Այս անգամ ներկայացնում ենք հատված ՙԱլեքսանդր (Ակսել) Ստեփանի Բակունց. Մեղադրական գործ N4131՚ գրքից, որտեղ արձակագիր Ակսել Բակունցը ներկայացնում է տպավորություններ Նաիրի Զարյանի և այլոց մասին:
1934 թ. օգոստոսի վերջին գրողների համագումարի պատգամավորների հետ Մոսկվայից վերադառնալիս ես զրուցել եմ Գուրգեն Մահարու, Նաիրի Զարյանի ևն մասին, քանի որ ռուսաց լեզվի չիմացությունը նրանց զրկում է Մոսկվայի մեծ միջավայրի հետ շփվելու հնարավորությունից և այլն, կարճ ասած` ես նրանց համարեցի Խանջյանի սաներ, միաժամանակ քննադատելով նաև վերջինիս` խոտանը հովանավորելու համար: Ներկա էր նաև Եղիա Չուբարը, կարծեմ նաև` ադրբեջանական գրողների պատվիրակության ղեկավարը:
Վերադարձից մեկ ամիս անց` կուսհանձնաժողովի աշխատակից ընկեր Մինասը, հանդիպելով ինձ, հայտնեց, որ ստացել են ինչ-որ անստորագիր հայտարարություններ, որոնց մեջ արևմտահայի լեզվով և բավականին ճշմարտացիորեն, ինչպես ես համոզվեցի` կարդալով այն, պատմվում է այն ամենը, ինչը տեղի է ունեցել վագոնի խցիկում: Նամակը ուղարկված էր այլ քաղաքից: Պարզ էր, որ Խանջյանի պաշտպանությամբ անստորագիր գրության հեղինակը ներկաներիցս որևէ մեկն էր: Դիմումը գրված էր աղավաղված ձեռագրով: Գուրգեն Մահարուն հարցրեցի` ո±վ կարող է լինել հեղինակը, վերջինս ակնարկեց Չուբարին և Զարյանին: Դա ճշմարտանման էր, որովհետև, Խանջյանի արտաքին մերկ պաշտպանությամբ, հեղինակը համաձայն էր նաև Խանջյանի քննադատության հետ: Որքանով ինձ հայտնի է, Մինասն ընթացք չտվեց այդ դիմումին` պատճառաբանելով հեղինակի անհայտ լինելը, թեև այդ մասին հայտնված էր Խանջյանին:
Կանչվելով նրա մոտ` ես հայտնեցի Չուբարի և Զարյանի նկատմամբ իմ ունեցած կասկածանքի մասին, նաև այն փաստի մասին, որ փորձ էր արվում գրողների հայ-ադրբեջանական պատվիրակությունը հակադրել վրացական պատվիրակությանը (Չուբարի առաջարկը համատեղ ելույթի վերաբերյալ, ամբողջ պատվիրակությամբ Բաքու գնալու մեր կողմից մերժված նրա առաջարկությունը և այլն): Խանջյանը գոհ էր նրանով, որ պատվիրակությունը չէր ընկել Չուբարի խայծին և չէր արել ոչինչ դատապարտելի:
Տեղեկանալով այդ դիմումի մասին` Խանջյանը նույն այն կարծիքին էր, ըստ որի` այդ սադրիչ գործողությունների հեղինակը միաժամանակ այդ անստորագիր գրության հեղինակ Ե. Չուբարն է և խոստացավ ոչնչացնել դիմումը, ինչը և արեց Մինասը:
Ակսել ԲԱԿՈՒՆՑ
2.VII.1937 թ.
No comments:
Post a Comment