/Սկիզբը` նախորդ երկուսում/
Բայց եկավ պատերազմը և իր ուղղումները մտցրեց ինչպես ամբողջ երկրի ու հայ գրականության զարգացման, այնպես էլ Զարյանի ստեղծագործության մեջ: Թվում է, առանց չափազանցության կարելի է ասել, որ հենց պատերազմի տարիներին երևան եկան Զարյանի ստեղծագործության լավագույն գծերը, պատերազմի տարիներին վերջնականապես պարզ դարձավ, որ նա նորագույն շրջանի ամենավառ և զորեղ բանաստեղծական անհատականություններից մեկն է: Պատերազմի առաջին օրը գրած նրա փոքրիկ բանաստեղծությունը հայոց հայրենասիրական բանաստեղծության լավագույն օրինակների շարքում կարելի է դնել.
Դու քաղցր ես, հող իմ հայրենի,
Չկա քեզնից անուշ անուն,
Բայց վտանգի ահեղ պահին,
Երբ սպառնում է թշնամին,
Դու ավելի ես քաղցրանում:
Պատերազմի տարիներին է գրվել մեր լեզվին նվիրված ոգեշունչ ներբողներից մեկը: Հայրենիքի գլխին կախված վտանգը խորացնում էր հայրենիքի, նրա հոգևոր արժեքների զգացողությունը.
Արի, եղբայ°ր, փառաբանե¯նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն
Բայց, անկասկած, այդ ծանր ժամանակներում գրված նրա ամենաուժեղ, դասական արժեք ձեռք բերած գործերն են ՙՁայն հայրենական՚ պոեմը և ՙԱրա Գեղեցիկ՚ ողբերգությունը:
Առհասարակ, նորից ու նորից չենք կարող չզարմանալ, որ երեսնական թթ. կրած ծանրագույն կորուստներից հետո, այն էլ պատերազմի ծանր տարիներին, հայ գրականությունն այդպիսի բուռն վերելք ապրեց. չէ± որ հենց այդ տարիներին գրվեցին ոչ միայն Զարյանի, այլև` Դեմիրճյանի ՙՎարդանանքը՚, Զորյանի ՙՊապ թագավորը՚, Իսահակյանի, Շիրազի, Սարյանի, Սահյանի, Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և ուրիշների հայտնի բանաստեղծությունները: Այդ տարիներին մեր ժողովուրդը ապացուցեց, որ ընդունակ է ոտքի կանգնել ամենածանր փորձություններից հետո, մանավանդ եթե կան իդեալներ, հավատ ապագայի հանդեպ, որոնք համախմբում և առաջ են տանում մարդկային հսկայական զանգվածների...
ՙՁայն հայրենական՚ պոեմում թերևս առաջին անգամ խորհրդային հայ գրականության մեջ, ոգեկոչվեց հայ պատմությունը իբրև օրինակ, իբրև ոգևորության աղբյուր ժամանակակիցների համար: Եվ դժվար չէ հասկանալ, թե ինչու հայ ժողովուրդը, որն այնքան բուռն, գրեթե հիվանդագին հետաքրքրություն ուներ իր պատմության հանդեպ, այդքան սիրով ընդունեց Զարյանի այս պոեմը: Պոեմի հենց առաջին տողերը նոր ժամանակների պատերազմը ուղղակիորեն կապում են Ավարայրի ճակատամարտի հետ (հետաքրքրական է, որ նույն տարիներին երկու իրարից այնքան տարբեր հայ գրող, ինչպիսիք էին Դերենիկ Դեմիրճյանը և Նաիրի Զարյանը, Հայրենական Մեծ պատերազմի առիթով հիշում են Ավարայրը).
Ճակատամարտը վերջացավ:
Արևն, ինչպես հեռվում պայթած ական`
Ահեղ օրվա մայրամուտի ամպերն է դեռ այրում:
Մխում են մերձիմահ տանկերը.
