Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 5, 2010

Իրարանցում է սկսվել

Վովա Գասպարյանի նախկին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ պաշտոնի համար այդ ոլորտում իսկական իրարանցում է սկսվել։ Բազմաթիվ պաշտոնյաներ տարբեր խողովակներով փորձում են Սերժ Սարգսյանի «աչքը մտնել» եւ նշանակվել այդ պաշտոնում, նույնիսկ «մաղարիչների» շռայլ խոստումներ են տրվում՝ զործի միջնորդներին։ Սակայն առայժմ «սայլը տեղից չի շարժվում»։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետի հիմնական հավակնորդները առայժմ երեքն են՝ վարչության պետի առաջին տեղակալ Հայկ Ստեփանյանը, նույն վարչության օպերատիվ աշխատանքների զծով տեղակալ Արամ Տեր-Սահակյանը եւ ռազմական ոստիկանության Կոտայքի կայազորի ղեկավար Ռոմիկ Մկրտումյանը։ Հայկ Ստեփանյանը համարվում է Վովա Գասպարյանի ամենահավատարիմ մարդը։ Նա 63 տարեկան է եւ միայն այս հանգամանքը կարող է խանգարել, որպեսզի Ստեփանյանը չդառնա ոստիկանապետ, քանի որ երկու տարի հետո պետք է թոշակի անցնի։ Մյուս թեկնածուն՝ Արամ Տեր Սահակյանը, վարչությունում համակարգում է օպերատիվ աշխատանքները։ Նա մի քանի տարի աշխատել է Արցախում։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Տեր-Ստեփանյանի համար միջնորդել է անձամբ Բակո Սահակյանը՝ ԼՂՀ նախագահը։ Իսկ ինչ վերաբերում է Ռոմիկ Մկրտումյանին, ապա նա էլ համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմը, քանի որ հենց Սարգսյանի ցուցումով է նշանակվել Կոտայքի կայազորի պետի պաշտոնում։ Հավանաբար առայժմ Արամ Տեր-Սահակյանը կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ կրքերը հանդարտվեն, եւ սթափ որոշում կայացվի։

No comments:

Post a Comment