Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, May 1, 2011

Էս ու մեր երկրի տարբերությունը

ՙԳիտես ի±նչ ախպեր ջան, հիմա ի±նձ ես խոսացնում, թե` դու էլ չգիտես ինչ ա կատարվում էս երկրում: Ի±նչ օգնություն, ի±նչ մասնագիտական խորհրդատվություն, ի±նչ սոցիալական քաղաքականություն, ի±նչ հետևողականություն, ինչի± մասին ա խոսքը, այ ցավդ տանեմ: Սաղ սուտ ա: Միակ ու գլխավոր պատճառը, որ մենք էս օրին ենք, էդ մեկն ա` սոցիալական անարդարությունը՚,- այսպես սկսեց մեր ճամփազրույցն Երևան - Ապարան երթուղայինում ՙկողակիցս՚` ընկեր Թորգոմը, ով ժամանակին գյուղատնտես է եղել, հիմա` մանր առևտրական - ՙսպեկուլյանտ՚:

 
Մենք հաճախ ենք գրում, արձանագրում, որ երկրում ստեղծված բարդ ու ծանրագույն սոցիալական վիճակի պատճառներից թերևս գլխավորը` սկսվում է ընտրական իրավունքի խախտումից, մի խոսքով ասված` ընտրախախտումներից, քաղաքացիների ձայներն ընդամենը 5 հազար դրամով գնելուց ու անունով գործարար, իրականում օլիգարխ - քրեականներին ԱԺ պատգամավոր դարձնելուց ու քրեածիններից սերվածներին ՀՀ նախագահ կարգելուց. ՙԱպրի արևդ, բայց հետևինն ասում ես, ու դեմինը չես ասում: Ինչի± ա ըտենց, որովհետև էդ նույն վերևները շահագրգռված են, որ իմ, քո, հարևանիս, հրողբորս տղու, շատերիս վիճակը վատը լինի, որ միայն իրենք հարստանան, որ վաղը հենց որ ընտրություններ լինի մեզնից անգրագետ խավի ներկայացուցիչներն սպասեն, որ յարաբ, տենաս էն 5 հազար դրամը կտա±ն, էսօր էրեխուս ՙԲարնի՚ առնեմ, թոռանս մի հատ շոր - մոր առնեմ, գա փաթաթվի վիզս: Հետո էլ` պրոբլեմը երկգլխանի ա: Մեկ ա էդ հերն ու պապը չեն հասկանալու, որ 5 հազար դրամ ընտրակաշառք չվերցնելով` էրեխու ապագան են լուսավոր դարձնում, որ էսօր թոռանը ՙԲարնի՚ առնելով վաղը ճորտ ա դարձնելու, մյուս կողմից էլ` մարդիկ էսօրվա էն սև հացի պրոբլեմն ունեն, գոյությունը քարշ տալու միջոցը չունեն, բարդ ա ...՚:
Անկեղծ ասած, ինձ մի փոքր զարմացրեց, որ մարզերում, կոնկրետ Ապարանի տարածքում նման գիտակցություն և խնդիրները խորապես քննարկելուն հասուն մարդիկ կան, ուրեմն` թերևս ամեն ինչ կորած չէ, սակայն այդ մասին ակնարկս վիրավորեց Թորգոմին. ՙԱյ ախպեր, դու գիտես, որ Երևանում ես ապրում, գալստուկ ես կապել, երևի մի հարմար սեղան ու քարտուղարուհիով բանով մի բաժնի պետ կլինես, մենք էլ Ապարանում անկալոս սե±լ ենք, չենք էլ կարա ճռա±նք: Ախր, երբ պիտի էրևանցիներդ ու էս երկրի ղեկավարները հասկանաք, որ քաղաքը պահողը գեղն ա ու գեղացին: Մենք` իհարկե, ոչ բոլոր գյուղացիները, ընդեղ ապրողների մեջ էլ գյուղացիներն ու գեղցիները շատ են, ամեն ինչ հեռվից ու ավելի սթափ ենք դատում: Մե’նք կարանք ձեզ ասենք` ինչն եք սխալ, ինչն եք ճիշտ անում: Մենք էն ինդիկատորն ենք, որ մտցնում ես շտեպսելի մեջ ու ցույց ա տալիս` ֆազը որն ա, ու նոլը որն ա՚: Արդյունքում` ստիպված եղա ճամփընկերոջս ներկայանալ, որ պետական բաժնի պետ չեմ ու բանով քարտուղարուհի էլ չունեմ` լրագրող եմ ու նրա դեմքը պայծառացավ: ՙՀա~, բա ըտենց ասա, էլի, ասա ճամփա եմ էթում, խելոք մարդ եմ գտել, բզում եմ, որ մի բան ասի, ես էլ` գրեմ - մրեմ՚: Ճշտելուց հետո, թե ո±ր թերթից եմ, ի±նչ քաղաքական ուղղվածություն ունեմ, նա ավելի անկեղծացավ. ՙԴե ասա, կարգին մարդ ես` իմ նման: Հետո էլ` ասում են, ապարանցին էշ ա, տեսա±ր, ոնց շուտ բացահայտեցի քեզ: Հիմի լսի, ի±նչ ասեմ` կկգրե±ս: ՙ...՚: Ուրեմն` լսի: Մի~նչև էս երկրում մի ժողովրդական առաջնորդ չլինի, մի~նչև ժողովրդի մասին ոչ թե ձևական, ոնց որ էն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ա անում, այլ իսկական մտածող չլինի, էս երկիրը երկիր չի դառնա: Ով էլ գա, Սերժ ու Ռոբերտ ա դառնալու, մտավորական ըլնի` քոռ Լևոն ա դառնալու: Մեջը բա~ն էլ ա չկա: Ամենագլխավորը` ուսում առած, փողով գնահատական չստացած, զարգացած երկրներում ապրած, լավն ու վատը կշռադատած մեկն ա պետք ...՚,- մասնավորեց Թորգոմը:
Հայաստանի քաղաքական արենայում չկա± էդպիսին` հարցրեցի: Երևան - Ապարան երթուղայինը Ուշիի ոլորանն էր բարձրանում, ես Արտաշավանում պիտի իջնեմ, ուզում եմ զրույցը հանրագումարի բերել: ՙՉէ’, որ ասեմ չկա` հավատա: Ո±վ ա /թվարկմանն ու բնորոշումներին` չանդրադառնանք - Ժ.Մ./, մեկն էլ ա չկա: Ջահելներին շատերը չեն հավատում, էն ռուս գրողի ասած ՙՀայրեր և որդիների՚ պրոբլեմը կա, մեծերն էլ սովետական դատողություն ունեն, ինչ էլ անես` չեն փոխվի: Սերունդ պիտի փոխվի, սերունդ: Մեր օրոք ոչ մի լավ բանի չենք կարա սպասենք: Ո’չ Սերժը, ո’չ Լևոնը, ո’չ Քոչարյանը չեն թողի մի լավ երիտասարդ գա ու ուզենա կառավարի, կարգի բերի էս երկիրը, մնացածն էլ` դրանց կողմից քաղաքական դաստիարակություն ստացած ու դրանց ՙթրի տակով անցած՚ կամակատար - վիժվածքներ են՚,- հանգամանալից ու մի քիչ էլ գույները մգացնելով բացատրեց ճամփընկեր Թորգոմը:
Հանկարծ կողքի նստարանին նստած` մի քիչ ավելի տարեց ճերմակամազն անհանգիստ շարժում արեց, կարծես մեր փոխարեն էլ վախեցավ խոսքուզրույցից, ինչն ավելի բորբոքեց Թորգոմին. ՙՏեսա±ր, ախպերս, ես խոսում եմ, էն մարդն արդեն վախենում ա, որ ինքը լսել ա իմ խոսացածը, իսկ դու ասում ես բան կփոխվի± էս երկրում: Սաղի աչքը ԿԿԲ-ից վախեցած ա: Բա± ...՚: Երթուղայինն արդեն մոտենում էր մեր գյուղին, զրույցը եզրափակելով` հրաժեշտ տվեցի, սակայն խնդրեցի. ՙեթե մտահոգ ես մեր երկրի այսօրով ու ապագայով, ապա ՙէս երկիր՚ մի ասա, լա±վ՚:

 P.S. Բարեփոխված ընտրական օրենսգրքով անկախ պատգամավորներին պիտի առաջադրեն կուսակցությունները: Որևէ քաղաքական ուժի հետ արդեն համաձայնություն կա±՚,- հարցրել են ԱԺ անկախ պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանին. ՙԴեռ վաղ է այս մասին խոսել: Մեկ տարի հետո կհարցնեք ժողովրդի կարծիքը` բավարարո±ւմ է արդյոք իր պատգամավորի աշխատանքը, կպաշտպանե±ն նորից նրան, թե` ոչ: Երբ այս պատասխանները դրական կլինեն, այդ ժամանակ կսպասեմ այն թիմի որոշմանը, որի անդամն եմ՚:
Լյովա Խաչատրյանը, պարզվում է, ՀՀԿ-ական չէ, բայց Սերժ Սարգսյանի թիմից է. ՙՆախագահի թիմը միայն կուսակցություններից չի բաղկացած: Հայաստանի ժողովրդի 80-90 տոկոսը կուսակցական չէ՚: Ասել է, թե համաձա±յն եք Սերժ Սարգսյանի բոլոր քայլերին. ՙԱյո’, միանշանակ՚: Փաստորեն, ՙթիմն՚ ինչպես որոշեց, այնպես էլ` կվարվի, ու ԱԺ պատգամավոր դառնալու համար շատերի նման ՙհոգի՚ չի տա. ՙԲացարձակ, եթե ընտրողները համարեն, որ ինձ մոտ չի ստացվել, ուրեմն ուրիշը պիտի լինի՚: Սերժ Սարգսյանն ասում է` գործարարներն այլևս չպիտի լինեն ՙմանդատավոր՚: Դա լա±վ է. ՙԵթե ԱԺ-ը բաղկացած է 131 պատգամավորից, ապա 131-ի գործն էլ պիտի լինի խորհրդարանական աշխատանքը: Շատ գործարարներ գիտեմ, որ դրանից չեն նեղվում: Նոր զարգացող երկիր ենք ու անցնում ենք այն ճանապարհը, որը մյուս երկրներն իրենց երիտասարդ տարիներին անցել են: Վատ բան չեմ տեսնում նաև, որ խոշոր գործարարները խորհրդարանում չլինեն, բայց նրանք լոբբին իրականացնողները լինեն՚:
 

No comments:

Post a Comment