Ոչ. փղերն են պարսկական,
Որ Վարդանաց նիզակներից ընկան Ավարայրում:
Ճիշտ գտնված, ուժեղ սկիզբ է այսպիսի մի պոեմի համար. և ահա այդ ֆոնին հնչում է հայ ժողովրդի խոսքը` ուղղված պատերազմի դաշտում մարտնչող իր զավակներին: Հիշատակվում են հայ ժողովրդի պատմության այնպիսի դրվագները, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ կարող էին ամենածանր փորձանքներ բերել գրողի գլխին: Եվ ինչպե¯ս են հիշվում, ի¯նչ հպարտությամբ ու ի¯նչ առնական շեշտերով.
Հայո°ց քաջեր,
Այս խոլ դառնագոռոչ
թոհուբոհին,
Չոքած մարդկայնության, լույսի
խրամատներում,
Հիշեք ձեր թիկնագեղ նախնյաց
ամպրոպաշունչ ուղին
Այն օրերից,
Երբ նոր էր Հայկը դեռ լարում
Իր լայնալիճ աղեղը:
Հին է ժողովուրդը մեր,
Ինչպես անունը բրոնզափայլ`
Բաբելոնի:
Ոսոխն իր որսն խորովել դեռ
չգիտեր,
Մենք աստվածներ էինք ձուլում
Ու վայելում գինի...
Սա, իհարկե, այն չէր, ինչ անվանվում է ազգային սնապարծություն (և որը, դժբախտաբար, ժամանակ առ ժամանակ հայտնվում է մեր և ուրիշ փոքր ժողովուրդների հոգեբանության մեջ): Սա իսկապես ազգային արժանապատվության զգացումն է, որ բարձրանում է վտանգի պահին: Այսպիսի պահերին բանաստեղծը, որը մի քանի տարի առաջ գրել էր ՙԵրկու հանճարեղ գլուխը՚ Գերմանիայի մեծ զավակների մասին, իրավունք ուներ հիշելու, որ ֆաշիստների նախահայրերը դեռ վայրենի էին, երբ մենք քաղաքակրթություն էինք ստեղծում: Եվ հետո, հաղթանակի այնպիսի հավատ կար, որ ամրապնդում էր արժանապատվության մեր զգացումը...
Եվ դարձյալ խորհրդային տարիներին առաջին անգամ հիշվում էր հայոց մեծ արքայի անունը`
Թող ձեզ ոգեշնչե հայրենաշեն
արքա Տիգրանը մեծ,
Որ մի ձեռքով բռնեց եղջյուրն
Արևելքի,
Եվ մի ձեռքով` եղջյուրն
Արևմուտքի,
Եվ զույգ ահեղ ցուլերի պես
նրանց ի բաց վանեց...
Եվ այսպես, դրվագ առ դրվագ հիշատակվում է մեր ողջ պատմությունը: Եվ մի անգամ ևս չասե±նք, որ ուղղափառ կուսակցականի անուն վաստակած մեր այս բանաստեղծը մեր ամենահայրենասեր, ամենահայ (թող ներվի այսպիսի նորաբանությունը) բանաստեղծներից մեկն է առհասարակ: Գալու էին ժամանակները, և նա և° բանաստեղծություններում, և° ՙԱրտավազդ և Կլեոպատրա՚ ողբերգության մեջ ա°յլ կերպ էր նայելու հայոց պատմությանն ու ճակատագրին, ավելի սուր էր տեսնելու մեր պատմության նեքին հակասականությունն ու դրամատիզմը, փոքր ժողովուրդների ճակատագրի հաճախ ողբերգական ելևէջները: Բայց այն, ինչ գրում էր Հայրենական պատերազմի տարիներին, այնքան անկեղծ էր, այնքան հոգու խորքերից եկող, այնքան իսկապես ազգային, որ հետագա ավելի մռայլ մտածումները որևէ ստվեր չգցեցին այս գործերի վրա...
