Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, October 7, 2010

Խղճուկ իրավիճակում` խեղճ Մանվել Ղազարյան

 Լուսանկարում Մանվել Ղազարյանն է` ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Վեդի-ալկո ընկերության սեփականատեր: Մանվել Ղազարյանը 2007-ի ընդդիմադիր շարժման բարձրակետին ՀՀԿ մի քանի պատգամավորների հետ գնաց Ազատության հրապարակ եւ հայտարարեց, որ միանում է համազգային շարժմանը: Սակայն հետո նրա հետբացատրական աշխատանքտարվեց, նրան ներեցին, եւ նա կրկին վերադարձավ ՀՀԿ շարքերը: Բայց սա` իմիջիայլոց: Հայաստանի խորհրդարանը քվեարկեց մի օրինագծի օգտին, որը հարվածում է տեղական արտադրողին, մասնավորապես` ալկոհոլային խմիչքի: Մանվել Ղազարյանը, լինելով օղու տեղական խոշոր արտադրող, կողմ քվեարկեց այդ օրինագծին: Երբ մեր թղթակիցը հարցրեց նրան այդ մասին, Մանվել Ղազարյանը հետեւյալ պատասխանը տվեց. “Օրինագիծը հաստատ կխոչընդոտի տեղական արտադրողին, բայց որ ճնշում էլ կա մեզ վրա, դա ակնհայտ է: Այն երկրներից, որտեղից օղի ենք ներկրում, եւ այն երկրներից, որտեղ խմիչք ենք արտահանում”: Նաեւ ավելացրեց, որ ճիշտ է արել, որ կողմ է քվեարկել: Ահա այսպիսի անկեղծ պատասխան: Հայտնի է, թե որտեղից է հիմնականում օղի ներկրվում եւ որտեղ է արտահանվում` Ռուսաստան: Օրերս էլ ՀՀ խորհրդարանը փաստացի մերժեց ճանաչել ԼՂՀ անկախությունը, Մոսկվայի պահանջով: Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:

No comments:

Post a Comment