ՙ Իմ ժամանակակիցները՚ անտիպ գրքից
Չարենցը մտավ մեր գրականության և իմ կյանքի մեջ ինչպես գարնանային ամպի որոտ:
Տերյանից հետո նա բանաստեղծական մի նոր աշխարհ բաց արեց:
Թումանյանն ու Իսահակյանը իմ կյանքի մեջ էին մտել աննկատելի կերպով, մանուկ հասակից ու դասագրքերից:
Տերյանը կախարդեց իմ պատանությունը:
Չարենցը ասպանդակեց իմ ձին:
Տերյանը ծաղիկ ու լույս բերեց, Չարենցը` հրդեհ ու երկաթ:
Չարենցի մասին մտածելիս ես ակամայից ուզում եմ մի ընդհանուր հայացք նետել ռուսահայ պոեզիայի զարգացման լեռնաշղթային կամ աստղածիրին: Ինձ այսպես է պատկերանում.
Նալբանդյան, Շահազիզ, Պատկանյան: Հովհաննիսյան, Թամանյան, Իսահակյան եռաստեղություն:
Վահան Տերյանն իր աստղաբույլով:
Եղիշե Չարենց, Նաիրի Զարյան:
Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան, Գևորգ Էմին, Վահագն Դավթյան, Մարո Մարգարյան, Պարույր Սևակ - համաստեղություն:
Մնացածը մշուշ է և աղմուկ:
Մնացածը - կածաններ են և արահետներ, որ ընթանում են Մայրուղուն զուգահեռ:
Եվ այս բոլորի մեջ ամենավառ ու գունեղ անհատականությունն էր Եղիշե Չարենցը:
Իր մարդկային բոլոր արատներով ու թուլություններով հանդերձ, նա մի գլուխ բարձր էր բոլորից:
Չկար ոչ ոք նրա չափ դառն ու նրա չափ հմայիչ:
Նիկոլ Աղբալյանը հատուկ հոդվածով հռչակեց բանաստեղծական մի նոր աստղի ծագումը:
Ռադիոկայան է իմ հոգին հիմա...
Ես շտապեցի տեսնել այդ ՙռադիոկայանը՚:
Դուրս եկավ շատ կարճահասակ, մեկ ուսը բարձր, մյուսը` ցածր:
- Ես եմ Չարենցը: Ի±նչ է, հիասթափվեցի±ր:
- Ոչ:
- Բանաստե±ղծ ես:
- Եկել եմ կարդալու Ձեր նոր բանաստեղծությունները:
- Նստի°ր: Ես քեզ կկարդամ իմ ընկերոջ, Գևորգ Աբովի ՙՄիայն կինը՚: Սա իսկական նորություն է:
Քո շուրթերը գիշերները
Հալած բրոնզ են, բրոնզե կաթ,
Բրոնզե կաթ են, բրոնզ-երկաթ են,
Բրոնզ, երկաթ...
Հետագայում ես գլխի ընկա, որ այդ բոլորը դատարկաբանություն էր: Բայց այդ պահին ինձ վրա կախարդական տպավորություն թողեց ՙՄիայն կինը՚:
Հետո Չարենցը կարդաց նաև իմ տետրակը և ասաց, որ ես լավ գրական անուն եմ ընտրել - Նաիրի Զարյան - բայց բանաստեղծություններս հին են, մաշված: Պետք է նոր ոգով ու նոր ոճով գրել:
Դե արի գտիր այդ նոր ոգին ու նոր ոճը: Հո չէ±ր կարելի պարզապես կրկնել Չարենցին:
Առաջին իսկ հանդիպումից նա ինձ քաշեց իրեն: Ես զգացի, որ նա նույնպես ինձ ընդունեց իր ուշադրության շրջանակի մեջ:
1920 թ., երբ հայ զորքերը առանց գնդակ արձակելու Կարսը հանձնեցին թուրքերին և այդ առթիվ ռազմաճակատում ինքնասպանություն գործեց գնդապետ Մազմանյանը, ես այդ մասին բանաստեղծություն գրեցի. ՙԳնդապետ Մազմանյան՚:
Նոյեմբերի առաջին օրերին, Հայաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո Չարենցը հանդիպեց ինձ փողոցում, ասաց.
