Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, October 8, 2010

Կոնյակ է խմել, հանիրավի պաշտպանում է

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի հետ, ով հայտնել է, թե հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին հղած նամակից հետո իր վրա է հարձակվել մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտը: «Հետաքրքիր է, որ Պրեսկոտն իրեն շատ ավելի հայի պես պահեց, քան հայերը: Պրեսկոտը շատ զայրացավ, և ես չեմ կարող հասկանալ, թե ինչու պետք է Պրեսկոտը զայրանա այդ նամակի կապակցությամբ: Նա, փաստորեն, հարձակվեց ինձ վրա` այս նամակի պատճառով»,- նշել է համազեկուցողը: Հարցին՝ կարծո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են կատարել ԵԽ առջեւ ստանձնած իրենց պարտավորությունները, Լինդբլադը պատասխանել է. «Այն, ինչ նրանք անում են, հենց դրա մասին էլ վկայում: Նրանք ջանում են հետաձգել համազեկուցողների այցը, ինչը արդեն մոտ կես տարի հետաձգվել է»: Համազեկուցողը նշել է նաեւ, որ Պրեսկոտը հանիրավի պաշտպանում է Հայաստանի իշխանություններին:

No comments:

Post a Comment