Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 6, 2010

Յանուկովիչը «կլոնավորել է» Տիմոշենկոյին

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցության ակտիվիստները անժամկետ հացադուլ են հայտարարել։ Ընդդիմադիրները պահանջում են, որ ընտրական հանձնաժողովները գրանցեն իսկական «Բատկիվշչինայի» և ոչ թե կուսակցության կեղծ բջիջների պատգամավորության թեկնածուների ցուցակները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Տիմոշենկոյի կուսակիցները համոզված են, որ իշխանությունները ցանկանում են հոկտեմբերի 31–ին տեղական ընտրություններում իրենց կուսակցության անունից ընտրացուցակներ մտցնել իշխանության կողմնակիցներին։ Ըստ նրանց՝ Ուկրաինայի շրջաններում ստեղծելով «Բատկիվշչինայի» կլոններ, իշխանությունները խոչընդոտել են առաջիկա ընտրություններին՝ Կիևի, Լվովի, Լուգանսկի և Տերնոպոլի շրջաններում Տիմոշենկոյի ընդդիմադիր կուսակցության մասնակցությունը։Կիևում ԿԸՀ–ի պատերի տակ անժամկետ հացադուլ է հայտարարել կուսակցության յոթ ակտիվիստ, ևս 10–ը դիրքավորվել են Լվովի տեղական ընտրական կոմիտեի շենքի մոտ։

No comments:

Post a Comment