- Կարդացի քո ՙՄազմանյանը՚: Երևակայիր, լավ էր: Եթե դաշնակները մնային, քեզ կհռչակեին մեծ բանաստեղծ: Լավ էր, բայց նացիոնալիստական էր:
Ես այդ իսկ օրվանից համոզվեցի, որ գրել եմ նացիոնալիստական բանաստեղծություն, որը հետագայում ինձ պատճառեց շատ մեծ անախորժություններ:
Ես Չարենցի մասին խոսելիս շարունակ իմ մասին եմ գրում: Գուցե այդ նրանից է, որ ոչ ոք իմ կյանքում այդքան մեծ դեր չի խաղացել:
Փետրվարյան ավանտյուրայի վերացումից հետո Չարենցը հաստատվեց մեր գրականության մեջ իբրև աստված:
Բայց այդ աստվածն ուներ չափազանց ՙաստվածային՚ սովորություններ: Մեր, երիտասարդ գրողների ներկայությամբ համբուրում էր ոչ միայն իր սեփական կնոջը, այլև իր ընկերների կանանց` խռովելով մեր հոգին ու երևակայությունը:
Մենք (և ժողովուրդը) ամեն ինչ ներում էինք նրան, քանի որ նա աստված էր, արտասովոր հանճար, նոր մարդ:
Ես մի հսկա բանաստեղծ
և իմ անունը - Չարենց,
Պիտի վառվի դարերում,
պիտի լինի վեհ ու մեծ:
Ես ոչ մի կասկած չունեի, որ դա այդպես է:
Քսանական թվականներին նրա և Մայակովսկու ազդեցության տակ ես գրեցի մի զառանցախառն կատաղած պոեմ` իմ անհաջող սիրո մասին: Կարծեմ վերնագիրը պիտի լիներ ՙՊոեմ մի տիկնոջ մասին՚: Դա Չարենցին շատ էր դուր եկել: Ամեն օր ինձ կանչում էր իր մոտ հյուրանոց, պոեմ արտասանել էր տալիս և համբուրում էր իր Արփիկին կամ փորձում էր գրկել Կարո Հալաբյանի կնոջը:
Ես Չարենցին ընդունում էի այնքան անվերապահ, որ ՙՌոմանս անսերն՚ ու ՙՊոեզոզուռնան՚ ընդունեցի անվերապահ: Հատագայում, բավական ուշ հասկացա, որ դա պարզապես պոռնոգրաֆիա էր:
Ինձ երաշխավորեց կուսակցության մեջ մտնելու համար:
Ես այն ժամանակ Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի անդամ էի: Վշտունին այդ կազմակերպությունը ստեղծեց ոչ այնքան գրականությունը զարգացնելու, որքան Չարենցին չեզոքացնելու համար: Չարենցն այդ նկատեց և իր հերթին ստեղծեց ՙՆոյեմբեր՚ միությունը: 20-ական թվականները խլացան այդ երկու ՙմիությունների՚ պայքարի աղմուկից:
Հայաստանի ղեկավարությունը Չարենցի խմբակը պաշտպանում էր, մեր խմբակը` մի կերպ հանդուրժում:
Չարենցը հսկա էր, մենք` թզուկներ:
Բայց նա մեզանից վախենում էր և պաշտպանվում հաճախ անվայել միջոցներով:
ՙՆոյեմբերի՚ հավաքույթն էր: Քննարկում էին Գ. Մահարու մի պոեմը, որը ես չէի հավանում: Չարենցն ինձ առաջարկեց ելույթ ունենալ: Հրաժարվեցի: Նա վիրավորվեց և ասաց.
- Դուք բոլորդ կեղծ պրոլետգրողներ եք: Իսկականը Բեզիմենսկին է:
- Երկու օր առաջ դու Բեզիմենսկու մասին ասացիր, որ նա էլ է կեղծ:
- Սուտ ես ասում: Ես այդպիսի բան չեմ ասել:
- Ասացիր, - պնդեցի ես,- ասացիր` այդ ջհուդը կեղծում է:
- Ուրեմն դու ինձ մեղադրում ես անտիսեմիտիզմի մե±ջ,- իր կուսակցական տոմսը գրպանից հանեց Չարենցը: - Կամ ես պիտի մնամ կուսակցության մեջ, կամ դու:
Մի քանի օր հետո ինձ կանչեցին կուսակցական կոլեգա: Նստած էին կոլեգիայի քարտուղար Տատյանը, բանվոր Մինասը (Մինաս դային), Կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը և այլ ազդեցիկ մարդիկ:
Չարենցն ասաց, որ ես իրեն մեղադրել եմ անտիսեմիտիզմի մեջ և պետք է կուսակցությունից հեռացվեմ:
Աշոտ Հովհաննիսյանն ասաց.
- Նաիրի Զարյանն իրավունք չունի վիրավորելու մեր մեծ բանաստեղծին: Պետք է նրան հեռացնել կուսակցությունից:
Ձայնը ինձ տվին, և ես ասացի.