Մի անգամ ևս դիմենք Ռուբեն Զարյանի հուշերին: ՙՁայն հայրենականը՚ գրված էր լայն շնչով, թափով և այնպիսի մի ընդգրկումով, որ մինչ այդ հատուկ էր միայն Չարենցին: Մեծ ընդունելություն գտավ: Արտասանվում էր բեմից: Հասավ ռազմաճակատ: Այստեղ ևս նույն մեծ հաջողությունը: ՙԶոհված ռազմիկներից շատերի գրպանում գտել են ՙՁայն հայրենական՚ գրքույկը, երբեմն էլ ձեռքով արտագրված՚: Ընթերցողը թող ուշադրություն դարձնի իմ կողմից ընդգծված բառերին: Որևէ մեկը ազատ է չընդունելու այդ գնահատականը իբրև գիտական ճշգրիտ խոսք: Բայց հենց թերևս իբրև ժամանակակցի վկայություն Ռ. Զարյանի խոսքերը մեզ շատ բան են ասում...
Ն. Զարյանի գործերից ամենաերջանիկ ճակատագիրը վիճակված էր թերևս ՙԱրա Գեղեցիկ՚ ողբերգությանը: Այս երկը հենց սկզբից ընդունվեց անխառն ողբերգությամբ ու հիացմունքով: Եվ պահն էր շատ համապատասխան, և գործն էր բարձր տաղանդով գրված: Զարյանը դիմեց մեր առասպելաբանության մի այնպիսի սյուժեի, որն իսկապես մեզ համար խորհրդանշական արժեք էր ձեռք բերել: Պատահական չէ, որ պատմահայրը իր մատյանում այդքան տեղ տվեց հին առասպելին, իսկ նորագույն ժամանակներում այդ սյուժեին այս կամ այն կերպ անդրադարձան և° Տերյանը, և° Չարենցը, և° Կոստան Զարյանը, և° Նաիրի Զարյանը ( մեր օրերում էլ վեպ գրեց Զորայր Խալափյանը): Հավատարմությանն իսկապես տեղ էր հատկացված մեր բարոյական արժեքների շարքում:
Զարյանն ընդհանուր գծերով հավատարիմ է մնացել Խորենացու ավանդած սյուժեին: Բայց նա գրել է իսկապես ժամանակակից մի գործ, որի մեջ առասպելի հերոսները դարձել են լիարյուն ողբերգական կերպարներ: Հզոր կրքերի բախումներ, խարդավանք, սեր, և այս բոլորի կենտրոնում հայրենիքն է ու հայրենի տունը: Զարյանի մեծ հաջողության գաղտնիքներից մեկն էլ երևի այս էր` կապել մարդկային կրքերը և հայրենիքի ու հավատարմության թեման: Մեկը սնել է մյուսին, և երկուսը միասին տվել են այն ուժեղ պաթոսը, որն այսօր էլ հմայում է ընթերցողին: Ողբերգության ամենատպավորիչ տեսարաններից մեկը Արայի և արքայամոր բախումն է. երկու հզոր բնավորություններ, որոնցից ամեն մեկը պատրաստ է կործանվել, բայց չզիջել:
ՙԱրա Գեղեցիկը՚ այն երջանիկ երկերի թվին է պատկանում, որոնց շատ տողեր ու ամբողջական հատվածներ մտել են ժողովրդի հիշողության մեջ, խորհրդանիշի ու թևավոր խոսքերի արժեք ձեռք բերել: Այդ գործի աշխարհ գալուց հետո մենք մեզ հասկանալու փորձ անելիս չենք կարող շրջանցել ՙԱրա Գեղեցիկը՚...
