Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, May 27, 2011

Քաղցկեղը մահապատիժ չէ

Ուռուցքաբանության հանրապետական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանի հետ զրուցում ենք անցած` 2010 թ. ցուցանիշների, այս բնագավառում հայտնված շառլատանների վայ գործունեության և խնդիրների մասին:



- Պարոն Բազիկյան, ինչպիսի±ն են անցած տարվա արդյունքները, ի±նչ հաջողություններ, գուցե` խնդիրներ ունեցաք:

- Տարեկան ամբողջ աշխարհում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, քաղցկեղով հիվանդացել է 12,5 մլն մարդ, մահացել` 7,5 մլն-ը: Մեր հանրապետությունում պատկերն այսպիսին է. Անցած տարվա համեմատությամբ 80 հիվանդով նվազել է քաղցկեղակիրների թիվը: 2010 թ. հանրապետությունում գրանցվել է 7 հազար 664 դեպք, երբ քաղաքացիներն առաջին անգամ հիվանդացել են քաղցկեղով: Մահացել են 5 հազար 445 մարդ: Նրանք ոչ միայն 2010 թ.-ին հիվանդացածներն են, այլև նախորդ տարիներինը: Ուռուցքաբանության հանրապետական կենտրոնի դիսպանսեր հաշվառմամբ 31 հազար մարդ քաղցկեղով հիվանդ է: Իսկ 15 հազարից ավելի քաղաքացիներ բուժվել են քաղցկեղից` 5 և ավելի տարիներ առաջ: Այս ցուցանիշը մեր հանրապետության համար փոքր թիվ չէ: Այնպես որ` քաղցկեղը մահապատիժ չէ, այն ընդամենն ախտորոշում է: Խնդիրն այն է, որ խորհրդային տարիներից է գալիս ավանդույթը, երբ հիվանդին չենք ասում իր հիվանդության մասին: Ճիշտ է, կլոր սեղաններ էլ ենք կազմակերպում, խոսում այն մասին, որ հիվանդին ասելը ճիշտ է, որովհետև այդպիսով նա ավելի հետևողական է լինում հիվանդության նկատմամբ և բժշկի խորհուրդներն անշեղորեն կատարում է, իսկ երբ ՙփափուկ բարձ են դնում գլխի տակ՚, նա իր վիճակը լավ է համարում և խորացնում հիվանդությունը, սակայն հին սովորույթից կարծես չենք հրաժարվում: Արդյունքում` կանգնում ենք փաստի առաջ, երբ այլևս ոչինչ չենք կարողանում անել:
Ինչպես միշտ, ըստ ցուցանիշների` առաջին տեղում թոքի քաղցկեղն է` 1042 հիվանդ, երկրորդը` ստամոքսինը` 579 հիվանդ, հաստ աղիքինը` 423 հիվանդ: Գինեկոլոգիայում` արգանդի մարմնի քաղցկեղը` 204 դեպք, արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում նույնիսկ ունենք նվազում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարի առաջնային օղակում բավական աշխատանք ենք կատարել, վակցինացիա է կատարվել` ընդդեմ պապիլոմա վիրուսի, որը արգանդի վզիկի քաղցկեղի կարևորագույն պատճառներից մեկն է: Արգանդի վզիկի բացիթողությունը նվազել է 4 տոկոսով, իսկ հիվանդությունը 10 հիվանդով պակասել է: Արդյունքները գոհացուցիչ են: Դրական տենդենց կա: Պակասել է հիվանդությունը նաև թոքի քաղցկեղի ցուցանիշներում: Այսինքն` քարոզչությունը ծխախոտի դեմ նույնպես իր դրական արդյունքն է արձանագրել:

- Անցած տարվա այս ոլորտի խնդիրներից էր վերահայտնված սիսեռաբուժությունը: Ինչպե±ս եք վերաբերվում այդպիսի ամբարտավաններին և ի±նչ եք անում նրանցից հիվանդներին պաշտպանելու ուղղությամբ:

- Ես համարում եմ, որ նրանք հանցագործներ են: Բանն այն է, որ երկար տարիներ է, ինչ նման շառլատանները փորձում են գործել այս ոլորտում: Օրինակ. ժամանակին Կալտրեքս էին իբր ստացել` օվկիանոսային շնաձկան լյարդից և ասուէին, թե դրանով քաղցկեղ են բուժում, հետո` սպիտակ, թորած նավթն ի հայտ եկավ: Ավելի ուշ` սպիրտն ու մեղրն էին խառնում իրար: Հիմա` առաջ է եկել այդ սիսեռաբույժն, ով ֆիզիկայի ինստիտուտն է ավարտել և տաքսի է վարում: Քաղցկեղը չգիտի անգամ ինչ բան է, ասում է` թարախը որ գալիս է, դա է: Մարդիկ էլ կան, ովքեր ուզում են հեշտ ճանապարհով ՙբուժվել՚` չծանրաբեռնել իրենց և ֆինանսական նեղություններ չունենալ, դիմում են այդպիսի շառլատաններին: Մինչդեռ` քաղցկեղի հայտնաբերումից մինչև մասնագիտական համապատասխան բուժումը շատ կարճ է: Քանի օր ուշացնենք բուժումն, այնքան ուռուցքն աճելու հնարավորություն ունի: Այդ պատճառով մարդիկ երբ դիմում են սիսեռաբույժներին և մյուսներին, կորցնում են այդ թանկարժեք ժամանակը և երբ գալիս են մասնագետի մոտ, ապա արդեն շատ ուշ է լինում և, ցավոք, հաջողություններ չենք ունենում:

- Այդպիսիների ձեռքերը հասնում են միայն բարորակ քաղցկեղ ունեցողների±ն, թե±` նաև չարորակներին:

- Հիմնականում չարորակների մասին է խոսում սիսեռաբույժը, մինչդեռ` անգամ էքստրասենսներն ու բուսաբույժները չարորակին չեն էլ մոտենում: Այսօր կան բազմաթիվ բիոլոգիական հավելումներ, որոնք բարձրացնում են մարդու իմունային համակարգը: Ես դրանց դեմ չեմ, թող ընդունեն, բայց` մասնագիտական բուժմանը զուգահեռ: Քաղցկեղի բուժման ընդունված հինգ ձև կա. դա վիրաբուժությունն է, դեղաբուժությունը` քիմիոթերապիան, ճառագայթային, հորմոնալ և իմունային բուժումները: Լինում են դեպքեր, երբ դեղորայքային կամ ճառագայթային բուժում չենք իրականացնում, այլ բարձրացնում ենք մարդու իմունային համակարգը և հիվանդն ինքն է հաղթահարում հիվանդությունը:

- Հիմա, երբ պոլիկլինիկաներում բուժսպասարկումն անվճար է, քաղաքացիներն ավելի հետևողակա±ն են դարձել իրենց առողջության հանդեպ, թե` շարունակում են ՙդանակը ոսկորին հասցնելու՚ սովորույթը:

- Չէ, նորից ՙդանակը ոսկորին են հասցնում՚: Այդպիսի կուլտուրա չունենք, որ ժամանակին գնանք և ստուգվենք, բուժվենք: Մի անգամ արգանդի վզիկի անվճար սկրինինգ էինք անցկացնում մայրաքաղաքի կենտրոնում, սակայն ընդամենը 65 տոկոս կանանց մասնակցություն կարողացանք ապահովել: Ես կոչ կանեի, որ քաղաքացիները մտածեն իրենց առողջության մասին: Անգամ, եթե չեն վստահում պոլիկլինիկային, ոչինչ` թող մի փոքր վճարում անեն և ստուգվեն ստացիոնար համակարգում: Այդպիսով` նրանք կխուսափեն հետագայի այն մեծ ծախսերից, որոնք կարող են ունենալ, իսկ մենք` բոլորս պոտենցիալ հիվանդներ ենք: Ոչ մեկը չի կարող ասել, որ այդ խնդիրն իր կողքով կարող է անցնել: Առաջին անգամ հայտնաբերված քաղցկեղի դեպքերում մեր հաջողությունները կազմում են 80 - 90 տոկոս: Երկրորդ փուլում` այն իջնում է 55 - 60 տոկոսի: Սա չարորակ ուռուցքների դեպքում: Իսկ երրորդ - չորրորդ փուլերում մենք հաջողություն գրեթե չունենք, պարզապես` հիվանդն ապրում է 3 - 5 տարի: Այսինքն` որքան շուտ դիմեն բժիշկին, այնքան լավ իրենց առողջության համար, որովհետև մինչ քաղցկեղը կա նախաքաղցկեղային վիճակ: Օրինակ. արգանդի վզիկի նախաքաղցկեղից մինչև բուն քաղցկեղային վիճակին անցնելը տևում է 10 - 15 տարի: Այսինքն` կինը, երբ չարորակ քաղցկեղ ունի, կնշանակի` նա 10 - 15 տարի չի եղել բժշկի մոտ, ուղղակի անուշադրության է մատնել իր առողջությունը:
Մենք Աստծո կողմից ենք ստացել մեր առողջությունը, դրա համար չենք վճարել և չենք էլ խնայում: Դրա համար կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, որ հետևողական լինեն իրենց առողջության հանդեպ: Մենք պատրաստ ենք աջակցել և բուժել բոլորին ...

Սնամեջ պարկուճներով հերթական համազարկը

Ժնևում տեղի ունեցավ գրքի և մամուլի միջազգային 25-րդ ցուցահանդեսը: Պաշտոնական կայքն ասում է, որ Հայաստանն այս տարի գրատպության 500-ամյակի կապակցությամբ պատվավոր հյուրի կարգավիճակով էր մասնակցում ցուցահանդեսին: Հայկական տաղավարն էլ, ըստ մասնակիցների վկայության, իր արժանավոր տեղն է ունեցել բազմաթիվ պետությունների գրքերի տաղավարների կողքին` ձևավորված առաստաղից կախված հայոց այբուբենի տառերով. ՙ... հայկականություն հիշեցնող` անպակաս աքսեսուարներով, որոնք այնքան էլ համահունչ չէին դիմացը շարված գեղարվեստական գրականությանը՚: 