- Եթե մեծ բանաստեղծն ու Կենտկոմի առաջին քարտուղարը պնդում են, իհարկե, ես չեմ կարող մնալ կուսակցության մեջ: Միայն մի տեղեկություն կտայի, ես չգիտեի, թե ինչ է անտիսեմիտիզմը, բայց ընկեր Չարենցը Բեզիմենսկուն իրոք անվանեց ջհուդ: Իսկ ինձ ժողովում վիրավորեց այնպիսի խոսքերով, որ այստեղ կրկնել անհարմար եմ համարում: Ինչ վերաբերում է ինձ հեռացնելուն, ապա ընկ. Աշոտ Հովհաննիսյանն ու ընկ. Եղիշե Չարենցը երաշխավորել են ինձ: Եթե այդքան շուտ հիասթափվեցին ինձնից, ապա թող հեռացնեն: Բայց Երևանի կոմիտեն դեռ չի հաստատել մեր բջջի որոշումը, և ես առայժմ դեռ կուսակցական չեմ:
Աշոտն իրեն շատ անհարմար զգաց և հանդիմանությամբ նայեց Չարենցին: Չարենցը գլուխը կախել էր: Տատյանը նիստը եզրափակեց.
- Անհարմար է, ընկերներ, երիտասարդին ինքներդ երաշխավորում եք, ինքներդ էլ նրան ուզում եք հեռացնել: Իսկ դու, Չարենց, փոխանակ դաստիարակելու երիտասարդ բանաստեղծին, նրան ժողովում անպատվում ես և դրանով իսկ հեղինակությունդ գցում: Գնացեք: Այստեղ չկար ոչ մի պարտիական հարց:
Անցավ մի քանի ամիս: Ես ընդհարվեցի նկարիչ Միքայել Արուտչյանի հետ: Ինձ նորից կանչեցին վերահսկիչ հանձնաժողով: Այստեղ էր նաև Չարենցը: Միշան պատմեց, որ ես իրեն անվանել եմ սրիկա և վրան թանաքաման եմ բարձրացրել:
- Ի±նչ կասես, երիտասարդ,- հարցրեց Տատյանը:
- Ես թանաքամանը բարձրացրի, բայց չխփեցի` հիշելով վերստուգիչ հանձնաժողովը,- ասացի ես:
- Իսկ ինչո±ւ բարձրացրիր,- հարցրեց Տատյանը:
- Որովհետև ընկ. Արուտչյանը Ալազանի կնոջ մոտ համոզում էր, թե Ալազանը հիմար է, երբ ես բողոքեցի, ինձ նույնպես հիմար անվանեց:
- Ընկերներ,- միջամտեց Չարենցը,- եթե ընկեր Արուտչյանի կարծիքով մեկը հիմար է, նա իրավունք ունի նրան հիմար անվանելու:
- Մեր բոլորիս կարծիքով դու հարբեցող ես, Չարենց,- պատասխանեց Տատյանը,- ուրեմն քեզ անվանենք հարբեցո±ղ: Դատարկ բաներ ես ասում: Ապա դառնալով Արուտչյանին, ասաց.- Լսեք, մեր երիտասարդները քեզ նման Բեռլինից չեն եկել, բայց այնքան քաղաքավարի են, որ Ձեր կնոջ ներկայությամբ Ձեզ հիմար չէին անվանի: - Դարձավ ինձ.- Գնա, այս անգամ էլ անմեղ ես: Բայց եթե երրորդ անգամ վերահսկիչ հանձնաժողով ընկնես, անմեղ էլ լինես, կպատժեմ:
Երբ մենք խմբով դուրս էինք ելնում Տատյանի կաբինետից, Չարենցը ինձ ու Արուտչյանին թևանցուկ արեց.
- Հաշտվեցեք, տղերք: Ինչ կարիք կար դատարկ բաների համար իրար քարշ տալ վերահսկիչ հանձնաժողով:
Մյուս օրը Արուտչյանը սրճարանում ինձ պատմեց, որ ինքը մտադիր չէր դիմել հանձնաժողովին, Չարենցն իրեն համոզեց, որ դիմի, ասաց. ՙԱյս անգամ այդ ավազակին կհեռացնեն կուսակցությունից, որովհետև անկուսակցական արվեստագետի է վիրավորել՚:
Ես երրորդ անգամ ընկա Տատյանի մոտ:
Ահա թե ինչպես: Չարենցը մերժումից վիրավորված` կրակել ու վիրավորել էր Մարիաննա Այվազյանին: Նրան ձերբակալել էին: Այդ առթիվ Վանանդեցին ասել էր. ՙԴա Չարենցից սպասելի էր, որովհետև նա կատաղած մանր բուրժուա է՚: Այդ խոսակցությունը Չարենցին հաղորդել էին, և նա սկսել էր բանտում կոտրատել աթոռներն ու սեղանը:
- Ինչո±ւ եք Չարենցի մասին այդպիսի խոսք ասել,- հարցրեց Տատյանը:
- Ես այդպիսի խոսք չեմ ասել, ընկեր Տատյան:
- Վանանդեցին է ասել:
- Վանանդեցին է ասել, դուք ինձ եք վերահսկիչ հանձնաժողով կանչել:
- Բոլորդ մի պտուղ եք,-ծիծաղեց Տատյանը:- Այդ Վանանդեցուն ասա, թող այլևս այդպիսի խոսակցություններ չունենա և Չարենցին չկատաղեցնի:
Չարենցը բանտում էր, երբ նրա կինը` Արփենիկը, մահացավ: Այդ առթիվ նրան բանտից արձակեցին: Ահավոր էր նրա ողբը: Գլուխը զարկում էր պատին ու անդադար կրկնում.