Պատերազմի տարիներին գրվեց ՙԱրզաքյանդի խնձորները՚ բանաստեղծությունը, որի մեջ հայրենասիրության զգացմունքը ստացավ իր շատ ինքնատիպ և տպավորիչ մարմնավորումը. Զարյանը այստեղ նրբորեն օգտագործում է միջնադարյան հայ բանաստեղծության գեղեցկագույն գործերից մեկը` Գրիգորիս Աղթամարցու ՙՏաղ ի վերայ նորաշեն տուն և այգի ունեցողի և լալու՚ բանաստեղծությունը: Մարդը չարչարանքների գնով ստեղծել է այգին, և այժմ մահվան հրեշտակը ուզում է նրան հանել այդ այգուց (այսինքն` աշխարհից): Զարյանի բանաստեղծության մեջ խոսում է խնձորենու իր այգում կանգնած հայ կինը.
...Իմ զավակներն են քաջ փռել
այգին,
Մեր զով հովերն են օրորել այգին,
Մեր արևից է կարմրել այգին:
Ես եմ այգին պահել ու փայփայել:
Ասում են ինձ, արի, այգուցդ ել...
Այսպես Հայրենական մեծ պատերազմի թեման կապվում է հայոց պատմության, հայոց մշակույթի պատմության հետ...
Հայրենիքի թեման, իհարկե, այս ողբերգությամբ չսպառվեց: Զարյանը նորից ու նորից դարձավ այդ թեմային, և երանգներն արդեն այլ էին, ավելի դրամատիկ:
Սևան, իզուր ես որոտում,
Ափերը քո պատառոտում,
Ճակատագիրը իմ և քո
Այս անտարբեր լուսնի ներքո
Օվկիանոսներն են որոշում:
Հնչերանգը խիստ տարբեր է ՙԱրա Գեղեցիկի, և ՙԺողովրդի ձայնի՚ հնչերանգից: Մեծ պետության պաշտպանության տակ գտնվող, այդ պետության համար կռվող ժողովրդի վստահությունը այստեղ փոխարինել է փոքր ժողովուրդներին վիճակված ճակատագրի, մեծերի խաղի առարկան լինելու գիտակցությունը: Այդ գիտակցությամբ էր գրված նաև ՙԱրտավազդ և Կլեոպատրա՚ պիեսը: Հայոց Արտավազդ թագավորի ողբերգությունն էլ հենց այն էր, որ նա տեսնում էր հայության վիճակի անելանելիությունը աշխարհակալ տերությունների արանքում: Հայոց թագավորի արժանապատվությունը նրան թույլ չի տալիս խոնարհվել Կլեոպատրայի առջև. շղթայակապ, թագուհի-կուրտիզանուհու մոտով նա անցնում է գլուխը բարձր: Բայց մահապատժի է ենթարկվում...
Ես համոզված եմ, որ այս պիեսը ավելի լավ ճակատագրի է արժանի: Այդ գործը այնպիսի ստեղծագործական շիկացման արդյունք չէր, ինչպես ՙԱրա Գեղեցիկը՚: Բայց այդ գործում հայոց պատմության դրամատիզմը ավելի խորն է արտահայտված: Եթե չլիներ Զարյանի շուրջն ստեղծված մթնոլորտը, թերևս այդ պիեսի բեմական կյանքն այլ ընթացք ունենար...
