Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, May 1, 2011

Տատին մեռել ա±, վա~յ` մեռել ա կամ` Հացի խնդիր Սևանում

Սևանցի, տեղի ՙՄոթել՚ հյուրանոցային համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանը, երբ մեր լրագրողը մոտեցել էր զրուցելու, պատճառաբանել էր, թե ՙտատիս մեռել ա, գնում եմ թաղեմ՚: Գրեթե մեկ ժամ անց` նա հռհռում էր խորհրդարանի միջանցքներում, իսկ նրա մտքի գոհարներն այդպես էլ անհաս են մնում ինչպես մեր ընթերցողների, այնպես էլ` սևանցիների համար: Նա ԱԺ պատգամավոր է ընտրվել Սևանի, Ճամբարակի ու Վարդենիսի տարածքից` մեծամասնական ընտրակարգով, ու թերևս ընտրողներն էլ մոռացել են, թե ժամանակին ում են ընտրել: Ի±նչ ակնկալեն թեկուզ հարազատ ու համաքաղաքացի սևանցիները մեկից, ով կատարյալ անհաղորդ է խնդիրներին: Եթե լրագրողի հանդեպ է այդպես վարվում, ապա էլ ի±նչ ակնկալես մյուսներից: Ասում են նաև, որ Հրանտ Մադաթյանի ղեկավարությամբ գործող Սևանի հացի փռերից մեկն է նաև չսպառված, քարթու հացն էժան գներով վաճառում թշվառներին: Տեսնես` այդ մասին գիտի± նրա կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա աչքին ինչպե±ս է պատկերանում այս ԱԺ պատգամավորը: Սևանի հացի խնդրի մասին` ստորև:

 
Իսկ սևանցիները± ... Սոցիալական ծանր վիճակը և ծայրահեղ աղքատությունը, որի մեջ հայտնվել է հայ ժողովուրդը, ստիպում է գոնե նրա ստվար մասին հաց օգտագործելու հարցում լինել խիստ չափավոր: Ի±նչ անել, երբ փողը չի հերքում: Մարդիկ ոչ միայն չեն կարողանում թարմ հաց գնել և ուտել, այլև անցել են հետաքրքիր մի հնարքի. գնում են հին հաց, որը սովորաբար կրկնակի էժան է վաճառվում, քան թարմը: Սննդի համար անհրաժեշտ շատ ապրանքատեսակների թանկացման արդյունքում մարդիկ, ֆինանսական ծանր դրությունից դրդված, փռերի հետ պայմանավորվում են և 170 - 290 դրամանոց հնացած, մի քանի օրվա հաց գնում` արդեն 80 - 70 դրամ էժան գնով: Նման տխուր իրավիճակ է Սևանում: Քաղաքի խանութներում կտրուկ ընկել է թարմ հացի վաճառքը: Հաջորդ օրն արդեն թաղամասերի բանուկ մասերում հաց արտադրողներն արդեն մի քանի օրվա հին հացն են հրամցնում մարդկանց: Առանձին տեղերում նույնիսկ հացի` խորհրդային ժամանակները հիշեցնող հերթեր են գոյանում: Ոմանց նույնիսկ հաց չի հասնում և նրանք ծանոթ - բարեկամ են ՙմեջ գցում՚: Հատկապես հին հաց վաճառելը հատուկ է փոքր ծավալով հաց արտադրողներին, որոնց արտադրած հացը չի դիմանում հացի գործարանի ավանդաբար լավ վաճառվող ՙՄատնաքաշ՚ տեսակի հացի մրցակցությանը և մնում է խանութներում:
Հին հացի գնորդները սոցիալապես անապահով, գործազուրկ մարդիկ են: Նման բան նույնիսկ 1990 - ական թվականներին չէր եղել, քանի որ այն ժամանակ հացը վաճառասեղաններին չէր մնում: Չհայտարարված պատերազմի տարիներին իշխում էր սոցիալական համերաշխության ոգին, երբ բոլորը միմյանց հետ կիսում էին մի կտոր հացը: Մարդիկ հասկանում էին, թե ինչի համար են զրկանքները: Սակայն հիմա` 21 - րդ դարում նման զրկանքները հասկանալի չեն:

Հ.Գ. Հնից եկած հետաքրքրիր մի պատմություն կա. արքայից արքա Տիգրան Մեծին զվաճացնելու համար Տիգրանակերտում են հավաքվել Հայաստանի բոլոր կողմերի որկրամոլները: Ամեն մեկն իր ՙհունարով՚ սկսել է պարծենալ: Երբ մեկին ցույց են տվել, ով պատրաստ է 12 կլորակ ուտել, արքան զայրացել է. ՙՍտամոքսը հացով գերլցնելը հանցագործություն է: Հացը նրա համար է, որ մարդ հագեցնի միայն հանապազօրյա քաղցը ... Հացը կարասում են ամբարում և ոչ թե մարդկային ստամոքսում՚...

No comments:

Post a Comment