Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 5, 2010

20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ չափանիշներ

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների վերահսկման եւ 2-րդ, 3-րդ տրանշերի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական Egis Bceom International կազմակերպությունը: Բացի այդ, հայտարարվել է Երեւան-Աշտարակ 11,7 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթը: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ով նախարարությունում խորհրդակցական մարմնի նիստ է անցկացրել: Ծրագրի իրականացման կազմակերպության ղեկավար Ֆելիքս Փիրումյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի առաջին տրանշի նախագծային լուծումների, շինարաական աշխատանքների վերահսկման հետ առնչվող հարցեր: Մասնավորապես, Ֆ. Փիրումյանը տեղեկացրել է, որ շինարարական կազմակերպության ընտրության համար հաշվի են առվելու մի շարք կարեւոր պայմաններ, այդ թվում` Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկված 6 տարվա ընթացքում առնվազն 3 պայմանագրի մասնակցության հաջողված փորձի /20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ/ չափանիշները, ինչպես նաեւ կազմակերպության միջին տարեկան շրջանառությունը պետք է կազմի 20 մլն ԱՄՆ դոլար: Ֆ.Փիրումյանը հայտնել է նաեւ, որ Երեւան-Աշտարակ 11,7 կմ ճանապարհի 5,6 կմ-ը նախատեսվում է վերակառուցել բետոնե, իսկ մնացածը` ասֆալտե ծածկով: Հանդիպմանը ներկա շինարարական կազմակերպությունների, նախարարության ներկայացուցիչների, նախագծողների միջեւ ծավալվել է բուռն քննարկում` կիրառվելիք շինանյութերի որակի եւ չափանիշների, ճանապարհահատվածների ընտրության, ծածկի եւ այլ հարցերի շուրջ:

No comments:

Post a Comment