«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Հայաստանի ԱԺ առօրյային` գրելով. «Մարտի 1-ի խորհրդարանական հաձնաժողովը ղեկավարած ու խայտառակ զեկույց պատրաստած ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, ով դրանից հետո դարձավ ԱԺ փոխխոսնակ, երեկ, երբ մեր թղթակիցը մոտեցել է եւ խնդրել, որ իր հարցերին պատասխանի, մի քանի պատգամավորի ներկայությամբ փորձել է «կռուտոյ» երեւալ ու երիտասարդ աղջկան առաջարկել է՝ «գնամ զուգարան, արի էնտեղ հարցերդ տուր»։ Այս «զուգարանային խոսնակի» մոտ թերեւս ուղեղի փոխարեն ստամոքսն է աշխատում։ Լափելու եւ մարսելու պրոցեսն, ընդհանրապես, ՀՀԿ-ականների կյանքում ամենակարեւոր պրոցեսն է, եւ ԱԺ-ում նրանց գործունեությունը սահմանափակվում է բուֆետից զուգարան գնալով»։
No comments:
Post a Comment