Զարյանը բազմակողմանիորեն օժտված գրող էր: Եվ երբեմն դժվար է որոշել, թե ո±ր մարզում էր ավելի ուժեղ: Հիշելով ՙԱրա Գեղեցիկը՚, պետք է ասենք` դրամատուրգիայում: Բայց նրա պոեմներն էլ, մանավանդ ՙՁայն հայրենականը՚, վկայում են Զարյանի մեծ տաղանդը: Ոչ մի կերպ իրավունք չունենք մոռանալու նրա արձակը: Ոչ միայն ՙՀացավանը՚, այլև, և ավելի շատ, ՙՊարոն Պետրոսն ու իր նախարարները՚ շատ հետաքրքրական վեպը, ՙԵրկրորդ կյանք՚ ինքնակենսագրական երկը, որը, դժբախտաբար, անավարտ մնաց:
Եվ այնուամենայնիվ, նրա քնարերգությունն արժանի է ընթերցողի հատուկ ուշադրությանը: Զարյանը հայ քնարերգություն բերեց նոր քնարական հերոս, որն ի°ր ժամանակի և ի°ր անհատականության ծնունդն էր, իր մեջ ներառած ժամանակի ողջ լավատեսական լիցքը և ողջ հակասականությունը: Նրա մեջ կա կյանքի վայելքի ուրախությունը, երկրի հետ իր միասնության զգացողությունը: Այդ հերոսը խորապես զգացող անհատն է, նա միաժամանակ ունի մարտիկի հոգեբանություն, պատրաստ է մարտի հանուն իր իդեալների: Սա հեղափոխության նստվածքն էր անհատի հոգեբանության մեջ: Բայց նույն ժամանակը հոգեբանական ճեղքվածքներ էր առաջացնում մարդու հոգում: Մի կողմից` հավատը, մի կողմից` ժողովրդի մասնիկը լինելու գիտակցությունը, մյուս կողմից` այդ ժողովրդի մերժված լինելու ցավը:
Զարյանի հերոսին բնորոշ է առնականության մի անկրկնելի երանգ: Այդ երանգով է խոսում մեր պատմության մասին, մարդու ամենաբազմազան ապրումների ու զգացմունքների, կորուստների ու հիասթափությունների մասին: Առնականության ուղեկիցը անմիջականությունն է: Մանկան պես հրճվում է գեղեցկությամբ, մանկան պես ապրում կյանքի հարվածները:
Պատահական չէ, որ պատմությունից ընտրում է հպարտ, ասպետական խառնվածք ունեցող հերոսների, կյանքին սիրով նայող մարդկանց` Կյուրոս, Ալեքսանդր Մակեդոնացի, Բեթհովեն: Ի±նչն է նրան հիացրել Ալեքսանդր Մակեդոնացու մեջ, հայտնի դրվա±գը, երբ զորավարին ջուր էին առաջարկում, բայց նա հրաժարվում է խմել, որովհետև զորքը ծարավ է:
Նրա հերոսը նվիրված է հայրենիքին մի իսկապես ոդիսական սիրով, որի մեջ զգացվում է որդիների նահապետական խոնարհությունը ծնողների հանդեպ: Մանկությունից որբացած, բոլոր հարազատներին կորցրած գրողը որդիական զգացմունքների ողջ պաշարը նվիրում է հայրենիքին:
Իմ Հայաստան, երգիս երկի°ր,
Իմ օրորո°ց, իմ գերեզմա°ն,
Հազար սրով սիրտս խոցիր,
Էլի երգիչն եմ քո անվան:
Հայրենիքին մինչև վերջ ու անկեղծորեն նվիրված մարդը կարող էր իր գործած ու չգործած մեղքերի համար ներում հայցել այնպես, ինչպես Զարյանի հերոսը հայտնի ութնյակում (1955).
Ես մոլորվել եմ շատ անգամ,
Դու ինձ ների°ր, իմ ժողովո°ւրդ...
Շա±տ այսպիսի տողեր ունենք մեր գրականության մեջ...
Չի կարելի առանց ցավի կարդալ 50-ականների կեսերից գրած նրա այն բանաստեղծությունները, որոնց մեջ հանիրավի մեղադրված մարդու ցավն է, ցավը մեկի, որն այնքան նվիրված է եղել հայրենիքին ու մարդկանց: Եվ իհարկե, այդ բանաստեղծություններում Զարյանի կենսագրության իրական դեպքերի արձագանքներն են...