- Թշնամիներս ինձ կռացնել չկարցան, դու ինձ կռացրիր, Արփենիկ:
Այնուհետև շաբաթներ շարունակ գիշերները գնում էր գերեզմանատուն, գերեզմանը բաց էր անում, դիակը դուրս էր բերում համբուրում էր, համբուրում ու համբուրում:
Մենք բոլորս այս բոլորը համարում էինք հանճարի տարօրինակություններ: Իսկ Վանանդեցին համարում էր պաթոլոգիա. պշիբշևսկիականություն:
Կոլխոզներին դեմ էր: 1930 թ. ես Ալափարսի շրջանից նոր էի վերադարձել և փողոցում հանդիպեցինք:
- Ո±նց են կոլխոզները,- հարցրեց:
- Շուտով կդառնան համատարած,- պատասխանեցի:
- Այդ վրացի կինտոն (խոսքը Ստալինի մասին էր - Ն.Զ.) երկիրը կործանեց:
Ես ներքուստ սարսռացի:
Մի տարի հետո Չարենցը ներբող գրեց Ստալինին, որի մեջ կոլխոզշարժումը համարում էր երկրորդ մեծ հեղաշրջումը...
Հետո ներբող կոլխոզներին գրեց ու կարդաց կոլխոզնիկների համագումարում (1931 թվին):
Տիպիկ սովետական մարդ էր:
Ատում էր Ստալինին, բայց գրեց նրա մասին մի շարք երկար ներբողական պոեմներ:
1930 թվականին ես ՙՌուշանի քարափի՚ ձեռագիրը տարա Պետհրատ: Չարենցը գրական բաժնի վարիչ էր: Անտրամադիր թերթեց և ասաց, որ մի քանի օր հետո անցնեմ:
- Կարդացի,- ասաց մի քանի օր հետո,-գաղափարական սխալ ես կատարել, կուլակային տարր Սողոյին թողել ես կոլխոզի և կուսակցության մեջ: Այդ պոեմը չի կարող հրատարակվել:
Մի ամիս հետո գնաց արձակուրդ: Ալազանը փոխարինեց նրան, վերցրեց ՙՌուշանի քարափն՚ ու հանձնեց տպագրության: Քննադատները գովեցին
Մի օր կաֆեում նստած էինք մի խումբ գրողներով (1932թ.): Ներս մտավ Չարենցը, նստեց առանձին սեղանի մոտ և գլուխը կախեց:
Ես մոտեցա նրան:
- Ինչո±ւ ես տխուր:
- Ինչո±վ ուրախանամ:
- Գործովդ, ընկերներովդ:
- Ընկերներս,- դառը քմծիծաղ տվեց Չարենցը: - Դրանք ընկերնե±ր են. այդ փուչ կենդանիները, այդ Մահարին, այդ Արմենը: Տո, շալվարի փող են ուզում ինձանից հավատարիմ մնալու համար:
- Այնուամենայնիվ` դու քեզ ուրախ զգալու հիմքեր շատ ունես:
- Ի±նչ հիմք,- ձեռքը հուսահատորեն թափ տվեց,- ինչ եմ արել գրականության մեջ, որ ինչով ուրախանամ: Այդ դու կարող ես ուրախանալ, դու գրել ես ՙՌուշանի քարափ՚: Ես ինչ եմ գրել:
Ես Չարենցին այդ վիճակում երբեք չէի տեսել: Սկսեցի նրան մխիթարել.
- Եղիշե, մեր բոլորիս գրածները եթե միացնենք իրար, մի քառորդն էլ չի կազմում այն ամենի, ինչ-որ դու ես արել մեր գրականության մեջ: Ինչո±ւ ես ինքդ քեզ պսակազերծ անում:
Այդ խոսքերը ես ասացի զգացմունքով ու համոզված: Ես Չարենցին իրոք շատ բարձր էի գնահատում: Նա հանկարծ աշխուժացավ.
- Այ տղա, դու այդ անկե±ղծ ես ասում:
- Ես իմ կյանքում ոչ մի բան այսքան անկեղծ չեմ ասել:
- Դե որ այդպես է, ես քեզ ուզում եմ խոստովանել իմ վերջին ամիսների խոհերը: Ես մտածում եմ, որ իմ շուրջ համախմբված մարդիկ, այդ մահարիները, ալազանները, նորենցները ընկել են սուբյեկտիվ լիրիկայի ճահիճը: Հիմա միայն դու ես մեր պոեզիայի զարգացման ուղիղ ճանապարհի վրա քո ՙՌուշանի քարափով՚:
Ես դղրդացի ներքուստ.
