Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, May 9, 2011

Ռուսաստանն է Հայաստանում նախագահ նշանակում ...

Քաղաքական դիսիդենտ, բանաստեղծ, հրապարակախոս Մերուժանի /Հովհաննիսյան/ հետ զրուցում ենք Հայաստանի վրա Ռուսաստանի ՙթաթի՚ ազդեցությունների ու պատճառած խնդիրների մասին:



- Հարգելի Մերուժան, բոլորովին վերջերս Հայաստանի խորհրդարանն` անգամ դրական կամ բացասական կարծիք չհայտնելով, վավերացրեց ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում երկարաձգելու մասին միջպետական համաձայնագիրը: Մի դասական հարցում կա. ՙԻնչպե±ս է կոչվում այն պետությունը, որտեղ տեղակայված են այլ երկրի զինված ուժեր: Գաղութատերություն՚: Ուրեմն` ինչո±ւ ենք շարունակ հպատակվում, խոնարհվում ...

- Ամենից առաջ հասկանանք, թե մե±նք անկախացանք, թե մեզ Ռուսաստանը հեռացրեց` ցանկանալով ազատվել մեզ նմաններից, միևնույն ժամանակ` չթողնելով մեզ շարժվել, շնչել առանց իր թույլտվության: Հայաստանն իրեն հայտարարելով անկախ կամ ինքնիշխան պետություն` չի հեռանում մարիոնետկայի իր ծառայություններից և շարունակում է մնալ ռուսական լաքեյը: Երբեք Ռուսաստանը թույլ չի տա, որ իրենից առանձնացած հանրապետությունները պետականորեն չհպատակվեն իրեն: Ռուսաստանն է Հայաստանում նախագահ նշանակում, առանց նրա կամքի չի լինում: Եվ ամենակարևորը` զինարդյունաբերության այն մասը, որը գտնվում է Հայաստանում կամ նման պետություններում, առաջին հերթին պատրաստ է հարվածելու այն պետությանը, որտեղ տեղակայված է, որպեսզի հպատակեցնի: Հայաստանում այսօր ռուսական հեգեմոնիան աստիճանաբար խորանում է, գերիշխանությունն ամրապնդվում: Ռուսաստանը հաստատում է իր ներկայությունն այստեղ, միևնույն ժամանակ` չնայած մեր պատմական թշնամությանը, Թուրքիայի հետ չի կորցնում իր բարեկամական հարաբերությունները: Ռուսաստանի կարծիքով, հնարավոր է բարեկամը լինել Հայաստանի, բայց հավատարիմ մնալ պատմական բարեկամությանը Թուրքիայի հետ: Սա վտանգում է մեզ, ամեն վայրկյան Դամոկլյան սրի նման կախված է մեր գլխին, որովհետև եթե փորձենք շարժվել Թուրքիայի կամքին հակառակ, կամ` ըմբոստանանք, ապա առաջին հերթին մեզանից ձեռք կքաշի Ռուսաստանը և կթողնի այն մուրճի ներքո, որի մասին խոսել է Սիմոն Վրացյանն իր ՙԿյանքի ուղիներով՚ գրքում: Սա չպետք է մոռանան ոչ մի ժամանակների պետական գործիչներն, առավել ևս` առաջին դեմքերը:
Ինչ վերաբերում է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին դեմքերին` նրանց միջև տարբերությունը չափազանց մեծ է: Առաջինը` արմատապես Հայաստանում դաստիարակված մարդ է, սնուցված հայեցի արմատներով, ինտելեկտով` բա’րձր, պահանջկոտությամբ` հզո’ր, միևնույն ժամանակ` խոհեմ պետական գործի’չ: Երկրորդը. կամայական, հրեշավոր ախորժակի տեր, գիշատիչին հատուկ կեղեքիչ հատկություններով օժտված մեկը: Երրորդը. վերջինս` տրամաբանորեն շարունակում է այն քաղաքական ուրվագիծը, որ հաստատվել է երկրորդի կողմից, մի փոքր խաղաղություն ներմուծելով ներքին իրադրությունում:
Իմ կարծիքով, եթե Հայաստանը ևս մեկ անգամ ունենա երկրորդ կամ երրորդ նախագահների պես առաջնորդ, ապա մեր հանրապետությունը կձևակերպի իր վերջաբանը` չափազանց մռայլ ու տխուր վիճակում: Մենք ողբերգականորեն կհանձնվենք ճակատագրի այն հողմին, որը կործանարար է:

- Այնուամենայնիվ` համաձայնագիրը խորհրդարանում անձայն դակվել է` անգամ ընդդիմադիր համարվող ՀՅԴ-ի կողմից, դա ի±նչ է, եթե ոչ համատարած հպատակության դրսևորում:

- ՀՅԴ-ն այն կուսակցությունը չէ, որը կար առաջին հանրապետության տարիներին: Այնժամ հայրս էլ դաշնակցական կամավորականներից է եղել, բայց չի հետաքրքրվել ու ըմբռնել սոցիալիզմի գաղափարախոսությունը: Ի վերջո, սոցիալիզմը չի կարող լինել դաշնակցական երևույթ, իսկ ՀՅԴ-ն իրեն համարում է նաև ազգայնական: Սոցիալիզմն ու ազգայնականությունն անհամատեղելի են: Ուստի` այն լռելյայն համաձայնությունը, որ խորհրդարանում տրվել է նաև ՀՅԴ-ի կողմից, խոսում է քաղաքական այդ կուսակցության պրոռուսական օրիենտացիայի ու պրոռուսիզմին ենթարկվելու մասին:

- Այս պայմաններում, երբ տարածաշրջանից իր ՙթաթը՚ չի հեռացնում Ռուսաստանը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարծես խաղալիք չէ± նրա ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեռքին:

- Ամենաթեթևսոլիկ խումբը` դա է, որ ժամանակ է անցկացնում մեծ տերությունների թելադրանքով: Հարցը լուծվելու է կա’մ Ռուսաստանի, կա’մ Միացյալ Նահանգների թելադրանքով: Նրանք այդ հարցում հակադրվում են, ուստի` խնդրի լուծումը երկարաձգվում է: Ղարաբաղյան հիմնահարցն առկախ կմնա այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին: Իսկ Ռուսաստանն էլ կնախընտրի Ադրբեջանի հետ բարեկամությունը չխախատել, միևնույն ժամանակ` չզոհաբերել Հայաստանը: Եվ ամենակարևորը, Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանի անմիջական հարևանն է, այլև միևնույն ծովից օգտվող պետություն: Այդտեղ են և’ ռուսական, և’ ադրբեջանական, և’ իրանական արմատան: Ուստի` երեք ծովահեններն իրենց խաղաղ գոյացությունը չեն խախտի հանուն Հայաստանի:

- Այդ դեպքում. ի±նչ անել, երբ Հայաստանում մոլեգնում են տրամադրությունները, թե Ռուսաստանում Վլ. Պուտինի հաղթանակի դեպքում Հայաստանում իշխանության կվերադառնա Ռոբերտ Քոչարյանը կամ` Սերժ Սարգսյան - Լևոն Տեր-Պետրոսյան հնարավոր դաշինքը Ռուսաստանից կսպասարկի Դ. Մեդվեդևի իշխանությունը, որպեսզի այստեղ շարունակի իրենց բաժին հասնել: Մինչև ե±րբ պիտի Հայաստանի նախագահները նշանակվեն Ռուսաստանի կողմից:

- Ռուսաստանում Պուտինի իշխանության վերադառնալը զարմանալի չի լինի, իսկ Հայաստանում Քոչարյանը չի’ գա իշխանության: Ես համոզված եմ, որ Պուտինն ամենևին էլ չի երաշխավորի Քոչարյանի իշխանության վերադարձը Հայաստանում: Թյուր կարծիք է, թե Պուտինը նախընտրում է Քոչարյանին, դա ավելի շատ պրոպագանդիստական աղմկարարություն է: Չկա’ նման բան: Մի մոռացեք, որ Պուտինը Ելցինի տրամաբանական շարունակությունն է, իսկ վերջինս հարգանքի տուրք էր մատուցում Լևոն Տեր-Պետրոսյանին: Պուտինը երբեք չի խախտի իր ուսուցչի պատգամը. ՙըպՐպչՌՑպ ՀՈրրՌþ՚: Ուստի` ընդհանրապես մոռանալ է պետք Քոչարյանի վերադարձի մասին, այդ ցնորքին պետք չէ այդքան լուրջ վերաբերվել: Իսկ եթե Սերժ Սարգսյան - Լևոն Տեր-Պետրոսյանի միջև երկխոսություն տեղի չունենա, ապա դրանից տուժելու է միմիայն ղարաբաղյան թևը, Ղարաբաղը: Որովհետև, Տեր-Պետրոսյանի վերադարձը հավանական է, թեկուզ` տերպետրոսյանականների վերադարձի տեսքով: Ռուսաստանն էլ իր բարեհաճությունը կբերի այդ երկխոսությանը և չի խանգարի կողմերին, իսկ Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում` անխուսափելի է լինելու Քոչարյանի պատիժը: Եվ դա կլինի մեր ժողովրդի կրքերի մեղմման առաջին պայմանը: Այլապես` հեղաշրջման դեպքում ղարաբաղյան թևը չի գնա զիջողության, չեն թողնի` ինչպես ղարաբաղյան կլանը, այնպես էլ` հայաստանաբնակ մեր ներքին թուրքերը, ովքեր այսօր ստորաբար ծառայում են Սերժ Սարգսյանին: Նրանք նույնպես խոշտանգել ու հոշոտել են մեր հայրենիքը և պետք է վաղ թե ուշ պատասխան տան:

No comments:

Post a Comment