 
Պիտք է ենթադրել, որ ինչպես ՙԵվրատեսիլն՚-երի ժամանակ մեր տեսահոլովակները ցուցադրում են ճաքած նուռը, Գառնու գաթան ու թոնրից հանվող լավաշը Մասիսի ֆոնին, և քոչարուց մի նվագ են գցում մեղեդու հյուսվածքի մեջ, այդպես էլ` գրքի ցուցահանդեսում է եղել. Բոլոր գեղեցկությունները մի տեղում: Ամեն ինչ միանգամից ցուցադրելու մարմաջով նմանվում ենք գավառացի տիկնոջն, ով մարդամեջ դուրս գալուց ունեցած բոլոր զարդերը կախում է վրան` կարծելով, թե ուրիշները պիտի շլանան դրանց փայլից: Մինչդեռ` կողքից դա չափազանց անհեթեթ է նայվում ու ցածր ճաշակի ազդարար է:
Այլևայլ ՙհամաշխարհային՚ ակցիաներին մասնակցության համար խելքներս մերը չի: Իհարկե, դա հնարավորություն է ուրիշներին մեր մշակույթը ցուցադրելու, մեր մասին պատմելու համար: Այս տարի էլ մի ո’չ փոքրաթիվ պատվիրակություն էր ուղարկվել Ժնև, որպեսզի ներկայացնեին հայկական գիրքը: Բայց մասնակիցներից մեկի հոդվածում կարդացած այս մի պարբերությունն ինձ անտարբեր չթողեց ու քիչ հետո կգրեմ, թե ինչո±ւ. ՙ... Երկկողմանի անհասկանալի է` հայերեն լեզվով ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները տանել ու ներկայացնել հայտնի հրատարակչությունների ներկայացուցիչներին. ֆանտաստիկ ժանրի պատկանող մի սյուժե է: Նրանք հասկանում են, որ ձեռքինդ գիրք է, նաև հնարավոր է հավանեն գրքի կազմը ու մի երկու գովաբանական ռեպլիկ թողնեն, բայց երբ հարցնում են` ի±նչ լեզվով է, և լսում են պատասխանը, քաղաքավարի ժպիտներով շարժում են գլուխներն ու շրթունքները ծռմռում, այսինքն` քո գրքի մասնակցությունը նման փառատոնին զուտ ֆիքսացիա է՚:
Մասնակցի գրածից հասկանալի է դառնում, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մի կլորիկ գումար հենց այնպես քամուն է տվել` դատարկ պարկուճներով հերթական համազարկի համար: Արտաքին թաղանթի տակ` գեղեցիկ տաղավար, հայկական երգուպար, առաստաղից կախված տառեր, Ազնավուրի այցելություն և այլն, միջուկը, ամենակարևորը չի եղել. ԳԻՐՔԸ չի եղել: Օտարալեզու պոտենցիալ ընթերցողին ներկայացնելու համար թարգմանված գրականության որևէ նմուշ չի ուղարկվել ֆրանկոֆոնիայի տոնահանդեսին:
Ի±նչ կարող է պատմել գրքի կազմը գրքի պարունակության մասին: Նույն հաջողությամբ ես էլ իմ գրքերից մի երկու օրինակ եմ նվիրել ռուս ծանոթներիս, իրենք էլ են նայել գրքի շապկին, ներսի նկարազարդումներին ու թաքցրել գրապահարաններում` զուտ այն պատճառով, որ անձամբ ճանաչում են ինձ: Մի երկու անգամ թույլ եմ տվել այս աբսուրդը` իմ միջոցներով հրատարակած գիրքը նվիրել հայերեն չկարդացողին: Բայց ՀՀ մշակույթի նախարարությունը ինչպե±ս է իրեն թույլ տալիս ծախսել հարկատուների փողերը նման մասշտաբային աբսուրդի իրականացման վրա: Մի ամբողջ պատվիրակություն է ուղարկվել, չքննարկենք, թե ինչպե±ս են ընտրել նրանց, ովքեր պետության հաշվին պիտի Ժնևում ՙհաճելի օրեր՚ անցկացնեին. ՙ... դահլիճում լրիվ մենք - մերոնցով ենք մնացել. հաճելի դեմքեր` Վիոլետը, Աննա Բարսեղյանը, մեր ՙՇողակաթի՚ Աննան, Գուգոն, Մկրտիչ Մաթևոսյանը, Սամվելը, ՀՀ մշակույթի նախարարության անդամներից մի քանիսը և մի երկու օտարազգի տատիկներ: Մի պահ թվաց` Հայաստանում ենք, ինչ-որ գրական փոքրիկ ակումբում: Հաճելի օր էր՚:
Մասնակցի հոդվածը կարդալիս անընդհատ ուղեղումս էր վերջերս Facebook սոցիալական ցանցում մի խումբ իսկապես նվիրյալ մտավորականների անցկացրած միջոցառումը, երբ գրքեր հավաքեցին ու տարան սահմանամերձ գյուղերի գրադարաններին: Ու ինչպե±ս էր դրամահավաք հեռուստամարաթոններից մեկի ժամանակ գյուղական դպրոցի ուսուցչուհին բողոքում, թե դպրոցական գրադարանում ծրագրային հեղինակների ստեղծագործություններն էլ չկան, էլ չեմ ասում, որ իրարու հետև բազմաթիվ գրադարաններ են փակվել, մի քանի մարզերում ընդհանրապես գրախանութ չկա:
Այդ բազմամարդ պատվիրակության անիմաստ, աննպատակ ուղևորության ծախսը մի±թե ավելի նպատակահարմար չէր տրամադրել թեկուզ մի երկու դասականների երկերը տպագրելուն, հանրապետության գրադարաններում տարածելուն, կամ ժամանակակից հայ գրականությունից թարգմանական թեկուզ մի ընտրանի կազմելուն: Թող մի ներկայացուցիչ գնար բաղձալի Եվրոպան, բայց թևի տակ մի երկու թարգմանված գիրք տաներ, ոչ թե մի ամբողջ պատվիրակություն, բայց առանց որևէ գրքի:
Եկող տարի էլ ծնծղաների հնչյունների ներքո Երևանը կսարքեն գրքի ՙհամաշխարհային՚ մայրաքաղաք: Այսպիսի պահվածքը ծայրահեղ աղքատության արտահայտություն է: Դա միայն մեր ժողովրդի հյուր ընդունելու սովորույթի հետ կարող եմ համեմատել: Երբ ընտանիքն ապրում է հազիվ ծայրը - ծայրին հասցնելով, բայց տոներին կամ հյուր ընդունելիս այնպիսի սեղան է գցում, որ հյուրի ՙբերանը բաց է մնում՚: Գլուխը քարը, թե իրենք դրանից հետո` արած ծախսերի պատճառով, մի տարի ուշքի չեն գալու, կարևորն այն է, որ օտարի աչքերին թոզ փչվի: Գրքի ցուցահանդեսների այստեսակ մասնակցությունն էլ սոսկ ուրիշներին ՙշլացնելու՚, ՙաչքերին թոզ փչելու՚ տեսակներից մեկն է, որ գրեթե ոչ մի առընչություն չունի մեր երկրում գրող - գիրք - ընթերցող տխուր ու չկայացող փոխհարաբերությունների շղթայի հետ:
Հիմա անդրադառնամ նրան, թե ինչո±ւ եմ ես` սփյուռքահայս, այդքան ցավոտ արձագանքում հայրենիքիս Մշակույթի նախարարության հերթական աննպատակ ՙկրակոցին՚: Ասեմ նաև, թող տպավորություն չստեղծվի, թե ինձ կամ իմ ծանոթներին չեն ճամփել Ժնև, այդ պատճառով է ՙսիրտս կսկծում՚: Երկար տարիներ ընկերություն եմ անում մի հրեուհու հետ: Չափազանց կիրթ է, համաշխարհային գրականությանն ու երաժշտությանը քաջատեղյակ: Նա, բառիս բուն իմաստով, հեղեղում է ինձ ժամանակակից հրեա գրողների երկերով: Թող որ այդ գրքերի տպաքանակներն այնքան էլ մեծ չեն հսկայական Ռուսաստանի համար: Ասենք` Եֆրիմ Սևելայի ՙԻնչու երկրի երեսին դրախտ չկա՚-ն ընդամենը 3 հազար տպաքանակ ուներ: Բայց հետաքրքրվողները գտնում են այդ գիրքը գրախանութների ցուցափեղկերին: Իսկ ես անցյալ տարի անձամբ այցելել եմ Սարատովում գրքի առևտրով զբաղվող ցանցերի գրախանութներից յուրաքանչյուրն ու փորձել պարզել. Հայ գեղարվեստական գրականությունից որևէ թարգմանական նմուշ ներկայացվա±ծ է իրենց գրադարակներին: Ո’չ մի, պատկերացնո±ւմ եք, ո’չ մի գրողի, ո’չ մի գիրք: Շատ եմ ուզում հրեական ՙհեղեղին՚ գոնե մի գրքով պատասխանել, բայց դա էլ չեմ կարողանում: Ու մի տեսակ ամոթահար ու ճնշված եմ զգում, երբ խոսում եմ մասնագիտությունիցս (բանասեր եմ), բայց ոչնչով ապացուցել չեմ կարող, որ մենք էլ արժանի գրականություն ունենք: Այդ ի±նչ եմ ուսումնասիրել հինգ տարի, եթե դրա մի նմուշն անգամ չկա գրախանութներում: Վրացականը, ղազախականը, էստոնականն ու ուկրաինականը կան, բայց մերը` չկա: Ինչո±ւ, որովհետև ՙՃ՚ կարգի գրական ժառանգություն ունե±նք կամ այդ կարգի գրականությո±ւն ենք ստեղծում: Ո’չ, որովհետև հայրենիքիս միջոցները սուղ են մեր գրականությունը գոնե ռուսերեն ներկայացնելու համար, եղածն էլ այս կամ այն ցուցահանդեսին սուտլիկ որսկանյան մասնակցությանն է հերիքում:
Անցյալ տարի գրել էի մոսկովյան գրքի ցուցահանդեսի մասին, այս տարի էլ հայ գիրքն ու հայ գրողին արտասահմանում ճանաչելի դարձնելու համար ոչ մի առաջընթաց քայլ չի արվել: Հայերս, որ այսպես շռայլորեն սփռվել ենք ամբողջ աշխարհում, քաղաքացիական երկրներում ինչո±վ պիտի ցույց տանք մեր քաղաքակիրթ ազգ լինելը: Միայն գրքով, նկարով, երաժշտությամբ, այն է` մշակույթով: Այնինչ` ամենամատչելի ու ամենամասսայական այցեքարտը` գիրքը բացակայում է: Առևտրի ու բիզնեսի ՙօբյեկտները՚ ժողովրդի դեմքը չեն ներկայացնում, իսկ ապրիլի 24-ին Մոսկվայի կենտրոնով հայ ՙարծիվների՚ ավտոշարասյան վայրենի երթը` խլացնող ազդանշաններով ու հայկական դրոշներով, ամենևին էլ` ոչ մի լավ բան չեն պատմում մեր մասին:
Գրքի միջազգային ցուցահանդեսները պարբերական միջոցառումներ են: Շատ եմ ուզում, որ իմ թույլ ձայնը հասնի ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուներից որևէ մեկի ականջին ու հաջորդ ցուցահանդեսներին ուրիշ պատկերի ականատեսը լինենք: Այն է` օտար լեզուներով թարգմանված հայ հեղինակների գրքերի ցուցադրությանը: Ու պարտադիր չէ, որ այդ երկերն անպայման Եղեռնի թեմաներով լինեն: Մեր վերքը միայն մեզ համար է ցավոտ: Ընդհանրապես միջին ընթերցողին հետաքրքրում են սովորական մարդու կյանքի պատմությունները: Հայաստանում էլ գրվում են երկեր, որ անպայման կհետաքրքրեն հենց այդ, միջին վիճակագրական ընթերցողին: Այսօրվանից և ամեն օր պիտի աշխատել այդ ուղղությամբ, որ հաջորդ ցուցահանդեսում ցույց տալու բան ունենանք ու դա նաև չլինի ԽԾԲ ոլորտի ընտրյալների գործերի թարգմանությունը: Գրում եմ, բայց թերահավատ եմ, թե Հայաստանում հնարավոր է անգամ գրքի ու գրականության անաչառ ընտրությունը: Բայց այնքան շատ եմ ուզում հուսալ ...
Ռուզաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ռուսաստան

Հ.Գ. Երբևէ եղե±լ է այնպես, որ լավ գրողը, ճշմարիտ մտավորականն իր ճանապարհին կանաչ լույս ունենա, խնդիրներ չունենա, կազմակերպիչներն ուշադիր լինեն հատկապես նրանց հանդեպ: Հայկական իրականությունում, թերևս, բացառված է նման բան, մտավորականն ո±վ է մերօրյա ՙքաղաքակրթությունում՚:
Սոցիալական ցանցերում և բլոգերում ակտիվ քննարկումներ են սկսվել` կապված երևանյան շենքերից ևս մեկի ճարտարապետական տեսքի խեղաթյուրման հետ: Խոսքը Մոսկովյան փողոցի /Օպերայի մոտակայքում/ ՙԱրմավիայի՚ գրասենյակին կից գտնվող շքամուտքի մասին է: Դա Երևանի լավագույն շենքերից մեկն է` նախագծված Ալեքսանդր Թամանյանի որդի Գեորգիի կողմից:



ՙՔաղաքի կյանքի հետ կապված հարցեր կան, որոնք վեճերի առարկա են, կան հարցեր բարդ, կան գրեթե անլուծելիները, բայց բաներ կան, որոնք ուղեղի մեջ չեն տեղավորվում: Ես չգիտեմ` ի±նչ պետական մարմին պիտի զբաղվի այսպիսի բաներով, կարող է քաղաքաշինական քրեական ոստիկանություն ստեղծվի կամ ինչու չէ` ինկվիզիցիա: Անձամբ ես այս բանը արած մարդուն պատրաստ եմ դաժանորեն պատժել: Ո±նց կարող է մարդու ձեռքն այսպիսի բան անել, Երևանում, թե մեկ ուրիշ տեղ, կապ չունի: Թվում է, որ մարդկանց կառուցածն ընկել է հնդեվրոպական մարդ - բանդեռլոգների ձեռքը, որոնք, ի տարբերություն Մաուգլու ժամանակվա պրիմատների, զինված են գործիքներով և կոնդիցիոներներով՚,- գրել է բլոգերը:

Հայաստանի քաղաքականությանը Էֆթանազիան էլ չի փրկի

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ժողովրդական ուժերի համաժողովն էր, որ հրավիրել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Նախորդ օրը զնման մարքսիստ Դավիթ Հակոբյանը հայտարարել էր Ազգային ճակատ նոր ալյանսի ստեղծման մասին, որը ևս փորձելու է լինել նախընտրական դաշինք: Դոդի` Գագիկ Ծառուկյանն էլ հանդիպել էր ինտելեկտուալների հետ և առաջարկել` մշակել տարբեր ոլորտներում գործողությունների ծրագրեր և դրանցով գնալ խորհրդարանական ընտրության: ՀԱԿ-ի մեջ չմտնող ընդդիմադիրները` ՙԺառանգության՚ գլխավորությամբ խորհրդակցություններ են անցկացնում ընդդիմադիր ճակատի ձևավորման համար: ՀԱԿ-ը պատրաստվում է մայիսերեսունմեկյան հանրահավաքին ու ավազակապետ իշխանությունների հետ ջերմ երկխոսությանը: Բոլորը փորձում են առաջիկա ընտրություններից առաջ մոբիլիզացնել ուժերը: 

 
Ակնհայտ է, որ Ժողովրդական ու Ազգային ճակատներն ի զորու չեն եղանակ փոխել, որովհետև այդ ե±րբ է եղել, որ գյուղացիական հեղափոխությունները հաջողություն ունենան: Անհրաժեշտ են ավելի կոնկրետ ծրագրեր և հարցադրումներ: Նույնիսկ ազգային հարցն արդեն միավորման ու ժողովրդի լիակատար հավանականությանն արժանանալուն անընդունակ է: Հայաստանում ոչ ոք Եվրոպային կամ Միացյալ Նահանգներին թշնամի, իսկ Ռուսաստանին անվերապահ բարեկամ չի համարում: Ավելին` կոտրվել է նույնիսկ հավերժ թշնամու` Թուրքիայի միֆը:
Իսկ ռուսամետ Աշոտ Մանուչարյանը շարունակում է քաղքենի Վերգոների ու Հռիփսիկների պատմությունը պատմել, ովքեր ձգտում են լինել Լֆիկի ՙՓարվանա՚-ում ու ... դրանով ուզում է, որ արժեքային համակարգ փոխվի: Բոլորն ակնկալում են իրենց շարքերում տեսնել չբարոյալքված, արդար մարդկանց` Տիգրան Կարապետյանի, Վարդան Խաչատրյանի, Իշխան Թովմասյանի նման: Նրանց շարքերի երիտասարդ քաղաքագետն, ով Մանկավարժական բուհի դասախոս է, բայց անհոդաբաշխ նախադասություններ է շարադրում, դեռ փառք է տալիս քոչարյանական ժամանակներին, թերևս` վա~յ նրա դասախոսությունը լսած ուսանողին, ով վաղը պիտի սպանվի ՙձկան խանութի՚ մոտ ...
Ու ոչ մի լուրջ քննադատական խոսք սերժական սերժանտների մասին, իշխանական բաշիբոզուկների մասին ու նրանց, ովքեր ձեռքերն են տաքացնում կրակի վրա: Հավաքը համակարգող խորհուրդ է ընտրում: Ամբողջ դահլիճում ձեռքերը վեր պարզելով քվեարկում են ժողովրդավարության մասին գաղափար չունենալով: Դրան իբր ձգտողները 9 անունից բաղկացած ցուցակ են քվեարկում` առանց դեմ ու ձեռնպահի, ինչպես հին ու բարի ժամանակներում: ՀԱԿ-ն էլ Մատենադարանի մոտ նման քվեարկություն անցկացրեց, ՙազատագրեց՚ Ազատության հրապարակն ու ... որտե±ղ է հիմա` երկխոսում է ավազակապետերի հետ: Տիգրան Կարապետյանն ասում է, բազմակարծիք միավորմանը դժվար կհամոզեն Բաղրամյան 26-ում: Դե, երևի մի քիչ ՙպոչ կխաղացնեն՚` մի զրո ավելացնելու համար: ՙԱյսօր մենք պաշտոնական խիստ ձևով ասում ենք, որ մենք երրորդ ուժ ենք՚,- ասում է Տիգրան Կարապետյանը: Իսկ համաժողովի մասնակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարում, թե ՙայսօրվա դաշինքները, որ ստեղծվում են իշխանության և ընդդիմության մասնակցությամբ, արդեն կանխավ որոշում են ընտրության արդյունքները՚: Նա հընթացս նաև մանկավարժի դեր է ստանձնում ու իրենց ելույթներին անհաղորդ, ծխելը գերադասող, գուցե` զոռով հավաքի բերված երիտասարդները դահլիճում ներսուդուրս էին անում, ինչն ակնհայտ նյարդայնացնում էր Տիգրան Կարապետիչին. ՙՄի րոպե, բավական չի±, չեք կարո±ղ համբերել, մի ժամ էլ մի ծխեք, էլի: Կամ` եթե հետաքրքիր չի, դուրս եկեք ու ներս մի եկեք՚:
ՙԴռները բաց են, և այս վիճակից դուրս գալու ելքը բոլոր հայրենակցական ուժերի միավորումն է: Մեզ աթոռ, սեղան պետք չի, մենք ցանկանում ենք, որ ժողովուրդը լավ ապրի: Չնայած շատ լրատվամիջոցներ ասում են, որ մեզ միայն տատիկ - պապիկներն են աջակցում, բայց ա’յ, տեսեք, այնտեղ նստած երիտասարդներին, նրանք են մեզ առաջնորդելու՚,- վերջում հավելում է Տիգրան Կարապետյանը` նկատի ունենալով ՙմի ժամ առանց ծխել չդիմացող՚ երիտասարդների±ն:
Աշոտ Մանուչարյանը երանի է տալիս 90-ականների սկզբին մարդկանց միմյանց նվիրվածությանը, որի տեսագրությունները Տիգրան Կարապետիչի նախագահական քարոզարշավի գլխավոր բաղադրիչն էին: Այսօր բոլորն ազնիվ, միևնույն բարիկադի վրա են կանգնած ...
Մինչև ե±րբ պիտի քաղաքականությունը պոռնկություն դարձնելուն մասնակցություն ունեցածները բարոյախրատական դասեր տան, մինչև ե±րբ պիտի օլիգարխ - քրեականների արարքները համարվեն պատահմամբ կատարված քայլ ու այդպես փորձեն համոզել, հերթական անգամ խաբել խեղճ գյուղացիներին ու պահը համարեն սարդարապատյան: Նրանց հայացքները շարունակում են ուղղված մնալ դեպի հյուսիս` Ռուսաստան: Բավ չէ±, մե’ղք է այս ժողովուրդը:
Ո±րն է ելքը, հարցնում են բոլոր ելույթ ունեցողներն ու յուրովի պատասխաններ շռայլում: Մեր կարծիքով, Հայաստանի քաղաքականությանը Էֆթանազիան էլ չի փրկի: Ձևավորված համակարգի փլուզումը մոտենում է, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ լուրջ վիրաբուժական միջամտությունը չի երաշխավորելու, որ ՙհիվանդը՚ կարող է ապրել:

Այստեղ քաղաքական շահերը չեն կարող բախվել ...

