Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, May 9, 2011

Կյանքի տնազ

Առինջ համայնքում գտնվող, այսպես կոչված` ՙԴոմիկներ՚ թաղամասի բնակիչների դառը ճակատագրին, լրագրող Լիաննա Մանվելյանը բազմիցս անդրադարձել է: Մարդիկ դարձել են ՙՀայռուսգազարդ՚-ի սուտ խոստումների ՙզոհը՚: 

 
Այցելեցինք նոր հասցեում գտնվող Բանավան և ականատես եղանք այդ մարդկանց դառը ճակատագրին: Նրանք զուրկ են նույնիսկ ամենատարրական կենցաղային պայմաններից: Եվ զարմանալի է, որ այստեղ ապրող, կյանքում այսքան հարված ստացած մարդիկ դեռ կարողանում են պայքարել և հուսով սպասել, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ բան փոխվելու է` դեպի լավը: Երբ բնակիչներն իմացան, որ լրագրող է եկել` հավաքվեցին տիկին Նվարդի դոմիկում: Նրանց պատմությունն արդեն 25 տարվա վաղեմություն ունի: 1985 թ.-ին տիկին Նվարդի ամուսինը սկսել է աշխատել ՙԱնդրկովկասգազարդշինտրեստ՚-ում /ներկայիս` ՙՀայռուսգազարդ՚/, նրա և ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է 2 տարվա ընթացքում նրանց ապահովել բնակարանով: 1987 թ.-ից նրանք անցել են հաշվառման և գրանցվել` բնակարան ստանալու համար, սակայն այդպես էլ տուն չեն ստացել: 1989 թ.-ին երկու բազմաբնակարան շենք Աբովյան քաղաքում շահագործման է հանձնվել, բայց Բանավանի ոչ մի ընտանիք այդպես էլ բնակարան չի ստացել: Տիկին Նվարդը պարզել է, որ նրանց բնակարանի հերթում գտնվելու փաստաթղթերը կորել են, բնականաբար` կորել է նաև բնակարան ստանալու ՙհերթը՚: 1990 թ. փետրվարից նրանք կրկին հաշվառվել են բնակարանի հերթում: 1993 թ.-ին նրանց ընտանիքում ծնվել է հինգերորդ երեխան և նրանց կյանքն էլ ավելի է ծանրացել: Որոշ փախստականներ էլ` օգտվելով առիթից, եկել են ապրելու այդ տարածքում և փորձել ՙխցկվել՚ հերթի ցուցակ` բնակարան ստանալու համար: Բնակիչների հավաստմամբ` նրանց այդտեղ են բերել տարածքում ՙիրավասու՚ իբր պաշտոնատար անձինք` բնակարան ՙկորզելու՚ ակնկալիքով: 1993 թ.-ի մայիսի տիկին Նվարդի ամուսնուն ազատել են աշխատանքից, բայց բազմազավակ ընտանիքի բազմաթիվ բողոքներից հետո այս տարվա հուլիսին նրան վերականգնել են աշխատանքում: 1995 թ.-ին շահագործման է հանձնվելց ՙՀայռուսգազարդ՚ ընկերության կառուցած վերջին շենքը, սակայն այս բազմաչարչար ընտանիքը կրկին բնակարան չի ստացել: Այս անգամ պատճառաբանել են, թե` Երևան քաղաքի գրանցում չունեն: Ակնկալված բնակարանի վերջին շենքը կառուցվել է Քանաքեռ թաղամասում` կրկին առանց այս ընտանիքի հասցեի: Ընդհանրապես` Բանավանի բնակիչները երկար ժամանակ գրանցում չեն ունեցել: 1999 թ.-ին Ներքին գործերի նախարարության միջնորդությամբ են ստացել ժամանակավոր գրանցում: Նրանց միակ բողոքն այն է, որ չունեն կայուն կարգավիճակ:
- Մեզ բանկերը նույնիսկ վարկ չեն տրամադրում,- ասում է ընկճված կինը: Սակայն նոր փորձությունները նրանց համար դեռ նոր պետք է սկսվեին: Նախկին տարածքը, ուր տեղադրված են եղել դոմիկները, գտնվել է Գագիկ Ծառուկյանի ՙշքեղ դոմիկի՚ մոտակայքում: Ուստի` 2009 թ.-ին սկսվել է իսկական սպանդը:
Առինջ գյուղի գյուղապետարանից ուղարկված տրակտորները տեղահանել են բոլոր 15 ընտանիքի դոմիկները: ՙԻնչո±ւ են այդպես անում՚` հարցին, գյուղապետարանից պատասխանել են, թե գյուղի կոյուղագիծը վնասվել էր և տարածքը ճահճոտվում է: Նրանց տեղափոխել են ավելի ՙարևոտ՚ և ՙհարմարավետ վայր՚: Տեղափոխման ժամանակ 105 ՙդոմիկներից՚ տեղ է հասել միայն 70-ը, միայն` հին ու փտածները: Լավագույնները Առինջի գյուղապետարանի աշխատակիցները վաճառել են ... Նոր հասցե հասածների երկաթյա հենասյուններն անգամ կտրել և վաճառել են, թալանել են այնքան` որքան կարողացել են: Օրեր շարունակ բնակիչների գույքն ու ինչքը բաց երկնքի տակ են մնացել: 2009 թ.-ին սկսված ՙդոմիկների՚ տեղափոխման գործընթացը կանգ է առել բնակիչների բարձրացրած բողոքի ակցիայի շնորհիվ, սակայն 2010 թ.-ի գարնանը նորից է սկսվել տեղահանումը: ՙԵթե խանգարեք մեզ և չթողեք, որ մեր գործն անենք` տրակտորները կքշենք ձեր վրա: Ձեր էլածն ինչ ա որ, մի հատ լուցկի վառենք` կվառվեք՚,- սպառնացել են Առինջի հայ մերձավորները` Առինջի գյուղապետարանի աշխատակիցները: Ներկայումս նրանց տնակները գտնվում են բարձր լարման էլեկտրասյուների տակ: Մինչդեռ` նման տարածքում ապրելն անգամ անթույլատրելի է և վտանգավոր առողջության համար: Իսկ այդտեղ բազում երեխաներ կան, ովքեր ևս ուզում են ապրել բարգավաճ երկրում: Ծնողները բազմիցս դիմել են տարբեր ատյաններին` իրենց խնդրի լուծման համար: Բայց ոչ մի արդյունքի չեն հասել, իսկ խոստումներով առաջիկա ձմռանն ինչպե±ս են ապրելու` չգիտեն: ՙԱրևմտյան Հայաստանի` թուրքի ձեռքով քանդված հայկական սրբավայրերի վերականգնման համար հոգի են տալիս, իսկ այստեղ մեր հայ պաշտոնյաները մեր հոգիներն են սղոցում, սա հոգեբանական մահ է՚,- վերջում ավելացրեց տիկին Նվարդը: Կյանքի այս տնազում որքա±ն պիտի բարգավաճեն նրանք ...

No comments:

Post a Comment