- Դու այդ անկե±ղծ ես ասում:
- Ավելին,- շարունակեց Եղիշեն,- ես մտադիր եմ հենց այդ իմաստով մի դասախոսություն կարդալ ֆիլհարմոնիայի դահլիճում: Սպասում էի, որ քեզ հետ խոսեմ, նոր դիմեմ Արտո Եղիազարյանին, որ նախագահի իմ դասախոսությունը: Համաձա±յն ես:
- Համաձայն եմ:
- Արի մեր գրականության զարգացման ուղիղ ճանապարհի վրա ես ու դու բլոկ կազմենք: Տաղանդավոր մարդկանց բլոկ: Համաձա±յն ես:
- Համաձայն եմ: Բլոկ` գաղափարական առողջ հողի վրա:
Երկու շաբաթ անց Չարենցի զեկուցումը տեղի ունեցավ: Նա ՙՌուշանի քարափը՚ հակադրեց ՙՍուբյեկտիվ լիրիկայի՚ նմուշներին: Նրան քննադատեցին աջից, իր ընկերները, ձախից` իմ ընկերները (նաև ես): Դա իմ մեծագույն սխալներից մեկն էր: Չարենցը զայրացավ: Նիստը հետաձգվեց: Մյուս օրն իմացանք, որ Չարենցը երակը բաց է արել: Շտապեցի հյուրանոց նրա համարը: Այստեղ էր հանգուցյալ Քեչեկը: Նա գոռգոռում էր Չարենցի վրա.
- Սրիկա, եթե ուզում էիր իսկապես մեռնել, պետք է կտրեիր դաստակդ, այլ ոչ թե ուսից մի քիչ ցածր: Դու շատ լավ գիտես, որ դրանից մարդիկ չեն մեռնի, եթե մինչև իսկ բժիշկը չհասնի օգնության: Դու միայն թիփի ես արել, ոչ ինքնասպանություն:
Մի շաբաթ հետո Չարենցը շարունակեց իր զեկուցումը: Եզրափակման խոսքի մեջ մեզ բոլորիս հողմացրիվ արեց.
- Տո°, դուք ի±նչ գրողներ եք, որ Թեքերեյ չեք կարդացել: Առանց Թեքերեյ կարդալու գրո±ղ կլինի: Դուք Թեքերեյի անունն անգամ չեք լսել և հանդգնում եք վիճել գրական մարտերի շուրջ: Թեքերեյը...
Ես առաջին անգամ լսեցի Թեքերեյի անունը: Ամոթից գետինն էի մտնում: Դիսպոտից հետո բաց արի էնցիկլոպեդիան, իմացա, որ Թեքերեյի լավագույն վեպն է ՙՍնափառության տոնավաճառը՚: Ճարեցի, կարդացի, կարդացի ու վազեցի Չարենցի մոտ: Այնուհետև մի քանի ամիս շարունակ որտեղ հանդիպում էի նրան, խոսք էի բացում Թեքերեյի մասին: Մի օր Չարենցն ասաց.
- Այ տղա, ես այդ Թեքերեյից բան չեմ կարդացել: Այդ վեպը լավն է երևում, տուր ես էլ կարդամ:
Ես տպագրեցի իմ ՙԲաց նամակ Եղիշե Չարենցին՚ հոդվածը, որտեղ նրա ՙԷպիքական լուսաբացը՚ քննադատում էի նույն այն դիրքերից, որոնցով նա քննադատում էր ՙՍուբյեկտիվ լիրիկան՚:
ՙՍուբյեկտիվ լիրիկայի՚ հերոսները գնացին Չարենցի մոտ և ասացին.
- Տեսա±ր, դու նրան դրիր պոեզիայի կենտրոնը, բարձր պատվանդանի վրա, և նա այնտեղից քեզ քննադատում է:
Ասում են Չարենցը գլուխն առնում է ձեռքերի մեջ և ասում.
- Ճակատագրական սխալ կատարեցի:
Այդ սխալը նա ուղղեց հետագայում. Գրողների համամիութենական առաջին համագումարում (1934թ.) արտասանած իր ճառի մեջ իմ անունը չտվեց:
Համագումարից հետո պայքարը սրվեց ՙնրա՚ և ՙիմ՚ խմբակների մեջև: Ես չակերտների մեջ եմ առնում նրա և իմ բառերը, որովհետև Չարենցի խմբակի մեջ միակ ստեղծագործող գրողը ես էի, մյուսները քննադատներ էին և ՙգաղափարական ճակատի՚ չինովնիկներ, որոնք ուզում էին ջրերը պղտորել ձուկ որսալու համար:
Չարենցի խմբակը խնդիր էր դրել իր առաջ ինձ իր կողմը քաշել, որով ՙիմ՚ խմբակը պիտի փուլ գար: Ինձ հետ բանակցություններ վարեցին Վանանդեցին, Բակունցը և Ներսիկ Ստեփանյանը: Ես նրանց ասացի.