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հետ զրուցում ենք ձևավորվող Համահայկական առևտրային ցանցի, ծրագրերի, խնդիրների ու անելիքների մասին:


 
- Պարոն Սարգսյան, ցանց ստեղծելու մասին մտահղացումն ո±ւմն է, ի±նչ է դա և ո±ր փուլում է գործընթացը:

- Նախաձեռնությունը ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ - կանադական առևտրաարդյունաբերական պալատի և մեր` Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատինն է: Խորհրդաժողով անցկացրեցինք, շուրջ 11 երկրների ՀԿ-ների ներկայացուցիչներ էին ժամանել Հայաստան: Քննարկումների ժամանակ ԱԱ պալատն առաջարկեց, որ ինչպես Լոռու մարզում, որտեղ բիզնեսի քարտեզագրում է կատարվել, քարտեզագրվի ամբողջ հանրապետության բիզնեսը: Միտքն այն է, որ ստեղծվի գործարարների ընդհանուր դաշտ, որտեղ ներգրավված կլինեն նաև հյուրանոցներն և զբոսաշրջությունը: Եղել են դեպքեր, երբ խնդիրներ ենք ունեցել անգամ մարզային ցուցահանդեսների ժամանակ. նույն մարզում ապրող գործարարը չգիտի, որ ի’ր հարևանությամբ, ի’ր ուզած ապրանքը կա, իսկ ինքը նույնը ներկրում է արտերկրից: Այնպես որ, քարտեզագրումն իրազեկության լուրջ խնդիր է լուծում: Դրանից էլ բխեց Համահայկական առևտրային ցանց ստեղծելու գաղափարը: Օրինակ. հրեաներն ունեն նման ցանց և բիզնեսոլորտում իրենց գումարները կարողանում են պտտեցնել միմյանց միջև և մի քանի անգամ, իսկ Սփյուռքում հայերը հայերի հետ չեն աշխատում: Դրա պատճառներից մեկը նաև իրազեկության պակասն է: Արդեն 11 պետություններում սկսել ենք գործընթացը: Համաժողովից հետո մասնակիցներիցս ամեն մեկն իր պարտավորությունները պիտի կատարի և սկսենք քարտեզագրումը:

- Բայց այսօրվա գլոբալիզացվող աշխարհում որքանո±վ նպատակահարմար է նման ցանցի ստեղծումը:

- Կարծում եմ` գործընթացը սկզբում է բարդություններ առաջացնելու, երբ ցանցը ստեղծվի, անգամ գլոբալիզացիայի պայմաններում, խնդիրներ չեն առաջանա: Մենք պետք է այս ամենի մասին լոբբինգ անենք և դիմենք հայ գործարարներին, որ իրար հետ փորձեն աշխատել: Դա և’ իրենց օգուտ կլինի, և’ ընդհանուր բիզնեսին` գումարն էլ հայության միջև կշրջանառվի: Ընթացքում` Հայաստանում ներդրումային ծրագրեր կլինեն, նաև` դրանց կմասնակցեն: Որքան մեր սփյուռքահայ գործարարները հաջողակ լինեն, այնքան` Հայաստանում ներդրումները կավելանան: Թյուր կարծիք կա, ցավոք, սփյուռքահայերը մտածում են, թե Հայաստանում բիզնես դնել կամ գումար աշխատել հնարավոր չէ: Սակայն Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենց ներդրումներով սփյուռքահայ գործարարները մեծ գործ արած կլինեն Հայաստանի տնտեսության համար: Նա էլ` մեր հետ հանդիպման ժամանակ, կոչ արեց. գալ, ներդնել և գումար վաստակել: Փառք Աստծո, անցել են ժամանակները, երբ Հայաստանը Սփյուռքի համար ընկալվում էր որպես զուտ բարեգործության օրրան, կենտրոն, միջոց ...

- Գուցե Մոսկվայի մեր հայ ընթերցողներին կհետաքրքրի, թե իրենք որքանո±վ և ինչպե±ս կարող են ներգրավվել այդ աշխատանքներում և իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ:

- Անպայման, իհարկե: Մոտ ժամանակներս կհանդիպենք նաև ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Իհարկե, այնտեղ կազմակերպչական պատրաստի կառույցներ շատ կան, նաև` համայնքների ղեկավարների տեսքով, ովքեր շատ լավ կարող են մասնակցություն ունենալ աշխատանքների ակունքներում: Ռուսաստանում էլ պիտի նման ցանց ստեղծվի: Հիմնական ցանցը ստեղծելուց հետո, համոզված եմ, շատերն ինքնակամ ցանկություն կհայտնեն միանալ դրան:

- Պարոն Սարգսյան, սակայն նաև հայ գործարարների առանցքային խնդիրներից է միմյանց միջև փոխվստահության պակասը, ինչու չէ նաև` Սփյուռքում քաղաքական դիրքորոշումներն ու բիզնես անհամերաշխ մթնոլորտը: Այս պայմաններում ի±նչ ճակատագիր կունենա նախաձեռնությունը:

- Սա քաղաքական կառույց չէ, այլ` ընդհանուր բիզնես շահերի և հետաքրքրությունների դաշտ: Այստեղ քաղաքական շահերը չեն կարող բախվել: Յուրաքանչյուր կուսակցություն իր դիրքորոշումն ունի Հայաստանի տնտեսության զարգացման հարցում, սակայն բիզնես ոլորտում քաղաքական շահերը չեն հակադրվելու և այն բաց է լինելու բոլոր քաղաքական կառույցներում ընդգրկված գործարարների համար: Պիտի նաև այդ փոխվստահության վատ մթնոլորտը կոտրենք, դա էլ է շատ կարևոր: Իհարկե, մենք էլ գիտենք, որ հայը հայի հետ առևտրային հարաբերություններում խնդիրներ ունեցել է, բայց դա չպետք է ընդհանրացնել: Դրա կողքին օրինակներ կան, որ հայերն իրար հետ շատ լավ աշխատում են, համատեղ ձեռնարկություններ են ստեղծել: Լավն ավելի շատ է, վատի օրինակները բոլոր ազգերի մոտ էլ կան: Հրեաների մոտ էլ հաստատ նման դեպքեր կլինեն: Շառլատաններ ամեն տեղ էլ լինում են, դրանցից չես խուսափի ...

- Առևտրաարդյունաբերական պալատին անդամակցող բոլոր գործարարներն իրենց համաձայնությունը տվե±լ են` միանալու այս նախաձեռնությանը:

- Ով ուզենա` պարտադիրի խնդիր չկա: Նաև` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն է պատրաստակամություն հայտնել մասնակցել գործընթացին: Միանշանակ ողջունում են, որովհետև սա նաև իրենց է օգուտ` ցանցին մաս կազմելով` Սփյուռքում էլ իրենց բիզնեսի մասին կտեղեկանան և կարող են նոր կապեր հաստատել:

- Ցանցը համակարգվելու է միանգամից երեք կառույցներիդ կողմի±ց:

- Ո’չ, առաջիկա երկու տարում աշխատանքները կհամակարգի Հայ - կանադական առևտրաարդյունաբերական պալատը: Այստեղ անձերի խնդիր չէ, այլ` զուտ կառույցներն են մասնակցում: Մյուսներս` տեղակալներն ենք: Համակարգել ենք, թե ով որ ուղղությամբ պիտի աշխատի: Մեկ տարի հետո նորից կհավաքվենք և կքննարկենք արդյունքները, խնդիրներն ու անելիքները: Մեծ համաժողովները կկայանան երկու տարին մեկ անգամ:

- Իսկ Առևտրաարդյունաբերական պալատի աշխարհագրությունն ընդլայնվե±լ է, ինչպիսի±ն են արդյունքները:

- Այո’, 2010 թ. բավական լավ աշխատեցինք: Շուտով նաև համագումարն է լինելու: Մարզային պալատների համագումարներն արդեն եղել են, պատվիրակներ են ընտրվել: Գրքույկի ձևով կներկայացնենք կատարված բոլոր աշխատանքները, որոնք բազմաթիվ և բազմազան են` թե’ ցուցահանդեսների, թե’ համաժողովների կազմակերպում, թե’ օրենսդրական հարցերի հետ կապված հարցուպատասխաններ: Ինչ խոսք, այս ամենը նպաստում է գործարարներին, որպեսզի կարողանան նոր գործընկերներ, շուկաներ գտնել` իրենց արտադրանքը վաճառելու համար: Բացի այդ, օրենսդրական նախաձեռնություններում են մասնակցություն ունենում: Ծաղկաձորում սեմինարներ ենք անցկացրել Հարկային և Մաքսային կոմիտեների հետ համատեղ, որտեղ տարբեր օրենքների հետ կապված պարզաբանումներ են տրվել, որպեսզի բոլոր խնդիրներում իրազեկված լինեն: Այս ամենի արդյունքում պալատի անդամ գործարարը կարողանում է իր ձայնը հասցնել պատկան ատյաններին:

- Եվ վերջում, Ձեր կոչը Մոսկվայում ապրող հայ գործարարներին:

- Շուտով կայցելենք Ռուսաստան և հանդիպումներում ավելի հանգամանալից ու մանրամասն կներկայացնենք ծրագիրը: Կցանկանայինք, որ իրենք էլ մասնակցեին դրան: Առաջին անգամ Համահայկական առևտրային ցանց ենք ստեղծում, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր բիզնեսով երևալ, առաջարկություններ անել, ակնկալիքներ ունենալ ու խորհրդատվություն ստանալ:

Եկեղեցին ու օրենքով գողերը

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մայիսի 6-ին սպանվել է ՙօրենքով գող՚, 39-ամյա Էդվարդ Մարգարյանն, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Հոկտեմբերյանցի Էդո: Նա Նիցցայի նախկին հոգևոր հովիվ (այժմ Ստրասբուրգի հոգևոր հովիվ) Տեր Վաչեի մտերիմն է: Այս հոգևորականը հայտնի է որպես ՙհարց լուծող՚, նա հաճախ է եկեղեցում տարբեր մարդկանց հետ հավաքներ ու կերուխումներ կազմակերպել, որոնց ներկա էին լինում նաև քրեական հեղինակություններ:

 
Եկեղեցու և քրեական աշխարհի սերտ կապերի մասին տեղեկություններ հաճախ են հրապարակվում մամուլում: Եկեղեցու բազմաթիվ թեմերում քիչ չեն ՙհարց լուծող՚ հոգևորականները, ովքեր ներգրավված են զանազան բիզնեսների ու գործարքների մեջ: Եկեղեցու սպասավորները քանիցս Հայաստանում օրհնել են ՙօրենքով գողերի՚ հավաքները: Հետաքրքիր է, որ նույն այդ հավաքներին մասնակցել են նաև Հայաստանի բարձրաստիճան ոստիկաններ: Իսկ վերջերս էլ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը զգուշացրել է Հայաստանում գտնվող մի քանի ՙօրենքով գողերի՚, որ նրանց կարող են բռնել:
Ոչ այնքան վաղ անցյալում, ՙօրենքով գողեր՚ օշականցի BB-ների հետ էր ՙնստում - վերկենում՚ այսօրվա Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն, ով վերջին շրջանում մեծ աղմուկ հանեց նվեր ստացած ՙԲեթլի՚-ով: Նա, երբ Արագածոտնի թեմի առաջնորդն էր /այնտեղից էլ ուղիղ տեղափոխվեց փոխանորդի պաշտոնին - Ժ.Մ./, հաճախ էր լինում Օշական գյուղի ձորում, Քասախի ափին գտնվող ՙՋրաղաց՚ ռեստորանում, ուր հոգևորականն ու գողականները քեֆեր էին կազմակերպում մինչև լույս:
Հիմա այդ ՙօրենքով գող՚ 7 եղբայրներից ամենափոքրը` Գևորիկը ՙդեբոշ՚ է սարքում կալանավայրում: ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում նախնական կալանքի մեջ գտնվող ՙօրենքով գող՚ Օշականցի Գևորիկը (Գևորգ Մելիքյանը) բավական ակտիվ դրսևորումների մեջ է: Անցյալ ամիս կալանավորվելուց հետո Գևորիկը ՙգահընկեց՚ է արել բերդի ՙնայողին՚ և այսօր միայնակ է տնօրինում Քրեակատարողական հիմնարկում պահվող քրեականների ՙֆինանսական՚ հոսքերը, թեև` նրա հետ նույն խցում է գտնվում նաև օրերս ձերբակալված մեկ այլ ՙօրենքով գող՚ Ալոն (Ալեքսանդր Մակարյանը): Մեր ունեցած տեղեկություններով, Գևորիկը կալանքի ընթացքում որոշել է հաշվեհարդար տեսնել անազատության մեջ գտնվող իր բոլոր ախոյանների հետ: Ըստ հավաստի աղբյուրների, ՙՍևան՚ ՔԿՀ-ից ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ կտեղափոխվի հանցաշխարհում ՙՎիրաբիկ՚ անունով հայտնի մի կալանավոր, որի հետ պատրաստվում է հաշվեհարդար տեսնել ՙօրենքով գողը՚:
Քրեակատարողական հիմնարկի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ թե’ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գլխավորած Քրեակատարողական հիմնարկների վարչությունը, և թե’ ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ վարչակազմը կարծես թե դեմ չեն, որ Գևորիկի և Վիրաբիկի միջև ՙառերեսում՚ տեղի ունենա:

Sunday, May 22, 2011

Հավ կարդինալը` Սպիտակից

Խմբագրությունը բազում նամակներ է ստանում ընթերցողներից, սակայն այս մեկը, որն ըստ էության պատասխան է մեր թերթի օգոստոսյան համարներից մեկում տպագրված փոքր լուրին. ՙՀավը վախեցած է...՚ ու հաջորդը, որ կտպագրենք առաջիկա համարում, միևնույն ժամանակ մեղադրանք էր բովանդակում մեր հասցեին ու ... որոշեցինք տպագրել, իհարկե, մասնակի խմբագրմամբ: Նամակում փոխվել են բարբառային ու մեզ անհասկանալի ու ոչինչ չասող առանձին նախադասությունները միայն:

ՙՄոռացված ժողովրդի՚ արձագանքը 

 
Հարգելի խմբագրություն. Անբավարարված ենք ձեր կողմից որակավորմանը, ապշած ենք 200-ից ավելի աղետյալ սպիտակցիներս, որովհետև ՙԺամանակի ՄԻՏՔ՚-ի խմբագրությունում ոչ լրիվ են տեղեկացված 1988 թ. ահավոր աղետի հետևանքների մասին: Նորություն չէ, որ Լոռու մարզպետարանը աղետյալ սպիտակցիների գնահատմամբ համարվում է ֆաշիզմի հիմնադրման ամրոց: Ինչ վերաբերում է հավ գոյականի մասին անտեղյակությանը, հիշեցնենք` վաղ ժամանակից նրանց գերդաստանում մահմեդականության հիմքերն են հաստատվել, հետագայում` ֆաշիզմի ուսմունքը. խորհրդային կարգերի ինքնափլուզումից հետո` Հավ` Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը, ինքնակոչ կարդինալի կոչումի է արժանացել: Մինչդեռ` ՙԺամանակի ՄԻՏՔ՚ շաբաթաթերթի առաջին էջում նշվում է ՙՀավը վախեցած է՚:
Հարգելի խմբագրություն. Գործից անտեղյակ լինելը վիրավորական չէ, օրինակ, հիտլերյան Գերմանիան բավականին ուսուցանելի ժառանգություն է թողել բոլոր ազգերի համար, հետաղետյան ժամանակներում երկու տասնյակ ադոլֆականների խմբաքանակը հաստատվել է Սպիտակում` Հավ կարդինալի գլխավորությամբ: Այսօր կարող ենք խոսել Հավ կարդինալի 10 տարիների մաքառումների և արահետների մասին: Աղետյալ սպիտակցիներս քաջ գիտակցում ենք մեր առօրյա իրավիճակի խայտառակության պատճառները, որ հայտնվել ենք այնպիսի խաչմերուկում, որտեղից հնարավոր չէ պատկերացում կազմել, թե որ կողմից ենք վիրավորանքների ենթարկվելու, կամ` որ կողմից ենք վերջնական ճշմարտությանը սպասելու:
Ձեր կողմից` որպես ծաղրանք հիշատակվում է անհասկանալի լուրը` ՙՀավը վախեցած է՚: Վերջին 10 տարիներին առավել տուժած քաղաք Սպիտակը երկրորդ անգամ է աղետահարվել, որի մասին հիշեցնում ենք մակերեսորեն. երկու տասնյակ նորակառույց շահագործման հանձնված արտադրական կառույցներ են ապամոնտաժվել, մասնատվել և օտարվել են անհայտ ուղղությամբ: Բավարար քանակությամբ շինտեխնիկա, շինանյութ, մոտավորապես 100 կմ ստորգետնյա տարբեր տրամաչափերի խողովակաշարեր օտարվել են այդ նույն վախեցած Հավի գիտությամբ և մասնակցությամբ, էլ չենք խոսում բնակշահագործման հեղեղատում թե ինչպիսի միջոցներ են լվացվել: Մի հարցում տեղեկացված ենք, որ քաղաքաշինության ասպարեզում անտեսված է սեյսմիկ անվտանգության հարցը, որովհետև հին քաղաքի տարածքն առ այսօր չունի նոր նախագիծ: Այս ամենի հաշվառման զամբյուղում ներկայացվում է, թե որքան նյութական վնաս է հասցվել աղետյալ սպիտակցիներին, այն գերազանցել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարը: Եթե այդ գումարը բաժանվել է 20 դիպուկահարների միջև. մեկ բաժնետեր, անհատ Հավն ինչպե±ս կարող է վախեցած համարվել:
Ինչպես տեսնում եք, առավել տուժած քաղաքի բնակիչների հետագայի հարցերը դուրս են շպրտված հանրապետության ուրվագծից, էլ ինչպե±ս կարող ենք անհանգստանալ 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, կամ թե ի±նչ ընթացք կունենա արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը աղետյալներիս համար կարևորություն չի ներկայացնում: Հանրապետության հյուսիսային մասում ծվարած կես միլիոն աղետյալներն իրենց ցավն ունեն, իրենց բողոքի ցասման շտեմարանը, թե որքա±ն կմնանք բարոյական սպանդի սեղանին մխված, անհայտ է, բայց իրավիճակը ֆիզիկական մահից դաժան է:
Նորից դեկտեմբերն է, երեկ` սև օրը, աղետյալ սպիտակցիներս շարժվեցինք դեպի քաղաքային պանթեոն` մեր անմեղ զոհերի անմխիթար հողաթմբերը խնկարկելու: Նման անցյալ ունեցող հասարակությանը ինչո±ւ վիրավորել: Այն ինչ կատարվում է կիսով չափ հայաթափված Հայաստան երկրի ներսում, վախի չափանիշը մենք ենք որոշելու:
20-րդ դարը հայերիս համար չի եղել բարեբեր. գոյատևել ենք ինչպես կարողացել ենք, սակայն իրավունք չունենք մոռանալ կյանքում ավելի վտանգավորության շարունակության մասին. եթե ուշադիր ուսումնասիրել ներգաղթի տարեթվերը, բոլորիս համար հասկանալի կդառնա ինչ է ժառանգվել մեզ այդ ժամանակներից: Ներթափանց ամբոխները երկրի ներսում կարգեր են հաստատել և նրանց բոլոր լիդերները ձեռնամուխ են եղել հայրական օջախից օժիտաբաժին զավթելուն: Փաստ է, որ բոլորը հասել են իրենց նպատակների իրականացման վերջնակետին, սակայն վտանգի ազդեցությունը տարածվել է բոլորի վրա, այդ իսկ պատճառով` բոլորը խուսափում են պատասխանատվությունից: Այսօր գործող համակարգում բոլոր պաշտոնազբաղները երկընտրանքի առջև են. առաջին հերթին ջանում են լուծել հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացման հարցերը, եթե չհաջողվի, դիմությունն աշխատելու է խորհրդային կարգերի վերականգնման հարցերի շուրջ:
Հարգելի խմբագրություն. Մեր խնդրանքի լուսաբանումը կարևոր նշանակություն ունի մի քանի հազար աղետյալ սպիտակցիների համար: Եթե հարմար կգտնեք, հանդես բերեք բարոյական աջակցություն: Խնդրագիրը կազմվել է Սպիտակում գործող ՙՄոռացված ժողովուրդ՚ խորհրդում:
Գրառման պատասխանատու, նշված խորհրդի անդամ, առավել տուժած ընտանիքի հայր 70-ամյա թոշակառու.
Համլետ ԴԻԼԲԱՐՅԱՆ
Հ.Գ. /Սպիտակում այսօր տիրող համայնավարական կարգերի ու ամենաթողության մասին` հաջորդիվ/:

ՙ... Կբարոյազրկվենք որպես ժողովուրդ՚

Բանաստեղծ, հրապարակախոս, նախկին դիսիդենտ, հասարակական գործիչ Մերուժանի հետ զրուցում ենք արցախյան հիմնախնդրի լուծման ուղիների, Հայ առաքելական եկեղեցու, Անդրանիկ Մարգարյանի ու առհասարակ երկրի անկախացումից ի վեր Հայաստանի վարչապետերի մասին:


 
- Պարոն Մերուժան, արյան գնով ձեռք բերված Արցախի խնդրի լուծումն ինչպե±ս եք պատկերացնում:

- Հայաստանն այսօր գտնվում է պատմական մղձավանջի իրավիճակում: Պատմական եմ ասում, որովհետև այն իր նշանակությամբ պատմական է լինելու և վճռորոշ մեր ժամանակում:
Հարց է առաջ գալիս. այսօր ի±նչ իրավասություններով է օժտված Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետություն, ի±նչ է սպասվում նրան, ձեռք բերված հողն արժե± արդյոք նահատակների արյունը, եթե հեռանկարում քաղաքականությունը վերջնական լուծում չի տալիս դրան: Մինչ օրս պատերազմում հաղթանակած, վերցրած, հետգրավյալ տարածքը չունի նորմալ իրավական կարգավիճակ: Այն չի ընդգրկված ՄԱԿ-ի կազմում, որպես ինքնուրույն քաղաքական միավոր, միաժամանակ` ամբողջական մասը չի հանդիսանում մեր հայրենիք Հայաստանի: Բայց չէ որ բոլորիս է պարզ, որ Ղարաբաղը չհաղթեց Ադրբեջանին, այլ` Հայաստանը: Այդ պատերազմում հիմնականում Հայաստանի տղաների նահատակությամբ հող ազատագրեցինք:
Այսօր նրանք` այդ հողի զավակ ղարաբաղցիներն իշխում են Հայաստանին, մեր հայրենիքին: Պարզապես իշխում են, որովհետև երկրում հիմնական իշխող լծակները նրանց ձեռքում են: Այս դեպքում մեր պատերազմը նրա համար էր, որ ղարաբաղցիներին բերեինք Հայաստանի գլխին իշխանավորնե±ր, թե± Հայաստանը լիներ անկախ, ինքնիշխան պետություն, իսկ Ղարաբաղն` ընտանիք Միավորված ազգերի, կամ անբաժանելի մասը մեր մեծ ընտանիքի: Մինչդեռ` այդքան նահատակների արյան գնով ձեռք բերված հողը որևէ կարգավիճակ չունի միաջազգային արենայում և անորոշ է նրա ապագան:

- Ընդամենը հակամարտության գոտի է, ոչինչ ավելի:

- Ավելին` ես ենթադրում եմ, որ այս հակամարտության գոտին օրըստօրե նմանվելու է կամ Հարավային Օսեթիային, կամ` Աբխազիային: Այսպիսի զարգացումների դեպքում ես ափսոսում եմ այն արյունը, որ մենք հեղեցինք հանուն Ղարաբաղի: Ափսոս մեր զավակները, որովհետև նրանց երազած Ղարաբաղը չեղավ Հայաստանի անքակտելի մասը:
Ես չեմ հասկանում մեկ այլ բան, թե ինչ- ո±ւ ղարաբաղյան իշխանությունները չեն ցանկանում միանալ մայր հայրենիքին. ինչո±վ է պայմանավորված այդ անցանկալի իրավիճակը, ո±ր մեղքի դիմաց, հանուն ինչի±: Եթե մենք մենակ թողնենք Ղարաբաղին, այն չի կարող պատերազմել Ադրբեջանի դեմ: Այսինքն` երբ անհրաժեշտ է պատերազմել` Հայաստանն է դա անում: Հայաստանաբնակ հայությունը գնում է դոնորի նման արյուն տալու Ղարաբաղի ազատության համար, Հայաստանում գալիս են իշխելու ղարաբաղցիները և անհասկանալի է, թե ի±նչ ենք մտածում մենք` հայաստանաբնակներս, որ այդքան արյուն տվեցինք:
Գաղտնիք չէ, որ տարաբնույթ կարծիքներ կան ղարաբաղցիների ու ադրբեջանաբնակների մասին, ովքեր փախստականի կարգավիճակ ունեն:
Առաջինը` Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, նրանք կարող են անցնել ադրբեջանցիների կողմն ու թշնամաբար գործել մեր դեմ:
Երկրորդը` կան ղարաբաղցի և ադրբեջանաբնակ քաղաքացիներ, ովքեր սիրով կնվիրվեն Հայաստանի վերակառուցմանն ու վերելքին և իրենց նպաստը կբերեն Ղարաբաղ - Հայաստան միավորմանը:
Եվ կա երրորդն` այն անտարբեր մարդիկ, ովքեր ամենևին չեն ցանկանում հասկանալ իրականությունը, այլ լքում են թե’ Հայաստանը, թե’ Ղարաբաղը: Սա առավել ողբերգական է, քան` նախորդ երկուսը:

- Հույս ունե±ք, որ երբևէ կվերադառնան լևոնտերպետրոսյանական ժամանակները և ի±նչ դեր ունի մեր իրականությունում Հայ առաքելական եկեղեցին:

- Ժամանակները կերտվում են մեծ անհատների միջոցով, որի համար դրանք կոչվում են նաև իրենց անուններով` Կեսարի, Մակեդոնացու, Բոնապարտի ժամանակ: Մեծերը կերտում են ժամանակներ:
Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս իր ժամանակը չի կերտել, բայց ժամանակները գալիս են գործելու հօգուտ նրա: Իրականանում են այն գուշակություններն ու սպասումները, որոնց մասին արտահայտվել է նա` հրաժարականի դիմումում /04.02.1998թ./: Փաստորեն նրա մարգարեությունը ապացուցվում է այսօրվա դրությամբ և շոշափելի է վաղվա իրականանալիք օրով:
Մենք մայիսի 1-ին լսեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ես հակված եմ այն համարել հայ հռետորական արվեստում բացառիկ ելույթներից մեկը: Թերևս` մի փոքր դժգոհ եմ տնտեսական կոնցեպցիայից: Երևի թե այստեղ զգացվում է Հրանտ Բագրատյանի բացակայությունը, որովհետև տնտեսագիտական ձևակերպումներն այնքան բացառիկ չէին, որքան քաղաքականներն, առավել ևս` ներքաղաքական իրավիճակին վերաբերողները: Ցանկալի կլիներ նաև, որ նա մի փոքր ծավալուն արտահայտվեր Հայ առաքելական եկեղեցու այսօրվա գործունեության մասին:
Ես հասկանում եմ, որ եկեղեցու կոչումն է Աստծո փառքը տարածելը երկրի վրա, միավորել ազգային մտածողությունը, քանզի հայոց եկեղեցին բոլոր ժամանակներում եղել է ոչ միայն կրոնական, այլև ազգային հաստատություն: Մինչդեռ` Հայ առաքելական եկեղեցին կողմնակցելով իշխանություններին պառակտում է ազգային մտածողությունը, միասնությունն, ինչը դատապարտելի է: Ես, իհարկե, եկեղեցուն դատապարտելու իրավունք չունեմ, սակայն իմ համոզմամբ այն չի գործում Աստծո պատվիրաններով:

- Ապրիլի 22-ին ՀՀ ոչ լեգիտիմ նախագահի և Թուրքիայի նախագահի կողմից Շվեյցարիայում ստորագրված ՙՃանապարհային քարտեզը՚ բազմաթիվ տարակարծությունների տեղիք տվեց Հայաստանում: Ճիշտ է, պաշտոնապես չեն մեկնաբանվում ՙքարտեզի՚ դրույթները, սակայն կուլիսներում խոսակցությունները լավ բան չեն խոստանում: Ի±նչ եք կարծում` ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման մասին:

- Նախ ես մեծ տագնապ եմ ապրում և համոզված չեմ, որ առաջիկայում կարող է դիվանագիտական հարաբերություն հաստատվել Հայաստանի և Թուրքիայի միջև, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պարզ չէ այդ մարզի կարգավիճակը: Իսկ Թուրքիան դիվանագիտության պատմական անցյալ ունի, հեշտ չէ նրանց հետ խոսել այնպիսի հարցի շուրջ, որը անհասկանալիորեն կոչվում է ՙՃանապարհային քարտեզ՚: Վերջապես ի±նչ դիվանագիտական փոխհարաբերությունների մասին է խոսքը, երբ այսօր մեր առջև ծառացած են շատ ավելի կարևոր հիմնահարցեր. մեր ներսում չենք լուծել ազգի, ժողովրդի, անհատի ազատությունների հարցը: Մեզ մոտ դեռևս ընթացքի մեջ են ներիշխանական պառակտումները: Այս պայմաններում` ինչի± մասին է խոսքը, ի±նչ դիվանագիտություն: Ցանկալի է, որ մենք բոլոր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ ունենանք, բայց առավել ևս Թուրքիայի հետ պետք է գերագույն զգուշությամբ վարվենք:
Մենք ունենք ոչ անմիջական, բայց մեզ իշխող հարևան` Ռուսաստանը: Նա այնքան էլ հաճույքով չի ընդունում հայ-թուրքական դիվանագիտության մասին շշուկները: Ինչպե±ս վարվել Ռուսաստանի հետ: Նրանք երբեք ազատ չեն թողնի մեր երկիրը, որը նրանց համար ծառայում է ընդամենը որպես հարավային հրվանդան: Հայաստանը նրանց համար զուտ ռազմական պոլիգոն է, փորձադաշտ, որտեղ կարող են իրենց մեծ հարևանների հետ հարաբերություններ ճշտել: Մենք արդեն գույքային բավականին հարստություններ ենք կորցրել ՙԳույք` պարտքի դիմաց՚ ծրագրով: Այսօր` նրանք իրենց կամքն են թելադրում հայ-թուրքական հարաբերություններում և բացասական դիրքորոշում ունեն այս հարցում: Կա նաև երկրորդ հանգամանքը. պատմականորեն համոզիչ է և պատերազմները Եվրոպայում ապացուցել են անճառելի ճշմարտություն. ՙՖրանսիան պատերազմում հաղթող պետություն է, Ռուսաստանն` անպարտելի՚: Դա ասել է ֆրանսիացի Տառլեն: Այսօր Ռուսաստանը պատրաստ է ցանկացած կերպ պահպանել Հայաստանն իր ձեռքի տակ, որպես մարիոնետկա պետություն: Մենք այլ կերպ գոյատևել չենք կարող, մյուս կողմից հարաբերվելը Թուրքիայի հետ, սահմանները բացելն այնքան էլ հեշտ չէ: Մենք ունենք երկու հակառակ բևեռներ, որոնցից մեկը ցանկանում է բացել սահմանը, մյուսը` հակառակվում է դրան: Եթե հետևենք ազգային մտածողությանը և ազգայնականներին` բացելը ճիշտ չէ: Ինչո±ւ, որովհետև առանց այդ էլ մենք ունենք մոտ 3 հազար հայեր, ովքեր ծնվել են հայ մայրերից, պարսիկ հայրերից, թեև` կրում են հայի ազգանուն: Սա խայտառակություն է: Բացել Թուրքիայի սահմանը, նշանակում է հանձնվել մուսուլմանական աշխարհին, այստեղ կավելանա նրանց թիվը և մենք կուլ կգնանք` առանց պատերազմի: Նրանք ազատ կգան, կգնեն մեր հողերը, աղջիկներին, որովհետև Թուրքիան հարուստ պետություն է, թուրքերը հարուստ են և մենք բարոյապես կոչնչանանք: Կբարոյազրկվենք որպես ժողովուրդ: Ասիմիլյացիայի այս ճանապարհն անմարդկային է:
Չբացել: Ինչպե±ս ապրել հավերժական թշնամանքի մեջ և ինչքա±ն կարելի է ապրել պատմական իրադարձությունների մշտական վերհուշերով: Ինչքա±ն կարելի է թշնամանքի կրակներ բորբոքել: Այլևս չենք կարող: Այսօր Թուրքիայում ապրում են այնքան թուրքեր, որքան` փոքր ազգերի ներկայացուցիչներ: Նրանց թվում` հայերը մեծամասամբ թրքացել են, ընդունելով իսլամը: Մի մասն արհեստականորեն, մի մասը` կամավոր: Ի±նչ ենք ուզում այսօր` վերգտնել մեր հարազատներին թրքացա±ծ վիճակում: Ի±նչ անել: Այս հարցը մնում է առկախ: Ինձ թվում է, պետք է նոր քաղաքական գործիչն, ով գալու է մեծ քաղաքականություն, երկար խորհի այս հարցի շուրջ: Սա արդեն լինել-չլինելու խնդիր է:

- Այս պայմաններում ո±րն է դաշնակցականների և հհշականների կարծիքների տարբերությունը:

- Պարզ և հստակ է. ՀՅ Դաշնակցությունը մտածում է դարպասները չբացելու մասին: Անգամ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր ելույթում պարզ և հստակ, գրեթե շարադրում էր դաշնակության ծրագիրը: ՀՀՇ-ն բարի կամք է դրսևորում` բացել սահմանը, որով խոստանում է սոցիալապես ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք: Սակայն որքանով հայկական կմնա Հայաստանը, հայտնի չէ: Եթե բարոյապես պիտի մահանանք բարեկեցիկ ապրելու համար, չենք կարող դիակներ հանել աճուրդի, պատմականորեն ստրկանալ, նվաստանալ և պատմությունից դուրս մղվել որպես պարտված ազգ: Դա կլինի Հայաստան պետության վախճանը:

- Ձեզ ճանաչողների և ընդհանրապես հասարակական գործիչների շրջանակներում այսպիսի կարծիք կա, որ Դուք Անդրանիկ Մարգարյանի մերձավոր - մտերիմներից եք: Ինչո±ւ հուշեր չեք գրում նրա մասին:

- Երբ ես խորհում եմ Հայաստանի երրորդ հանրապետությունում գործած վարչապետերի մասին, հիշում եմ ընդամենը մեկին` Հրանտ Բագրատյան: Նա միակն էր, ով ջանասիրորեն տրամադրվեց և ցանկանում էր վեր հանել մեր հայրենիքը: Մի երիտասարդ, 33-ամյա վարչապետ, ով գիշեր ու զօր տանջվում էր Հայաստանը տնտեսապես կայուն պահելու համար: Նրանից հետո եկան ու անցան բազմաթիվ վարչապետեր ու ժամանակավոր պաշտոնակատարներ, ովքեր գրեթե ոչինչ չարեցին:
Ավելին` Հայաստանում երկու պատուհաս վարչապետեր եղան. Ռոբերտ Քոչարյան և Վազգեն Սարգսյան: Նրանք իրենց գործունեությամբ շատ նման էին իրար և գոյատևեցին մինչև Հոկտեմբերի 27-ը, որից հետո Վազգեն Սարգսյանի վարչապետությունը մահվան ելքով ավարտվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանն ինքնահաստատվեց և հզորացավ որպես ՀՀ նախագահ:
Եթե նախորդները պատուհաս էին Հայաստանի ճակատագրում, ապա` վերջին երկուսը` Արամ Զ. Սարգսյան և Անդրանիկ Մարգարյան, թյուրիմացություններ էին, որոնցից առաջինի վարչապետ նշանակվելով Հայաստանում հեղինակազրկվեց այդ պաշտոնն, իսկ Ա. Մարգարյանի վարչապետ նշանակվելով Հայաստանում ամբողջությամբ իմաստազրկվեց այդ պաշտոնը: Երկուսն էլ ցավալի են, երկուսն էլ ողբերգական:
Ինձ թվում է, որ Հայաստանը յոթը տարի վարչապետ չունեցավ: Վարչապետ նշանակված Անդրանիկ Մարգարյանը հայրենասեր, ազգասեր, հայ մարդ էր, ով հաճախ ստորագրում էր փաստաթղթեր, դրանց խորքն ու բովանդակությունը չհասկանալով, ինչով բավականաչափ վտանգվել է երկում տիրող բարոյական արժեքն ու վիճակը: Ավելին` եղան որոշումներ, որոնցով զենքեր բաժանվեցին տարբեր անձանց: Անվանական այդ հատկացումների մի մասից գնդակներ արձակվեցին և զոհեր եղան:
Ինչ վերաբերում է նրա հասարակական, քաղաքական գործունեությանն, ապա Անդրանիկ Մարգարյանը ղարաբաղյան թևի իշխանության հաճոյակատարն էր, սպասարկուն, և այլ կերպ լինել չէր էլ կարող: Նրա փոխարեն ով էլ լիներ, առավել ծառայող կլիներ, քան եղավ ինքը` վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Այս առումով է, որ ես մտաբերելով նրան, հարգանք ունենալով նրա հանդեպ` չունեմ որևէ հիշարժան իրադարձություն, որպեսզի փաստագրեմ, հուշագրեմ այն և նրան արժանացնեմ հավերժական ճակատագրի, հիշարժան լինելուն:
Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

13 օր, ևս մի քանի ժամ ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցում

 Ինչպե±ս իմանալ, որ ինֆեկցիաով հիվանդ ես ու պիտի դիմես համապատասխան բուժհաստատությանը, եթե արտաքին նշաններ չկան: Դրա պատասխանը, թերևս, պետք է տա առաջին ամբուլատոր բուժհաստատությունը` պոլիկլինիկան: ՙՔանաքեռ - Զեյթուն՚ բուժմիավորման թիվ 8 պոլիկլինիկան, որ ՙբուժսպասարկում՚ է նաև քաղաքացի Սոնա Աղաբաբյանի բնակության վայրն, անգամ չի ցանկացել ստուգել, պարզել, թե ի±նչ գանգատներ ունի աղջիկն, ով փոքրիկ դստերը գրկած դիմել է բժիշկին: Պատճառաբանել են, թե ՙմեր թաղամասում գրանցված չեք, գնացեք ձեր գրանցման վայր` Իջևանից թուղթ բերեք, մենք մի թուղթ կտանք, կտանեք Իջևան, հետո` երկրորդ թղթով երբ գաք, անպայման կբուժսպասարկենք՚: Արդյունքում` Սոնայից հոտո դեղնախտ - ՙՀեպատիտ Ա՚-ով հիվանդացել է նաև նրա 10 տարեկան դուստրը: Վատառողջ մարդն ո~ւր, բյուրոկրատական քաշքշուկն ո~ւր, թե երկու անգամ հասնի Իջևան թուղթ բերելու: Այդ ընթացքում նա դիմել է նաև այպես կոչված Շտապբուժօգնությանը: Առաջին անգամ ժամանած բրիգադայի զառամյալ բժիշկն ասել է, թե ՙՎիրուս ես տանում, աղջիկ ջան՚: Երկրորդ անգամ` շտապբուժօգնության բժիշկների համար էլ բացահայտ էր, որ դեղնախտ է, անգամ ձեռք տալն էր վախենալու, ուստի` ՙբարձել՚ են ու հայդե ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոց:



Հայաստանում շտապբուժօգնությունը, պարզվում է, սուր վարակիչ հիվանդին անգամ ինֆեկցիոն հիվանդանոց է հասցնում բժշկին ու բուժքրոջը 1000-ական դրամ վճարելու պայմանով. ՙՉես ուզո±ւմ, տրանսպորտով գնա, կրկնակի երթուղայիններում վարակիր մերձավորներիդ՚ սկզբունքով: Այսպես, հիվանդ - վարակիչը հայտնվում է Ինֆեկցիոն հիվանդանոցում` ստուգում են ջերմը, անձնագիրը պատճենահանում են ու հարկադրում. ՙՎճարե’ք, 4 հազար դրամ՚: Հետաքրքիր է, եթե չվճարեր հեռացնելո±ւ էին հիվանդանոցից, որ ևս երկու երթուղային մերձավորներ վարակե±ր: Ստիպված վճարում է, տանում են` պալատ. ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցի Լյարդաբանական բաժանմունք: 


Փառքդ շա~տ ...

Սոնա Աղաբաբյանի մոտ վերջապես ախտորոշվել է ՙՀեպատիտ Ա՚: Եվ Փառքդ շա~տ, Տեր Աստված, որ հազիվ հանդիպել է Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկների: ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցի Լյարդաբանական բաժանմունքում բժշկական գիտությունների արդեն դոկտոր, այնժամ` թեկնածու Հասմիկ Լևոնի Ղազինյանի գլխավորությամբ աշխատում է հրաշալի բժշկական և սանիտարահիգիենիկ լավ պայմաններ ապահովող տեխնիկական անձնակազմ: ՙԱհա նրանք. Ծովինար Սամվելի Գալստյանը` Սոնայի անմիջական բժշկուհին և մյուս բժիշկները, բուժքույրերը` Քրիստինեն, Վարդը, Կարինեն, Անահիտը, Մարիամը, սանիտարահիգիենան ապահովողները` Գյուլնարան, Ֆլորան, Ռուզաննան, մյուսները: Իսկ Հասմիկ Լևոնովնայի մարդկային վերաբերմունքն ու յուրաքանչյուր հիվանդի տառապանքն ու ցավը կարծես իր վրա զգալու հատկությունն ու հոգատարությունը, պարզապես մոր պես է, բանիմաց բժշկի՚,- մանրամասնում է Սոնա Աղաբաբյանը: Խորին հարգանք ու շնորհակալություն նրանց` իրենց ջերմ վերաբերմունքի համար և առողջություն ու հաջողություններ յուրաքանչյուրին` անձնական կյանքում:




Հինն իբրև նոր ...

 
ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցը գլխավորում է հարապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն, ով հավանաբար, մասնագիտական փորձն աչքի առաջ ունենալով վախենում է ձեռքով, տղամարդավարի բարևել: Սակայն, ոչ միայն իր գործն, այլև` ՙշնից մազ պոկելը՚ լավ գիտի: Պարոն բժիշկը, պարզվում է, հնարավորության սահմաններում հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում վերանորոգել է և երկու - երեք հիվանդասենյակ ՙքրեով՚ է տալիս: Յուրաքանչյուր օրը` 5 - 10 հազար դրամ: Բուժհաստատությունն /ինչպես և խնդիրն առկա է ՙՇենգավիթ՚ բ/կ-ում, որի մասին մեկ անգամ չէ, որ մեր թերթի էջերում բարձրաձայնել է Առողջապահության գործակալության պետը - Ժ.Մ./ պարտավոր է հիվանդին տրամադրել նորմալ հիվանդասենյակ, դրա բացակայության դեպքում` ստիպված, կարող է տրամադրել համեմատաբար տանելին: Մինչդեռ` Արա Ասոյանն առաջնորդվում է ՙԱռաջնահերթում` շահ՚ սկզբունքով. ՙՎճարի’ր, պառկիր վերանորոգված հիվանդասենյակում, որտեղ հեռուստացո±ւյց ես ուզում դիտել, ուրեմն` վճարիր լրացուցիչ, յուրաքանչյուր ժամի համար 100 դրամ, եթե` ոչ, պառկիր ծռված մահճակալի վրա՚: Այսպիսի արհամարհական վերաբերմունքը հատուկ է Արա Ասոյանին ոչ միայն հիվանդների ու նրանց հարազատների հետ հարաբերություններում, այլև` հիվանդանոցի բուն տեխնիկական, բանվորական անձնակազմի հետ հարաբերություններում: Խեղճ բանվորները շաբաթ - կիրակի` հանգստյան օրերին ու գիշերն ուշ ժամին ի±նչ են անում հիվանդանոցում, քանդում են հիվանդանոցի հին մահճակալները: Ինչո±ւ, որպեսզի մետաղական հատվածներից վերահավաքեն ՙնոր՚ մահճակալ, գնված փայտե շինանյութով շարունակեն մնացածն ու արտաքնապես` առաջին հայացքից նոր մահճակալ ստանան: Ամեն ինչո±ւմ է առաջինը կուտ գնում ... Հարց է առաջանում` ինչո±ւ, Ինֆեկցիոն հիվանդանոցը գումար չունի±: Պարզվում է, այն էլ ինչքա~ն: Բրազիլահայ համայնքի հանագանակությամբ ու ՙՀայաստան՚ համահայակական հիմնադրամի ֆինանսավորմամբ, եթե չենք սխալվում, 40 մլն դրամ է հատկացվել ՙՆորք՚ ինֆեկցիոնին, որպեսզի վերանորոգի մի ամբողջ մասնաշենք, նոր գույք` մահճակալներ, այդ թվում` մանկական, պահարաններ ու բազմաթիվ այլ գույք ձեռք բերի: Իրականում` Արա Ասոյանն օգտագործելով հիվանդանոցի բանվորական ներուժը մի մասնաշենքի կիսավեր ու վաղուց ի վեր պահեստավորված, սև օրվա համար պահած գույքը ՙվերաձևակերպում՚ է նորի անվան տակ ու հետո հիմնադրամի տնօրենին, ՀՀ առողջապահության նախարարին ու լրագրողներիս հրավիրում է լուսաբանելու, իրականում` վերաբացելու հինն իբրև նոր: Բանվորները, որոնց հետ զրուցեցինք, զուտ մտերմաբար, իրականում դժգոհ էլ չեն բիզնես - տնօրենից: Հիմա ո±վ է ինչից դժգոհ, եթե աշխատանք ունի, հանապազօրյա հացի խնդիրը կարողանում է հոգալ` սկզբունքով:


Տեր չկա ...

ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցի միայն հողային տարածքը ժամանակին ձգվել է Հին Նորքից դեպի Հանրային հեռուստաընկերություն տանող ճանապարհից մինչև` Նորքի ծերանոց հատվածը: Հիմա` անհամեմատ կրճատվել է այդ տարածքը, ոչ միայն, որովհետև օլիգարխները ցանկություն են ունեցել, առանձնատներ են կառուցել ու Արա Ասոյանից մաս - մաս գնելով կրճատել են հիվանդանոցի տարածքն, այլև` որոշ սփյուռքահայեր` հավանաբար Արա Ասոյանին հանգանակություններով շահագրգռելով գնել, առանձնատուն են կառուցել, դռները փակել ու ապրում են ևս տաքուկ, բայց օտար անկյուններում: Դա, իհարկե, նրանց քաղաքացիական իրավունքն է, իսկ Արա Ասոյանը հավանաբար Ինֆեկցիոնի վերջին տնօրենն է` կանաչածածկ հողատարածքները յուրացնելու հարցում: Տեր - տիրական չկա± այս երկրում:




ՙԶվարթնոց՚-ում

ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցը բազմակորպուս է: Ահա հեռուն ընկած մասնաշենքերում բուժվում են մանկահասակ և աղիքային ինֆեկցիա ունեցող երեխաներն ու զինվորական հոսպիտալային հիվանդները: Նրանց մոտ, թերևս, ամենաշատն են այցելուներն ու պատահական չէ, որ Արա Ասոյանը միտք է հղացել, այդ մասնաշենքեր գնացող ճանապարհին ՙշլակբաում՚ դնել ու վրան էլ ցուցանակ կախել. ՙՄուտքը 500 դրամ՚: Այդ մասնաշենքեր այցելող երեխաների ու զինվորների հիվանդատերերն իրենց զգում են ինչպես ՙԶվարթնոց՚ օդանավակայանում: Ինչո±ւ, որովհետև երկու դեպքում էլ մեքենաների մուտքը 500 դրամ է: Ո±ր հիվանդ երեխայի ծնողը կամ` հարազատ - բարեկամը կերկմտի 500 դրամ վճարելու, մեքենայով տեղ հասնելու հարցում, թերևս` փառք էլ են տալիս Տիրոջը, որ ելքն էլ նույնքան չարժե: Ընդհանրապես` ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվողի համար այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ անելուդ համար պարտավոր ես վճարել, հավուր ճշմարտության փաստենք` բացի բուժսպասարկումից, որից ինչպես վերընշեցինք, հիվանդները գեհ են, սակայն անգամ տարրական անվտանգության ապահովումը, որը ոչ թե բժիշկների, այլ տնօրինության խնդիրն է, ապահովված չէ: Վառված, դուրս պրծած էլեկտրալարեր, հազիվ վառվող գազօջախ, կոտրված փեղկեր, մաշված ու լրիվ անպիտան, անօգտագործելի բարձեր ու ներքնակներ, անօդանցք միջանցքներ, ու վերջապես` անջուր Ինֆեկցիոն հիվանդանոց: Պատկերացնո±ւմ եք, Ինֆեկցիոն հիվանդանոցին էլ ֆրանսիացի ջրատերերը ժամային գրաֆիկով են խմելու, լվացվելու ջուր տալիս, իսկ դա Արա Ասոյանին չի էլ հուզում: Ինքը հիվանդանոցի տարածքի նախկին, փոքրիկ տնակում նստած ... փողերն է հաշվում և հիվանդներին ՙդուրս գրվելուց՚ առաջ պարտադիր ստորագրում բժշկական եզրակացությունը:


Էլ տեղ չկար ...

ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցից ՙՆորք՚ ծերանոց մի քանի քայլ է: Դրանց միջև հատվածը բաժանում է ընդամենը Մեղրու մաքսատան պետի շքեղ առանձնատունը: Մարդն էլ տեղ չի գտել, կամ` ձեռքը ՙքարի տակ՚ է, զով այլ տեղ չի հաջողացրել ու եկել է տուն կառուցել Ծերանոցի ու Ինֆեկցիոնի դարպասների միջև: Սա, թերևս, լավագույն ցուցիչն է, թե ինչպիսի հասարակության ու բարոյահոգեբանական պայմաններում ենք ապրում և ի±նչ արժեքային համակարգ են դավանում մերօրյա փողատերերն ու վա~յ գլխավոր բժիշկները:




Եվս մի քանի ժամ ...

ՀՀ առողջապահության նախարարությունում հավանաբար գիտեն այս ամենի մասին, սակայն աչք են փակում, որովհետև Արա Ասոյանը միջազգային հեղինակություն ունի, ժամանակին իր իմիջի վրա հետևողական աշխատել է, ամենուր ներկայանում է ոչ թե զուտ հիվանդանոցի տնօրեն, ինչպես ասենք` Սերգեյ Ուրումյանը, այլ` Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ: Տիտղոս եմ ասել, է~, Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, փաստորեն: Բայց մի սկզբունք էլ ունի: Ասում են` հիվանդին դուրս է գրում շուտ, հետո` տասն օրը մեկ անգամ կանչում է ստուգման, յուրաքանչյուր անգամ ախտորոշելու համար պահանջելով 4 հազար դրամ:
Որքա±ն արժե ՙՆորք՚ ինֆեկցիոն հիվանդանոցը, երբ մուտք գործելուց սկսած, մինչև` շարունակական հսկողությունն արժե 4 հազար դրամ: Հարցն` իհարկե, հռետորական է:

Saturday, May 14, 2011

Ի±նչ է կատարվում ՙԵրկրապահ՚-ում եւ ինչու

ՙԵրկրապահ՚ կամավորականների միությունում ի±նչ է կատարվում: Նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պարզապես սեփական իմիջի բարձրացման գործընթաց է սկսել, երկրապահները նոր թիմ-թիմ են դարձել ու միության ներսում իշխանության են ձգտում: Բանն այն է, որ հայրենի իշխանությունները մասնատելով ԵԿՄ-ն, բանտարկելով Մյասնիկ Մալխասյանին` ԵԿՄ փոխնախագահ, կաթվածահար անելով ՙՈգու փորձություն՚ կամավորականների միությունը, որը ղեկավարում էին ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Լեդի` Հակոբ Հակոբյանը, վերջնականապես լուծեցին երբեմնի զինված խմբավորումների դիմադրութունից ու ուժի դիրքերից ազատվելու խնդիրը: Եվ` ՀՀ պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանին ազատելով էլ` կարծես կազմալուծել են Հատուկ գունդ կամավորականների միությունը, որը 90-ականների սկզբին իր մեջ միավորեց մասնավոր զինված ջոկատներին, և դրանով իսկ դրեց կանոնավոր բանակի հիմքը: Թեև` Հատուկ գնդի հրամանատարներն այսօր էլ շարունակում են ղեկավար դիրք զբաղեցնել Հայաստանի պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության համակարգերում:

 
Թերևս` սկսենք երկրապահներից: Ինչո±ւ է շարունակ քանդվում այն և մինչև ե±րբ կամ հանուն ինչի: Բանն այն է, որ ղարաբաղյան պատերազմի ավարտից` 1994 թվականից հետո, երբ առաջին գծում մարտնչողները վերադարձան, տեսան, որ Հայաստանում արդեն խորհրդայինից ժառանգած հարստությունը մեջ-մեջ են արել ու հայտնվում են բիզնես տիրակալներ` ի դեմս այն ժամանակ ՀՀՇ-ի նախագահ Տեր Հուսիկ Լազարյանի, Դոդի Գագոների ու Լֆիկ Սամոների, Նեմեց Ռուբոների ու Ալրաղացի Լյովիկների: Արդյունքում` ընդվզումը կարծես անխուսափելի էր, ինչը կանխելու համար այնժամ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն արդեն 1998 թ.-ի սկզբին երկրապահներին ՙվերբովկա՚ արեց ու Ալբերտ Բազեյանի թեթև ձեռքով մտցրեց Հանրապետական կուսակցություն: Ով հարգում, ենթարկվում, կամ ակնկալիք ուներ Վազգեն Սարգսյանից մտավ Հանրապետական` կազմելով ՀՀԿ-ՙԵրկրապահ՚ թևը, որպեսզի հետո ապահովեին նաև Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահի ընտրությունն, իսկ 1999 թ. խորհրդարանական ընտրությունները, երբ Վազգեն Սարգսյանը միանալով 1998 թ. նախագահական ընտրություններում Ռ. Քոչարյանին պարտված Կարեն Դեմիրճյանին, ստեղծեց ՙՄիասնություն՚ դաշինքը: Ու Սպարապետը դարձավ` ՀՀ վարչապետ:
Մինչդեռ` բուն ՙԵրկրապահ՚-ում փորձում էին իշխանության հասնել նրանք, ովքեր երբևէ չէին եղել սահմանի, պատերազմի առաջին գծում և վառոդի հոտը չէին զգացել: Եվ ահա այդ ժամանակ էր, որ թերևս լավագույն թեկնածու գտնվեց` ի դեմս Մանվել Գրիգորյանի` այնժամ ՊՆ փոխնախարար: Նա պիտի այնպես աներ, որ ԵԿՄ վարչության անդամ չդառնան չկռված մարդիկ: Դա ինչ որ չափով նրան հաջողվեց, սակայն մյուս ձեռքով նա էլ ՙԵրկրապահ՚-ում ստեղծեց էջմիածնեցիների կլանը, ովքեր պիտի հակակշռեին կամ ուժերը հավասարակշռեին ՙվերբովկա՚ արված ՙԵրկրապահ՚-ՀՀԿ-ականների հետ: Մանվել Գրիգորյանի թիմակիցներն էին գեներալ Սեյրան Սարոյանն ու Գագիկ Մելքոնյանը, ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար դարձած գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: Նրանք էլ սկսեցին յուրովի մաքրել ՙԵրկրապահ՚-ը, ով իրենց դեմ էր, ուրեմն` ԵԿՄ-ից դուրս պիտի լիներ, որի արդյունքում էլ` ԵԿՄ-ից առանձնացան և Վազգեն Սարգսյանի գրքի վերնագրի հանգվույն ՙՈգու փորձություն՚ կազմակերպությունը ստեղծեցին Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Հովսեփ Հովսեփյանն ու այլք: Դա չկանգնեցրեց ՙԵրկրապահ՚-ների պառակտումը: Այնտեղ շարունակում էին ՙպոչ խաղացնել՚ մարդիկ, ովքեր ինչպես վերը նշեցինք, վառոդի հոտ չէին զգացել, սակայն ԱԺ պատգամավոր ընտրվելով կամ երկու մորից կաթ ծծելով` և’ Վազգեն Սարգսյանից, և’ Մանվել Գրիգորյանից, երբեմն խոսքի իրավունք էին ստանում: Ահա նրանցից էին Մյասնիկ Մալխասյանն ու Հովհաննես Հարությունյանը` ՙ26-ի Հովոն՚: Այդպիսիք շատ կային, սակայն կարկառունները թերևս նրանք էին, ովքեր էլ ավելի ուշ` 2008 թ. Մարտի 1-ից առաջ կամ հետո դարձան քաղբանտարկյալ և դրանով իսկ փոքր-ինչ կարողացան փրկել իրենց դեմքը: Անգամ շատ հավաստի աղբյուրները պնդում են, թե ՙ26-ի Հովո՚-յին Մանվել Գրիգորյանն է խորհուրդ տվել վաղաժամ բանտարկվել, որպեսզի հետո այլ խնդիրներ չունենա և որքան էլ` ցավալի է, դրանում կարծես ճշմարտության հատիկ կա, որովհետև, ասենք, Երևանի քաղաքապետի ընտրություններում նրա քույրը, երբ Հովոն ձերբակալված էր, բացահայտ աշխատում էր Չոռնի` Գագիկ Բեգլարյանի օգտին:
Մյասնիկ Մալխասյանին հարցրեցինք, թե ի±նչ է կատարվում ՙԵրկրապահ՚-ում: ՙՏեղյակ չեմ, բացարձակ տեղյակ չեմ՚,- պատասխանեց նա: Ազատվելուց հետո ԵԿՄ չեք գնացե±լ. ՙՈ’չ՚: ՙԵրկրապահ՚-ի համագումարը ե±րբ է լինելու` ՙՏեղյակ չեմ՚:
Հովհաննես Հարությունյանին հարցրեցինք, թե ի±նչ է կատարվում ՙԵրկրապահ՚-ում: ՙՆորմալ, ի±նչ կա որ՚,- պատասխանեց նա: Անցած տարի այդպես էլ ԵԿՄ հերթական համագումարը չկայացավ, պատճառը կասե±ք. ՙԱնցած տարի բանտարկված էի, տեղեկություններ չունեմ, բայց հիմա ազատության մեջ եմ ու կանենք, էլի՚: Բայց ԵԿՄ-ում կարծես նոր թիմեր են ի հայտ գալիս, տեղյա±կ եք. ՙԻնչ որ մեկը երևի սկսել է նոր սադրանքներ գործել՚:
Թերևս` երկրապահների ամենամեծ դժգոհությունն իրենց նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանից այն բանում է, որ 2008 թ. փետրվարի 20-ից 28-ը Ազատության հրապարակում անընդմեջ հանրահավաքների ժամանակ Համաժողովրդական շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր վանկարկել ՙՄան-վե’լ՚, ՙՄան-վե’լ՚, իսկ վերջինս ըստ շրջանառվող լուրերի խոստացել էր բանակի կամ ոստիկանության հետ դիմադրության դեպքում կանգնել երկու թևերի մեջտեղում և արյունահեղություն թույլ չտալ, մինչդեռ` Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը նա այդպես էլ չհայտնվեց Երևանի քաղաքապետարանին հարող հրապարակում կամ Լեոյի փողոցում, որտեղ հիմնական արյունահեղությունն է տեղի ունեցել: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվեց Մանվել Գրիգորյանի հետ Էջմիածնում բանակցություններից վերադառնալու ճանապարհին, ավելի ուշ` կարծեմ նրա մայրիկի թաղման ժամանակ տանից վռնդել էր գեներալ Մանվելին:
Ընդանրապես` ըստ շարքային երկրապահների բնորոշման, Մանվել Գրիգորյանի պահվածքի, վարած քաղաքականության և շարժուձևի մեջ մեծ հետք է թողել Կոշի գաղութում խորհրդային տարիներին անցկացրած ժամանակահատվածում ստացած դաստիարակությունը: Նրա համար, ինչպես ժամանակին ՀՀՇ-ում, մի սկզբունք կա. ՙԻմ հետ ես, ԵԿՄ-ում ես, ուրեմն` լավ է, իմ հետ չես, ուրեմն` թշնամիս ես՚: Արդյունքում` շատ երկրապահներ այլևս մուտք չունեն ՙԵրկրապահ՚ կամավորականների միություն: Շարունակելով կոշիգաղության քաղաքականությունը, գեներալ Մանվելը ոչ մի բանի առջև կանգ չառավ որդուն` Կարեն Գրիգորյանին Էջմիածնի քաղաքապետ դարձնելու ճանապարհին, իսկ հիմա, երբ ղարաբաղյան թեման կրկին առօրյական է դարձել, նա իր շուրջը հավաքելով դաշնակցական Արթուր Աղաբեկյանին ու էլի ոմանց` սկսել է այցելել Ղարաբաղի այն տարածքները, որտեղ իսկապես մարտնչել է նա` էջմիածնեցի իր զինակիցներով:
Իսկ Հանրապետական դարձած երբեմնի երկրապահները մոռացել են իրենց անցյալն ու իշխանության մեջ հաճույք ստանալով ու կույս ձևանալով շարունակում են օգտվել կերակրատաշտից ու չգիտակցել, որ ժամանակին մինչև ուսերը ավազի մեջ թաղվելով ու Սպարապետ Վազգեն Սարգսյանին վերև բարձրացնելով իրենք հասկացողների համար այլևս դադարել են ինքնուրույն ու գիտակից անհատ կոչվելուց, եթե իհարկե, երբևէ այդպիսին համարվել են:
Անացած տարի ՙԵրկրապահ՚ կամավորականների միությունը հերթական համագումարը չհրավիրեց, որովհետև իշխանությունները դա թույլ չտվեցին: Հիմա` կրկին վերակենդանացման նշաններ է ցույց տալիս, ինչո±ւ: Գուցե Սերժ Սարգսյանը հասկացել է, որ ավելի հեշտ է պատերազմի ճանապարհ անցած, ոչ պրագմատիկ անհատներին հաղթանակի հովերով ղեկավարելը, քան նրանց այն հատվածին, ովքեր ի դեմս ՀՀԿ անդամ լինելու մտել են քաղաքականության մեջ ու ավելի շատ բան են սկսել հասկանալ ու ավելի մեծ պահանջներ են դնում իր առաջ: Վերջապես` ՀՀԿ-ն դարձել է մոնստր ու կլանային մի կառույց, որտեղ նախկիններն ու ներկաները իրար չհանդուրժելով ենթարկվում են ՙպապային՚ մինչև այն պահը, երբ ինքն էլ հայտնի ուժերի ճնշման ներքո հրաժարական կտա: Պարզվում է, Սերժ Սարգսյանին բացի փեսու` Միշիկի ղեկավարած ՄԻԱԿ կուսակցությունից իր հետ պատերազմի ճանապարհ անցած ու հանրապետության կերտման գործում ավանդ ունեցողների թիմ է պետք: Թերևս` այս անգամ էլ պատերազմի բովով անցածներն ու ասֆալտի ֆիդայիներն` ինչպես թացն ու չորը, կխառնվեն իրար ու կեփվեն միևնույն կաթսայում, ինչն էլ` կլինի ՙԵրկրապահ՚ կամավորականների միության վախճանը ու մարտնչած գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքական ինքնասպանությունը:

Բժշկության բիզնեսմենները փորձարկում են

Հայաստանի առողջապահության, մասնավորապես` բժշկության բնագավառում տարօրինակություններ կան: Բանն այն է, որ սկսել են օտար, հայտնագործողների համար նույնիսկ հարազատ երկրներում մերժված մեթոդներ ներգրավել ու բիզնեսի օրենքներով գործադրել Հայաստանում: Բուտեյկոյի, Բուբնովսկու, Արմինե Գրիգորյանի ինչ որ անհայտ մեթոդները Հայաստանի քաղաքացինեը կարևորում են կարծես խորհրդային տարիներին ՙյուգասլավսկի՚ կամ ՙպոլսկի՚ շորեր լինեն: Սա էլ մեր օտարամոլության ու օտարկապկումներից մեկն է: Հիմա հերթով ու հանգամանալից, թե ինչպե±ս են գործում, ի±նչ ծառայություններ են մատուցում, ինչպե±ս են քաղաքացիներին խաբում ու հաշմանդամ դարձնում Երևանում գործող ՙՄեդ Էլլէ՚, ՙԱէրոֆլեքս՚ և ՙՄեդսիստ՚ բժշկա-ֆիթնես անհասկանալի կենտրոնները:


Բուտեյկոն եղել է ուկրաինացի բժիշկ և 1952 թ. կատարել է մի հայտնագործություն, որն ըստ ՙՄեդ Էլլէ՚-ում դրանով աշխատող բժշկուհի Երանուհի Խաչատրյանի, շատ անսովոր ու զարմանալի է: Պարզվում է, հիվանդությունների պատճառներից մեկը խորը շնչառությունն է: Բուտեյկոն ունեցել է չարորակ հիպերտոնիա, 25 տարեկանում, Մոսկվայում նրան տվել են մեկ-երկու տարվա կյանք, սակայն ապրել է մինչև 80 տարեկանը: Շունչը պահել է գլխացավերից և ցանկացել է չշնչել, արդյունքում` զգացել է, որ ցավը թեթևացել է: Կամաց շնչելն էլ համարվում է Բուտեյկոյի մեթոդը, որը կիրառվում է ՙՄեդ Էլլէ՚-ում ու դրա համար քաղաքացիները վճարում են երեխաների համար երկշաբաթյա կուրսն ու տարեկան հսկողությունը 55 հազար դրամ, մեծահասակների համար` 70 հազար դրամ: Սովորեցնում են ճիշտ շնչել: Այս մեթոդը 1988 թ. Հայաստան է ներմուծվել Հասմիկ Հակոբյանի ջանքերով, ով Երանուհու համակուրսեցին ու մոտ ընկերուհին է եղել: Պարզվում է, դեռևս խորհրդային տարիներին իշխանությունները ցանկացել են Բուտեյկոյին գժանոց նետել և դա, ըստ Ե. Խաչատրյանի չեն արել, որովհետև նրա հիվանդներից մեկը ԿԿԲ-ի գեներալ է եղել: Կարծում է, որ խորհրդային տարիներին բուժված հիվանդները բազմակարծություն /±/ են ապահովել, քննարկել Բուտեյկոյի մեթոդները: Սա 1997 թ. պարզապես ներդրվել է ՀՀ ազգային առողջապահության նախարարության կողմից և սկսել են աշխատել` սկզբում` Առողջության առաջնային պահպանման կենտրոնում, իսկ այս տարվա հունվարից` ՙՄեդ Էլլէ՚-ում: Արդեն 12 տարի է, փաստորեն, ոմն Բուտեյկոյի մեթոդով Հայաստանի քաղաքացիները մեր խորին համոզմամբ, խորացնում են իրենց բրոնխիալ ասթման: Ովքե±ր են հիվանդները: ՙՄեզ գտնում են մեկը մյուսին ասելով, սկզբում` դժվարությամբ, բժիշկներն էլ քմծիծաղում էին, բայց հիմա իրենք են առաջարկում՚,- մասնավորեց Երանուհի Խաչատրյանը: Դիմողները տառապում են բրոնխիալ ասթմայով, բրոնխիտներով, ալերգիաներով, միգրենով, հիպերտոնիայով և նևրոզներով: Հարցրեցինք, թե ինչո±ւ բրոնխիալ ասթմայով տառապողները չեն դիմում Անձավաբուժության պետական կենտրոն, այլ հենց գալիս են ՙՄեդ Էլլէ՚` Բուտեյկոյի մեթոդով բուժվելու: ՙՔանի որ պատճառը խորը շնչառությունն է, մենք կարգավորում ենք շնչառությունը, վերացնում ենք պատճառը: Եթե մարդը խորը շնչում-արտաշնչում է, ապա նորմայից շատ է արտանետում ածխաթթու գազ, իսկ մարդու ամեն մի բջիջը կարիք ունի 2 տոկոս թթվածնի և 7 տոկոս ածխաթթու գազի: Օդում կա 21 տոկոս թթվածին, իսկ ածխաթթուն` 0,3 տոկոս է: Ածխաթթու գազի մեր պահանջարկը ՙպահեստավորում՚ ենք թոքերի ստորին շերտերում, որտեղից էլ ապահովում ենք յուրաքանչյուր բջիջի դեֆիցիտը` մենք ավելի քիչ ենք արտանետում ածխաթթու գազ, որովհետև նստակյաց կյանք ենք վարում: Արտանետումը պակասում է, արտահանումն` ավելանում, ՙբյուջեն՚ ճեղքվածք է տալիս՚,- բացատրեց բժշկուհին:
Մենք քանիցս ներկայացնելով Անձավաբուժության պետական և ՙԲնաբուժության՚ մասնավոր կլինիկաների տնօրեն Անդրանիկ Ոսկանյանի խոսքը` բրոնխիալ ասթմայով հիվանդների խնդիրների մասին` պարզաբանումներ խնդրեցինք նրանից, ով ՙՄեդ Էլլէ՚-ի բժշկուհու ասածներին ի պատասխան մասնավորապես նշեց. ՙԲուտեյկոն ընդամենն անասնաբույժ է եղել և խորհրդային տարիներին ծանոթացել է հնդկական յոգային: Գաղտնիք չէ, որ երբ մենք ունենք հազի նոպա, պիտի մակերեսորեն շնչենք, որպեսզի հազը հանգստանա, հանդարտվի: Նույնն է, երբ սար բարձրանալիս որքան դանդաղ առաջանանք ու դանդաղ շնչենք, այնքան շուտ ու անհազ կբարձրանանք: Բուտեյկոն ուղղակի այդ մեթոդը վատ իմաստով ծաղկացրեց, բավական հիմար բաներ հնարեց, թե թթվածինը թույն է, իսկ ածխաթթու գազը` փրկություն: Օգտվելով հնդկական յոգայի շնչառական վարժություններից, իր կողմից նորամուծություններ արեց, որոնք ոչ մի կապ չունեն յոգայի բուն ուսմունքի հետ, բայց մարդու վրա ազդում են բացասաբար: Շնչառությունը պահում են, հաշվում, գիտակցորեն զսպում օդափոխանակությունը, ռելաքսացիայի են ենթարկում բրոնխների ցավը և նոպայից դուրս են գալիս: Բուտեյկոյի մեթոդն` ի սկզբանե չի ընդունվել ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից մինչև Միության վերջին օրերը: Փլուզման եզրին ընդունվեց որպես ձեռնարկ` նոպան թեթևացնելու համար: Բուտեյկոյի մեթոդը ոչ մի կապ չունի բժշկության հետ: Ցանկացած հիվանդ, եթե կարողանա զսպել շնչառությունը, ասթման ավելի թեթև կտանի: Ցանկացած բժիշկ գիտե, որ ասթմայով հիվանդին հանգիստ տեղ և դանդաղ շնչել է պետք, այնպես, ինչպես` մարդու կոկորդը երբ ցավում է, նա աշխատում է թեթև շնչել: Սա բժշկությո±ւն է: Երևի պահանջ է: Բուտեյկոյի մեթոդով այն ժամանակ էլ սկսեցին բիզնես անել, մինչև որ Ռուսաստանում մարդկանց մեծամասնությունը հասկացավ, որ դա սուտ է: Ու այսօր էլ Բուտեյկոյի մեթոդը ՌԴ առողջապահության նախարարության կողմից մերժված և արգելված է Ռուսաստանում, և համարվում է վնասակար մեթոդ: Բժիշկները հիվանդին ներարկում են հորմոն, որը հակաբորբոքային է և հետո միայն շնչական մարմնամարզություն են անում: Դա էլ խաբեության երկրոդ փուլն է, որը հավանաբար կիրառվում է մեզանում: Բուտեյկոյից բացի կան բազմատեսակ նման հեղինակներ` օրինակ. Վասիլևը, տարատեսակ սարքեր, որոնք վնասակար են, որովհետև հիվանդը ժամանակ է կորցնում, իսկ հիվանդությունը խորանում է: Ես գիտեմ 3 դեպք, երբ հիվանդներն այդ պատճառով մահացել են` Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում: Միայն հորմոնի ներարկումը դադարեցնելու` Բուտեյկոյի մեթոդի պատճառով: Ուստի` եթե ես ՀՀ առողջապահության նախարարությունից ճշտեմ, որ Հայաստանում լիցենզավորել ու Բուտեյկոյի մեթոդով բուժում են, ապա անպայման կառաջարկեմ, որ արգելեն և լիցենզիա չտան: Այլապես` բժշկության մեջ կարելի է օգտագործել ամեն ինչ` և’ եկեղեցի գնալ մոմ վառել, և’ տատիկի մոտ` գլխին աղոթք կարդալ, և’ հիպնոզ անել, և’ պարզապես գնալ փսիխոթերապևտի մոտ, և’ դեղաբույսեր օգտագործել: Ոչ մի տարբերություն: Ինչ վերաբերում է Անձավաբուժությանը, պետք է ասեմ, որ ոչ մի բան ոչինչ էլ չի բուժում, որովհետև բրոնխիալ ասթման չի բուժվում: Այն` ըստ էության, հիվանդություն չէ: Բրոնխիալ ասթման թոքերի կծկման արդյուքնում առաջացող դժվար շունչն է, իսկ դրանք կծկվում են` պաշտպանվելու համար: Ուղակի մարդիկ կան, որոնց մոտ գրգռվածությունը լինում է ոչ հավասարաչափ և հանգեցնում է բարդ վիճակի: Դրա համար պետք է կարգավորել իմունահամակարգը: Երբեմն` երեխաների մոտ նախաասթմային վիճակը կարգավորվում է բնության կողմից և սեռական հասունության ժամանակ պարզապես ասթմայից դուրս են գալիս: Մյուս մասը` հիվանդանում են և բուժման կարիք ունեն` օգտագործելով բնական գործոնները: Իսկ Անձավաբուժությունը կամ ՙգալո-կամերաներն՚ ազդում են իմունահորմոնալ համակարգի վրա: Ազդում են այն օղակների վրա, որոնք հակում ունեն ասթմա առաջացնելուն: Անձավաբուժությունը մեկուսացում չէ: Այն մարդու առողջությունը վերականգնում է հանգստի միջոցով և քաղաքացին արդեն դրսում` գրգռիչ ազդեցության դեմ, գործոնները սկսում են աշխատել, իսկ գործողությունները 10-20 անգամ կրկնելու արդյունքում մարդուն վերադարձնում ենք նորմալ վիճակի: Պետք է ճիշտ պատասխանել գրգռիչներին՚:
Այսքանով` ՙՄեդ Էլլէ՚-ի բժշկական ու բիզնես ծառայությունները չեն ավարտվում: Արդեն տնօրեն Աստղիկ Բեգլարյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ հիմնադրվել են ընդամենն այս տարի, որ նա նաև առաջնային ամբուլատոր բժշկուհի է Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում: ՙՄեդ Էլլէ՚-ում` ունենք մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, կլինկական լաբորատորիա, օգտագործում ենք նաև օզոնոթերապիայի մեթոդը՚: Քանի որ մասնավոր է` բոլոր ծառայությունները վճարովի են, միայն խորհրդատվությունը` 3-5 հազար դրամ է` ինչպես նշված էր մուտքի մոտ: Հիմա, երբ Առաջնային ամբուլատոր` պոլիկլինիկ բժշկությունն անվճար է քաղաքացիներն ինչո±ւ են դիմում ՙՄեդ Էլլէ՚` վճարովի կենտրոնին նույն բուժումները ստանալու համար: ՙՈրովհետև մենք ունենք բուժական շնչառության Բուտեյկոյի մեթոդը` միակը Հայաստանում՚,- եղավ տնօրենի միակ պատասխանը: Իսկ մանկաբուժության կամ քիթ-կոկորդ-ականջի հարցո±ւմ. ՙՈւղղակի ընտրում են բժշկին՚: Իսկ ովքե±ր են բժիշկները. ՙԲավականին լուրջ վերապատրաստում ունեցողներ՚: Իսկ նյութատեխնիկական բազա±ն. ՙՆորմալ է` միջինից բարձր՚:
Պարզվում է, խորհրդային բուժհիմնարկների ճարտարապետներն ու նախագծողները հիպերտոնիկ-խելապակաս էին, քանի որ ՙՄեդ Էլլէ՚-ի օրինակով պահանջված է անլուսամուտ և անօդափոխիչ սենյակները` մեկը մյուսի միջով: Ապա ինչո±ւ համար են բարձրահարկ պոլիկլինիկաների շենքերն, այն էլ` քաղաքամայրի կենտրոնական փողոցների վրա: Կարելի է դրանք տեղավորել փոքրիկ, անբնականլույս սենյակներ ու համաքաղաքացիներին բուժել վճարովի, քանզի ինչպես Աստղիկ Բեգլարյանն է փաստում. ՙՊոլիկլինիկայի իմ հիվանդները, որպեսզի հերթ չկանգնեն, ասում են` կարելի± է մենք գանք ՙՄեդ Էլլէ՚: Նրանք ընտրում են հարմարավետությունը, պայմանները, երբ հիվանդը չի սպասում բժշկին, վերջինս էլ` հիվանդին՚: Պարզ և հասարակ, ի±նչ կա որ: Ինչպե±ս են քաղաքացիները գտնում ՙՄեդ Էլլէ՚-ն, պարզվում է, նպաստում է բժիշկների միջինից բարձր մակարդակը: Այդպիսիք չկա±ն պոլիկլինիկաներում` հարցրեցինք. ՙԿան, բայց մեզ մոտ բոլոր հետազոտությունները կատարվում են մեկ կաբինետում: Ստուգվում, բուժում է նշանակվում՚: Ձեզ մոտ կա± բուժսպասարկման որակի երաշխիք հասկացողությունը` շարունակեցինք հարցնել. ՙԴա ինչպես պիտի լինի± որ՚: Բացատրեցինք` պատասխանեց. ՙԲժշկության մեջ ի±նչ երաշխիք՚: Ո±ր չափանիշներով եք աշխատում` հարցրեցինք. ՙՄեբել չենք արտադրում, որ որակյալ-անորակ լինի: Երաշխիքը` հիվանդներն են՚:
Մինչ նյութը տպագրելը` նրանք ցանկություն հայտնեցին կարդալ, իսկ հետո` հրավիրեցին ՙՄեդ Էլլէ՚ պարզաբանման, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչն ինչպես էին ուզում պարզել: Պարզվեց ընդամենն առողջապահական նյութում քաղաքական ենթատեքստ են փնտրել ու համարել, թե մենք իրենց քննադատում ենք, որովհետև` ուշադիր, իրենց ազգանունը Բեգլարյան է ու մենք` Չոռնի` Գագիկ Բեգլարյանին ուղիղ բան չենք կարող ասել` իրենց միջոցով ենք ասում: Ծիծաղելի է, եթե ոչ ողբերգական: Գուցե բժշկական բիզնես փորձարկումը ուսներից նետելու փո±րձ: Հետաքրքրական էր նաև այն փաստը, որ տնօրեն Աստղիկ Բեգլարյանը պազաբանման համար հրավիրել էր նաև հայրիկին /մանկապարտեզ/` Նորայր Բեգլարյանին, ով վերջին պահին արաժան խմած կատվի պես որոշեց մեզ սպառնալ, թե եթե իմանա, որ այս նյութի թիկունքում պատվեր կա, մեզ կսպանի: Բանն այսքանով չավարտվեց, պարզվեց մեզ անգամ բան ունի ասելու քարտուղարուհին, ով ժամանակին եղել է Վլադիմիր Ավագյանի` համանուն կենտրոնի աշխատակիցն ու ինչ որ բաներ էր փորձում հիշեցնել, ինչը լավ կլիներ պարզեր ինքը` Վալերի Ավագյանը, մենք խնդիր չունենք և չենք ունեցել նրա հետ: Իսկ ՙՄեդ Էլլէ՚-ի հայր և դուստր Բեգլարյաններին պարզապես կասենք. Հարգելիներս, թերթ կարդացեք և դուք հավանաբար կհասկանաք, որ նման նյութեր տպագրելիս այն պետք է կա’մ ՙհետաքրքիր՚ լինի խմբագրության, կա’մ` ընթերցողների համար, ասել է, թե կա’մ վճարովի, կա’մ` սկանդալային: Այսքանը...
ՙԱէրոֆլեքս՚ շնչառական մարմնամարզության կենտրոնի կոմերցիոն տնօրեն Արտյոմ Գաբրիելյանը մասնավորեց, որ իրենք շնչառական մարմնամարզությունն իրականացնում են կենտրոնի ղեկավար Արմինե Գրիգորյանի մեթոդով, որով նա վերապատրաստվել է Լենինգրադում: Մեթոդները ժամանակի ընթացքում թարմացնում են, ինչո±վ` հայտնի չէ, նոր վարժություններ ներառում, ժամանակի հետ են քայլում: Կենտրոնն ամենևին էլ բժշկական չեն համարում, այլ ֆիթնես, ՙհոգեբանի անհատական մոտեցում ենք ցուցաբերում և խմբակային թրեյնինգներ անցկացնում՚: Գերերին նիհարեցնում են, նիհարներին` բերում նորմալ վիճակի, գիտեն և ասում են, որ դրանք առաջանում են նյարդային սթրեսների պատճառով և խնդիրը լուծում են շնչական մարզումներով և մտքի ճկությունը զարգացնելով՚: Հասկացա±ք, եթե Ձեր միտքը ճկուն է ու ճիշտ եք շնչում, ուրեմն` չեք գիրանա ու շատ չեք նիհարի: Եթե ոչ, ուրեմն` պիտի դիմեք անհայտ բժշկությանը` ֆիթնես անվան տակ, որտեղ ոչ միայն ձեր միտքը կճկեն, այլև` շնչառությունը կկարգավորեն հավանաբար` Բուտեյկոյի մեթոդով: Նրանք անգամ հստակ չեն պարզաբանում, թե միջազգային աղանդ հիշեցնող գրոհայիններից ո±ւմ մեթոդն են կիրառում, այն անվանում են Արմինեի անունով: Նոր ծխաշղարշ: Արտյոմ Գաբիելյանի համոզմամբ, ՙմեր մոտից ոչ մեկը դժգոհ չի հեռանում՚: Ովքե±ր են մասնագետները. ՙՄասնագիտությամբ ֆիզիոլոգներ են, ովքեր վերապատրաստվել են Արմինե Գրիգորյանի մոտ՚: Հաշվետու ու լիցենզավորված չեն ոչ մի նախարարության կամ որևէ գերատեսչության կողմից: Իրենց դիմողներին խորհուրդ են տալիս որևէ դիետա չպահպանել, այլ ինչ որ կերպով սահմանափակել սնվելը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Սնունդն, ըստ Արտյոմի, առողջության հետ կապված է և սահմանափակման ենթակա չէ: Հետևություն արեցինք, թե ձեզ դիմողները հիմնականում գե±ր մարդիկ են. ՙՏարբեր խնդիրներով են դիմում, որևէ հատված չի գերիշխում՚: Աշխատում են, անվերահսկելի են, ինչ են անում, ինչ չեն անում միայն իրենք ու իրենց դիմողները գիտեն, բայց գոնե ամբարտավան հայտարարություններ չեն անում, ինչպես ոմանք: Կենտրոնի մասնաճյուղ ունեն նաև Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում:
ՙ

