարբած այցելուն այնքան կոպիտ է վերաբերվել լրագրողուհուն, որ վերջինն ստիպված է եղել գործի դնել իր մոտ եղած էլեկտրաշոկի սարքը, ինչին ի պատասխան՝ տղամարդը հարվածել է Բոժենայի դեմքին, կոտրել քիթն ու վնասել շրթունքը։ Ավելի ուշ տուժածն իր բլոգում գրել է, որ տղամարդն իրեն անպարկեշտ է պահել, ինքն էլ պատասխան է տվել։
No comments:
Post a Comment