- Բլոկ մեր միջև կարող է տեղի ունենալ միայն մեր կուսակցության սկզբունքների հիման վրա:
Մի օր մտա Աբովյան փողոցի վրա գտնվող մի նկուղային գարեջրատուն: Այնտեղ նստած էր Չարենցը Մահարու հետ միասին: Ինձ հրավիրեց նստել իր սեղանի մոտ, կենացս խմեց և ասաց.
- Նաիրի, եկ տաղանդավոր գրողների բլոկ ստեղծենք և այդ գրական խուժանը հողմացրիվ անենք: Եթե դու միանաս իմ խմբակին, պայքարը կվերանա, և բոլորս խաղաղ կստեղծագործենք: Տաղանդավոր գրողների բլոկ-խմբակի մեջ առաջին դեմքը, չեմ թաքցնում, ես կլինեմ, երկրորդը, դու կլինես, Բակունցը կլինի երրորդը, լսո±ւմ ես, Բակունցը կլինի քեզանից հետո, չորրորդը` Մահարին, իր երեսին եմ ասում, հինգերորդը` Մկրտիչ Արմենը: Հինգ տաղանդավորների բլոկ: Դա է մեր գրականության փրկությունը: Իսկ այդ Ալազանը, այդ պարիկմախերը և մյուսները իրավունք չունեն գրականության մեջ մեկ օր իսկ ապրելու:
- Հապա Դեմիրճյանն ու Զորյա±նը,- հարցրեցի կատակով:
- Թող կորչեն այդ գրական տիրացուները: Նրանք ի±նչ կապ ունեն տաղանդի հետ: Մեր գրականության մեջ այժմ կա միայն հինգ տաղանդ: Ի±նչ կասես:
Ես մի պահ լռեցի և ապա պատասխանեցի.
- Սիրելի Եղիշե, դու ինձ պատիվ ես անում. դրա համար շնորհակալ եմ: Բայց... առաջին. գրական բլոկը ստեղծում են ոչ թե տաղանդի նշանով (թե ով է իսկական տաղանդը, կասի ապագան), այլ գաղափարական հողի վրա, երկրորդ` դու փաստորեն դավաճանում ես քո գրական դաշնակիցներին, Ալազանին և իր խմբակին (Նորենց, Սարյան և այլն): Ես իմ պարտքն եմ համարում քո այս առաջարկի մասին Ալազանին պատմել, որովհետև նա իմ կուսակցական ընկերն է:
- Չարենցը բարկացավ.
- Երևի Խանջյանին էլ կպատմես: Ես քեզ գիտեմ, դու կերթաս ուղղակի Խանջյանի մոտ և նրան կպատմես` ձայնդ նմանեցնելով իմ ձայնին:
- Չարենց, ես քեզ որևէ չափով չեմ խոստացել, որ մեր խոսակցությունը գաղտնի կմնա: Բայց ես Խանջյանին չեմ պատմի: Ես կպատմեմ միայն Ալազանին, որովհետև նա մեզ դավաճանեց և անցավ քո կողմը: Ես նրան քո առաջարկի մասին կպատմեմ, որ իմանա, թե ինչպես է պատժվում դավաճանությունը: Ես իմ խմբակին հավատարիմ եմ:
Ես թույլ տվի ճակատագրական մի սխալ: Չհասկանալով, որ Ալազանն արժանի չէր իմանալու իմ և Չարենցի միջև տեղի ունեցած գաղտնի խոսակցությունը, ես այդ խոսակցությունը հայտնեցի Ալազանին: Չարենցն ուզում էր իմ խմբակը թուլացնել, ես էլ իմ հերթին ուզում էի նրա խմբակը թուլացնել: Ալազանն ինձ խոսք տվեց, որ Խանջյանին չի հայտնի իմ և Չարենցի խոսակցությունը, բայց նույն օրը ևեթ գնացել էր Խանջյանի մոտ և ամեն ինչ պատմել:
Մի ժամանակ անց Խանջյանն իր մեքենան ուղարկեց իմ ետևից և ինձ կանչեց իր բնակարանը` Զանգվի եզերքին: Ասաց.
