Սուրեն Առուստամյան ռոք - բլյուզ կիթառահար - երգիչը հանրությանը ծանոթ է ՙՇանթ՚-ի ՙՀայսուպերսթար՚-4 նախագծից: Նրա կիթառի հնչյունները գերել են լուրջ երաժշտություն, արժեքային բարձր համակարգին հաղորդակից մարդկանց ունկերն ու շատերը շարունակում են հետաքրքրվել նրա ապագով, վերելքով ու ստեղծագործական ուղիով ընդհանրապես: Սուրենի հետ զրուցը սկսեցինք ժամանակակից լեգենդար ու մեծ կիթառահար Էրիկ Քլեփթոնից:
- Սուրեն ջան, ե±րբ և ինչպե±ս քեզ համար բացահայտեցիր Քլեփթոնին:
- Էրիկ Քլեփթոնին փոքրուց եմ լսում` 14 տարեկանից էլ տարվեցի կիթառով: Ընկերներիցս էլ կային տղաներ, ովքեր լսում էին Քլեփթոն, բայց ոչ շատերը: Նրա` և’ բլյուզային, և’ ռոքային ալբոմները հոգեհարազատ են: Առաջին հերթին` ինձ գրավում է նրա մենանվագը: Հետո` հաջորդեցին Ջիմմի Հենդրիքսը, Սթիվ Վեյը, ուրիշներ:
- ՙՀայսուպերսթար՚-ն ի±նչ տվեց քեզ:
- Շատ բան` այնքան, որ չէի էլ կարող պատկերացնել: Դա մի ուղի էր, որը ես անցա, կայացա, ծանոթացա օպերատորների հետ աշխատանքին, կարճ ժամանակահատվածում նոր երգ նախապատրաստելուն ու հանդիսատեսի ներկայացնելուն: Ընդհանուր` նախագիծը շատ լավ էր կազմակերպված և շատ բան տվեց ինձ: Միայն այն, որ լեգենդար ՙDeep Purpell՚-ի Իեն Գիլանի հետ ելույթ ունեցա` և’ ստուդիայի, և’ երևանյան մեծ համերգի ժամանակ, դա ամենամեծ բանն էր ինձ համար:
- ՙՇանթ՚-ի նախագծին մասնակցությունը նաև որոշակի ժամանակահատվածի համար չի խանգարո±ւմ ինքնադրսևորմանը: Ասում են` պայմանագիր եք կնքում, որը ենթադրում է կախվածության մեջ մնալ իրենցից:
- Պայմանագիր, այո, ունենք, բայց այնպես չէ, որ սահմանափակում է իմ իրավունքներն ու ազատությունները: Պարզապես` բաներ կան, որ չի կարելի անել: Մնացած դեպքերում` ուղղակի տեղյակ ես պահում իրենց: Եթե նորմալ բան է, իրենք էլ դեմ չեն: Ոչ մի խնդիր չկա: Կարծում եմ` մենահամերգ կլինի, թե այլ երկրներում համերգներով հանդես գալու հնարավորություն, իրենք չեն մերժի: Առայժմ` նման առաջարկներ չեմ ներկայացրել:
- Ծրագրո±ւմ ես առաջիկայում հեղինակային ձայնասկավառակ թողարկել:
- Աշխատում եմ գրածս գործերի վրա, որոշները մշակման, ձևափոխման կարիք ունեն: Համենայն դեպս, մտածում եմ այդ ուղղությամբ: Ուզում եմ հայալեզու բլյուզեր ստեղծել: Իմ գործերն էլ հիմնականում ռոք, ռոք - բլյուզ, բլյուզային են` երբեմն ռիթմիկ, ռոքենռոլային:
- Հայաստանում երաժշտական կարիերադ պատկերացնո±ւմ ես:
- Այո, ինչո±ւ` ոչ: Թեև` ոչ միայն Հայաստանում, այլև դրսում էլ: Կարելի է ապրել այստեղ, սակայն շրջագայել Եվրոպայում, Ամերիկայում: Ապրելու համար ինձ համար ամենասիրելի տեղը Հայաստանն է, իսկ ցանկալի է աշխատել դրսում:
- Հայաստանյան երաժշտական հիմնականում պոպ - ռաբիսային միջավայրը չի խանգարի± քո ինքնադրսևորմանը, ազդեցություն չի± ունենա քո ստեղծագործությունների վրա:
- Չէ, ոչ մի դեպքում, ընդհանրապես նման մտավախություն չունեմ: Ես մտածում եմ` իմ ազդեցությունն իրենց վրա տարածելու մասին: Իրենցից անգամ 0,1 տոկոսի վտանգ չեմ զգում:
- Ի±նչ ես կարծում, քո երգարվեստով որակական փոփոխություն կմտցնե±ս, թեկուզ` քո տարեկիցների, գուցե` հասարակության շրջանում:
- Արդեն նման դեպքեր կան: Կարծես, առավել տարածում է ստանում ռոքային ոճը: Շատերն են արդեն ուզում կիթառ նվագել սովորել, անգամ ՙԱստղիկներ՚-ից մի տղա կարծեմ արտահայտվեց, թե իր ուղենիշը ես եմ, իսկ դա արդեն լավ է:
- Հայաստանում, ի±նչ վիճակում է ռոքը, և դեպի ո±ւր է զարգանում:
- Նորմալ է, սակայն ձևավորման շատ տեղ կա, կարծում եմ, կարճ ժամանակ է, որ տեղ է տրվում ռոքին, դրա մասին խոսվում է հեռուստատեսությամբ, ռադիոներով: Արդեն իսկ բավական փոփոխություն կա, դեպի լավը: Բնականաբար, այնպես էլ չի լինի, որ բոլորը դեմքով շուռ գան դեպի ռոքը: Ես նաև ՙՍուրեն Առուստամյան + blus band՚ խմբով երևանյան ակումբներում եմ երեկոյան համերգներ տալիս, ունկնդիրներ շատ ունենք, թեև` իմիջիայլոց երաժշտություն լսելու համար էլ են երբեմն գալիս: Իհարկե, ունկնդրի արձագանքն ու տրամադրությունն ազդում է մատուցվող երաժշտության որակի վրա: Ռոքն ու բլյուզը մեծ տարածում դեռ կգտնեն Հայաստանում:
- Այնքան հանդիսատես, որ ներկա էր ՙDeep Purpell՚-ի երևանյան համերգին, այդքան ռոք լսող կա± Հայաստանում:
- Կարծում եմ` դրանից էլ շատ կա: Շատերը տոմսերի թանկ լինելու պատճառով չմասնակցեցին, թեև` Իրանից, Վրաստանից ու Ռուսաստանից էլ շատ երկրպագուներ, ռոքերներ կային:
- Ո±րն է քո ամենանվիրական, փայփայած նպատակը:
- Մեծ իմաստով` թող գաղտնիք մնա, իսկ ընդհանուր առմամբ, որ Հայաստանում ավելի մասսայական դառնա որակյալ երաժշտությունը` ռոքը, բլյուզը, ռեգգին, ֆոլկը:
- Եթե կարծում ես, որ դա հնարավոր է, ես միայն ուրախ եմ քեզ համար ...
No comments:
Post a Comment