Անդրադառնալով ԱՊՀ երկրների գործընկերների հետ գազի շուկայական գնագոյացման անցնելու ենթատեքստում «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովի հայտարարությանը, թե 2011 թ. Բելառուսի համար գազի գինը կարող է կազմել $220՝ 1000 խմ համար: «Բելառուսական կողմի համար վառելիքի միջին տարեկան գինը կհասնի այդ մակարդակին, եթե ենթադրենք, որ նավթի գինը կլինի այնքան, որքան այս տարվա չորրորդ եռամսյակում»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տարի Բելառուսի համար գազի միջին տարեկան գինը կկազմի $185՝ 1000 խմ համար։ Փաստացի սա նշանակում է, որ Ռուսաստանն իր դաշնակից Բելառուսի համար գազի գինը բարձրացնելու է շուրջ 20 %-ով»։ Ըստ Կրուգլովի՝ Բելառուսի համար գազի գնի աճը տեղի է ունենալու միջին երվորպական գների նվացեզման գործակիցների վերացման արդյունքում։ Նա հիշեցրել, է որ 2009 թ. այդ գործակիցը կազմել է 0,8, 2010 թ.՝ 0,9,իսկ 2011թ. այն հավասար կլինի 1-ի։ «Բելառուսին վաճառվող գազի վերաբերյալ «Գազպրոմի» պաշտոնյայի հայտարարությունը Հայաստանին առնչվում է այնքանով, որ սեպտեմբերի 3-ին նույն պաշտոնյան հայտարարել էր , որ 2010 թ. Հայաստանի, Բելառուսի եւ Մոլդովայի հետ շարունակվել է գազի շուկայական գնագոյացումը։ «Թեեւ առայժմ պաշտոնապես չի հայտարարվում, թե ինչ գնի շուրջ են ընթանում բանակցությունները «ՀայՌուսգազարդի» եւ «Գազպրոմի» միջեւ, սակայն կարելի է ենթադրել, որ Հայաստանի համար գազի գինը կլինի կամ Բելառուսին վաճառվող գնի մակարդակին, կամ մի փոքր ցածր։ Ամենայն հավանականությամբ 2011թ. համար Հայաստանի համար 1000 խմ գազի գինը կարող է տատանվել $200-$220 սահմաններում»:
No comments:
Post a Comment