Երգելն իզուր է... երգս չի հասնում
Ոչ հարազատներիս, ոչ օտարին:
Մենակ եմ ես, ինչպես անապատում
Տխուր կանգնած կայծակահար կաղնին:
Եվ այս բանաստեղծությունը.
Ես խոր սիրեցի աշխարհն ու մարդկանց,
Եվ ինձ մերժեցին աշխարհն ու
մարդիկ:
Գնում եմ` ճամփիս փշերով
խայթված,
Սակայն իմ սիրով հավետ երջանիկ:
Սա մարդկային ճակատագիր է` երջանիկ և ողբերգական, որևէ կերպ չզարդարված ու չկեղծված, և ողբերգականությունն ու ներքին ուժը հասնում են ընթերցողին: Չկա մերժում, չկա խռովածություն ու քեն, իսկ սերը մնում է...
60-ական թթ. Զարյանը հրատարակեց իր վերջին քնարական ժողովածուն` ՙՍպասում եմ քեզ՚, իր թերևս լավագույն քնարական գիրքը: Դրա համար նրան շնորհվեց Հայաստանի պետական մրցանակ: Վերևում բերված շատ բանաստեղծություններ վերցված են այդ գրքից:
Այստեղ թերևս Զարյանի քնարական հերոսի էությունն ամենից պայծառ է երևում: Ծանր ապրումներն ու հիասթափությունները միայն ավելի են ընդգծում մարդու կենսասիրությունն ու բաց, աննախապաշար-լուսավոր հայացքը կյանքի հանդեպ: Կյանքի մայրամուտին հասած, դժվար, շատ դժվար ճանապարհներով անցած մարդը այնքա¯ն ռոմանտիկորեն է նայում կյանքին, գեղեցկությանը.
Մինչև վախճանն այս երազի
Մնացել է մեկ վայրկյան,
Երջանկության անմահ երազ,
Ես սպասում եմ քեզ:
Քիչ հոգիների է տրված այս անկոտրում հավատարմությունը երազին, այն կյանքի բոլոր հարվածների միջով անմար պահելու ու մինչև վերջ տանելու ընդունակությունը:
Եվ վերջապես անարդար կլիներ չհիշել Զարյանի ՙՀրաժեշտի սաղմոսը՚: Մեր պոեզիայում հրաժեշտի լավ երգեր կան: Հրաժեշտի երգերի մեջ մարդկային էությունը բացվում է իր ողջ խորությամբ: Եվրոպայի թագավորներից մեկի նշանաբանն էր` ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ: Սա եսասիրության ամենամբողջական ու կոշտ արտահայտություններից մեկն է: Հայ բանաստեղծները, հրաժեշտ տալով աշխարհին, ամբողջ էությամբ մնում են կապված դրան: Կյանքի այդ վերջին պահին սերը կյանքի, մարդկանց հանդեպ լուսավորվում է մի վերջին ու ամենապայծառ լույսով, ինչպես Զարյանի բանաստեղծության մեջ.
Մնաս բարով ասա խոնարհաբար
Քո բարեկամներին և թշնամիներին,
Բոլոր մարդկանց,
Որ անցնելու են այս ճանապարհով,
Քո ցավերին, հիվանդություններին
Եվ ինքդ քեզ, և ինքդ քեզ
Ասա մնաս բարով:
Դեռ 1955 գ. Զարյանը գրում է ՙՑավերգություն՚ շատ պերճախոս վերնագրով բանաստեղծությունը: Դիմելով ժողովրդին, ասում է.
...Բեռներով իմ լույս-բեհեզ
Ես կսպասեմ պարսպի տակ:
Մինչև մի օր կնշմարես,
Կասես ինձ,- Ներս արի, որդյա°կ:
Այսօր առանց քենի ու կասկածի, ժողովուրդը ասում է բանաստեղծին, նրա ստեղծագործությանը, նրա ոգուն`
Ներս արի, որդյակ...
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

No comments:
Post a Comment