- Չարենցին պետք է Գրողների միությունից հեռացնել:
- Ինչո±ւ:
- Նամակ է գրել Կենտկոմ, թե չի կարող իր հոնորարով ապրել: Պաշտոն է պահանջում ապրելու համար: Անամո°թ: Բոլորիդ ստացած հոնորարները գումարենք, նրա ստացածի կեսը չի անի: Պետք է հեռացնել այդ ապերախտին:
- Իսկ ինձ ինչո±ւ ես կանչել:
- Քեզ կանչել եմ, որ դու պաշտպանես Կենտկոմի տեսակետը Չարենցին Գրողների միությունից հեռացնելու:
- Չի կարելի, պատասխանեցի ես:
- Ինչո±ւ:
- Դուք թույլ չեք տալիս, որ մենք Չարենցին անգամ քննադատենք, իսկ հիմա ասում եք` հեռացնել Գրողների միությունից: Անհեթեթ բան կլինի: Ժողովուրդը մեզ վրա կծիծաղի: Չարենցին չի կարելի հեռացնել Գրողների միությունից: Ես համաձայն չեմ լինի, իր խմբակի անդամները համաձայն չեն լինի:
Մի քանի օր հետո գումարվեց Գրողների միության վարչության փակ նիստ, և Չարենցը Գրողների միությունից հեռացվեց իմ և իմ կողմնակիցների դեմով (այսինքն` մենք հեռացնելուն դեմ քվեարկեցինք), Չարենցի խմբակի ձայնով, որոնք մեծամասնություն էին:
Չարենցը նստեց ու նամակներ գրեց Բերիային, Գորկուն, Ստալինին:
Բերիան նրան կանչեց Թիֆլիս, հետը երկար զրույց ունեցավ, վերականգնեց Գրողների միության մեջ և յոթ հազար ռուբլի փող տվեց:
Այսպիսով հայ ինտելիգենցիայի դահիճը ձևացավ հայ ինտելիգենցիայի բարեկամ: Ես Մոսկվայում Խանջյանին տեսա և այդ միտքը (մեղմ ձևով) նրան հայտնեցի: Նա ժպտաց և ասաց.
- Ոչինչ, Բերիան էլ մեր առաջնորդն է...
Չարենցը Բերիայի կաբինետից դուրս գալուց հետո նստեց հյուրանոցում և ներբող գրեց Բերիայի մասին: Բերիան թույլ չտվեց, որ այդ ներբողը տպագրեին (Չարենցի բախտը այդ դեպքում բանեց): Այդ ներբողում Բերիան պատկերված էր իբրև հայ ժողովրդի բարեկամ:
Ես այդ առիթով գրեցի. ՙՍտալին՚ ներբողը: Ես ուզեցի անուղղակի ասել, թե այն, ինչ Չարենցը վերագրել է Բերիային, պետք է հասցեագրել Ստալինին:
Սխալվում էինք երկուսս էլ:
Միայն մի տարբերությամբ, որ Չարենցը Բերիային ատում էր, իսկ ես հավատում էի Ստալինին:
Երկուսս էլ...
1935 թվի ձմռանը, Ստալինը հայ ժողովրդի պատվիրակներին ընդունելիս, Ստեփան Զորյանի ելույթի ժամանակ ասաց.
- Ինչպե±ս է ապրում Չարենցը... Մի վիրավորեք նրան:
Ինձ պարգևատրեցին Լենինի շքանշանով: Երևան վերադառնալիս այցելեցի Չարենցին: Նա այդ շրջանում արդեն մորֆի էր ընդունում և դարձել էր չափազանց ներվային ու դյուրագրգիռ:
- Ի±նչ ես այդ մետաղը կրծքիդ կպցրել ու եկել: Ի±նչ մի լավ բան է եղել, որ ուրախացել ես: Ումն ես ուզում զարմացնել:
Ես վեր կացա:
- Չարենց, չեմ թաքցնում, որ ես ուրախացել եմ և առաջինը քիզ էի ուզում հաղորդակից անել իմ ուրախությանը, իսկ եթե իմ այցելությունը քեզ անախորժ է, ներողություն: Կարող եմ գնալ:
Չարենցը մեղմացավ.
- Նստիր, այ տղա: Ինչ շուտ ես բռնկվում: Շնորհավորում եմ: Նստիր. մենք շատ խոսելիքներ ունենք մեր գրականության զարգացման հարցերի շուրջ:
Մենք երկար զրույց ունեցանք:
Այնուհետև դեպքերն իրար հաջորդեցին թավալգլոր արագությամբ: Խանջյանը Թիֆլիսում ՙինքնասպանություն՚ գործեց: Չարենցի ամբողջ խումբը բանտարկեցին և հայտարարեցին ժողովրդի թշնամի: Չարենցը Խանջյանի դիակի վրա ասաց.
- Երկերեսանի ապրեց, երկերեսանի մեռավ:
Խանջյանի փոխարեն գլխավոր քարտուղար էր Ամատունին: Նա մի քանի անգամ ինձ ասաց.
- Այնպես արեք, որ չհարկադրվենք Չարենցին բանտարկել: Նա տաղանդավոր բանաստեղծ է: Մի ժամանակ անցնի` մենք մյուս գրողներին էլ կազատենք: Նրանք իզուր են բանտարկված: Նրանք շատ պիտանի են մեզ, մեր ժողովրդին:
Ամատունին հարկադրված եղավ Չարենցին բանտարկել: Ահա թե ինչպես եղավ:
1937 թ. օգոստոսին Ծաղկաձորում ես, Գ. Աբովը և Հ. Սիրասը գրողների հանգստյան տանը ճաշում էինք մի սեղանի շուրջ: Սեղանը դրված էր պատշգամբում: Չարենցը հարբած կառք էր նստել, կառքը քշում էր Գրողների տան փողոցով և ամենափողոցային խոսքեր էր նետում Աբովին ու Սիրասին:
- Աբո°վ, ես քո... Սիրաս, ես քո... Դուք իմ ընտանիքը դուրս եք շպրտում սենյակից և սենյակը տալիս եք թուրքին:
Աբովը Գրողների միության պատասխանատու քարտուղարն էր, Սիրասը` կուսկազմակերպության քարտուղարը: Նրանց կարգադրությամբ Չարենցի Ծաղկաձորում զբաղեցրած երկու սենյակներից մեկը ազատել ու տվել էին ադրբեջանական թերթի խմբագիր Ռզաևին: Չարենցն այդ պատճառով գազազել էր և հայհոյում էր.
- Աբո°վ, ես քո... Սիրաս, ես քո...
Նրան մի կերպ համոզեցին ու տարան Ախտա: Այնտեղ հսկայական բազմություն էր հավաքվել նրա շուրջը: Չարենցը գլխարկը հանում է, մեկնում է ժողովրդին ու գոռում.
- Փող տվեք: Սրանք սոված մեռցնում են ձեր բանաստեղծին:
Այս բոլորի մասին Կենտկոմ էին հայտնել Գինո Շաղգամյանն ու Հովիկ Մելիքյանը (գուցե նաև Աբովն ու Սիրա±սը: Այս հարցը մութ կմնա, որովհետև հետագայում Սուրեն Թովմասյանը Գ. Աբովին հանձնեց Չարենցի արխիվի ուսումնասիրությունը): Դրանից հետո Ամատունին հարկադրվեց բանտարկել Չարենցին` նրա արարքը ձևակերպելով որպես քաղաքական խուլիգանություն:
Չարենցը բանտում մեռավ, որովհետև նրան այնտեղ մորֆի չտվին: Իսկ առանց մորֆի նա կմեռներ նաև դրսում, ՙազատության՚ մեջ:
Չարենցին հավասարակշռությունից հանել էր գուցե ամենաշատը մի պարագա: Եղիա Չուբարը իր բանտարկությունից առաջ Բակունցին ու Չարենցին ասել էր, թե Ստալինը Շահումյանին Բաքու ուղարկեց նրան կործանելու դիտավորությամբ: Այդ խոսակցությունը Չեկայում իմացել էին, կանչել էին Չարենցին և հարցրել. ՙԵղե±լ է այդպիսի խոսակցություն՚: Հանկարծակիի եկած Չարենցը պատասխանել է` ՙԱյո°՚: Պահանջել են, որ գրավոր հայտարարություն տա: Չարենցը հարկադրված գրավոր հաստատել է այդ և ապա, հասկանալով, թե դա ինչ նշանակություն կարող է ունենալ Չուբարի համար, մազերը փետել է և կրկնել.
- Ես այս ի±նչ արի, այս ի±նչ արի...
Ասում էին, որ դրանից հետո Չարենցը ամեն ինչ անում էր, որ իրեն էլ ձերբակալեն: Այդ վարկածը կարող է ճիշտ լինել, որովհետև Ամատունին Չարենցին առաջարկել էր մի առ ժամանակ Հայաստանից հեռանալ, Չարենցը մերժել էր:
Չարենցի ճակատագրի մեջ այդ օրերին վճռական դեր խաղաց նաև Մկրտիչ Արմենի նամակը` ուղղված Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունուն: Այդ նամակում Արմենը խոստովանում էր, որ իրենց խմբակը իրոք նացիոնալիստական էր, որ այդ խմբակի ղեկավարներն էին Չարենցն ու Բակունցը, իսկ ինքն ու Գ. Մահարին խաբված էին միայն:
Այսպես ապրեց ու մեռավ սովետահայ գրականության ամենացայտուն դեմքը, մեծ հակասությունների և մեծ կրքերի բանաստեղծը:
Նրա մահից և հետմահու ռեաբիլիտացիայից հետո բազմաթիվ մարդիկ սկսեցին նրա մասին հուշեր պատմել, սրբացրին նրան, գլխին լուսե պսակ դրին, հանեցին բարձր պատվանդանի վրա, իրենք էլ շարվեցին նրա ոտքերի տակ:
Նաիրի ԶԱՐՅԱՆ

No comments:
Post a Comment