ՙՄենք կարող ենք, չէ±, չափը չանցնել՚

ՀՀ առողջապահության նախարարության Անձավաբուժության հանրապետական և ՙԲնաբուժության՚ կենտրոնների տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը վկայակոչում է մեզանում առկա էկոլոգիական խնդիրները, որոնք առաջին հայացքից նկատում, սակայն այնքան էլ կարևորություն չտալով քաղում ենք դրանից բխող բացասական խնդիր-պտուղները:


- Դժբախտաբար էկոլոգիա երբ ասում են, հասկանում են զուտ կանաչ զանգվածների, ծառերի պակաս, մեքենաների արտանետումներ, գազեր և այլն, որոնք առավելագույնն են մեր միջավայրում: Մինչդեռ` էկոլոգիան ունի մի քանի ուղություններ, որոնք տեսանելի չեն: Դրանց շատ ուշադրություն չենք դարձնում, բայց դրանք շատ ավելի ուժեղ են ազդում մեր առողջության վրա, քան մեքենաների արտանետած ծխերը: Դրանք են ռադիոհաճախականությունները, մագնիսական դաշտերը, որոնք մեր այսօրվա քաղաքակրթության, զարգացման հիմքում են: Այդ դաշտն այնքան է խորացել, հագեցվել, որ արդեն կան առողջությունը վատթարացնող ազդակներ: Այդպիսի գործոններն էլ միջավայրն աղտոտում են: Հաճախ հիվանդություններ են առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են բարձր լարման էլեկտրակայանների, էլեկտրական լարերի տակ կամ մոտ: Դրանց ազդեցությունն առաջին հայացքից չի երևում, բայց շատ ուժեղ է: Առաջանում են այնպիսի հիվանդություններ` չարորակ ուռուցքներներից մինչև հոգեկան տարբեր հիվանդությունները: Առանց էլեկտրակայանների մեր կյանքն իհարկե պատկերացնել չենք կարող, առանց բջջային հեռախոսի մեր կյանքն այլևս դժվար է պատկերացնել, բայց մենք կարող ենք, չէ±, չափը չանցնել: Կան և պետք է լինեն նորմատիվներ: Տրանսֆորմատորը բնակելի շենքից պետք է լինի սահմանված հեռավորության վրա: Ալեհաղորդիչ ափսեն` նմանապես, որպեսզի չազդի մարդկանց վրա: Մինչ դրանց տեղադրել-կառուցելը տեխնիկական համաձայնագիր է լրացվում էկոլոգների հետ, սակայն խնդիրներն աչքաթող են արվում:
Երբեմնի փոքրիկ ռադիոընդունիչներին այսօր փոխարինելու են եկել այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնցով կարելի է պատ քանդել, տուն փլել: Դրանից դուրս եկող հատկապես ցածր տատանման ձայներն ուղղակիորեն առաջացնում են մարդու ներքին օրգանների ցնցում, խախտվում է բնականոն նյութափոխանակությունը: Հսկա համերգներին հնչող բարձր ձայնը կարծես ունակ է մարդու ներքին օրգանները դուրս հանելուն: Իսկ հատկապես փոքրիկ ՙփլեյերները՚, երբ երիտասարդները դնում են գրպաններն ու ականջակալներով քայլում, չեն էլ պատկերացնում, թե որքան հզոր է դրա վնասը: Դրա արդյունքում առաջանում է լսողության անկում, հոգեկան խանգարում, ինչու չէ` ազդում է նրանց հետագա զարգացման վրա: Նրանցից այլևս Էյնշտեյն չի ծնվի, լուրջ գիտնական չի դառնա: Ներողություն, բայց հավանաբար դա է պատճառը, որ մեր քաղաքական կամ գիտական գործիչները մի տեսակ թերզարգացած են` անցյալի համեմատությամբ: Այնքան էլ նրբանկատ չեն, կարծես կացինով են սարքված, ինչպես Չարենցը կասեր. ՙԿարծես շինված են տապարով..՚:
Քաղաքը պետք է ունենա իր նորմատիվները` և’ ժամային, և’ ձայնային: Գիշերային ժամերին մարդկանց համար փորձանք են դարձել տարատեսակ հրավառությունները: Դրա ձայնային հարվածի ազդեցությունն առավել զգալի է ընտանի կենդանիների մոտ: Եթե ուշադիր լինեք` կնկատեք, որ նրանք անհանգիստ շարժվում են, քանի որ ավելի զգայուն են, մենք ավելի բութ ենք, ավելի դժվար ենք ընկալում, բայց զգում ենք, որ ազդում է մեր վրա: Այդ ցածր ձայնային ալիքները մենք չենք լսում ու ընկալում այնպես, ինչպես օրինակ փղերը միմյանց ձայնն են լսում տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ, որովհետև նրանց ձայնի մեջ էլ կա այդ երանգը: Երևանում սրճարան մտնելը կարծես հանցագործություն է: Երաժշտություն է հնչում, որը անհասկանալի է, թե ինչ ծագում ունի` ո’չ բառն է հասկանալի, ո’չ` մեղեդին: Երաժշտական ձայնասկավառակներ վաճառողներն ուղղակի էկոլոգիական ահաբեկչության են ենթարկում շրջապատի մարդկանց: Սրանք կարևոր խնդիրներ են, որոնց մասին օրենքներն ու նորմատիվ ակտերը պիտի կատարվեն, գործեն, որպեսզի ունենանք առողջ սերունդ:
Հաջորդը. երբ քաղաքը կառուցում են, այն պետք է ունենա իր միջավայրը: Առաջ Հանրապետության հրապարակում մարդու սիրտն ու հոգին բացվում էր, որովհետև շենքերը բարձր չէին ու դրանց թիկունքից դուրսպրծուկներ չկային, երկինքն ազատ էր` տարածության մեջ: Մինչդեռ այսօր ազդեցությունն ուրիշ է, թիկունքից բուսած շենքերը ոչ մի կապ չունեն հրապարակի տեսքի հետ: Դա կոչվում է ճարտարապետական էկոլոգիա: Եթե ուզում ենք, որ սերունդներն ավելի շատ և շուտ հիվանդանան, ապա քաղաքում պիտի շարունակենք անել այն, ինչն արվում է: Փողոցի յուրաքանչյուր սյան վրա շարունակաբար գրված է ինչ որ բան կամ որևէ մեկի նկարն է: Ընթացքում անընդհատ աչքիդ առաջ է, որը կարող է հոգեկան խանգարման ազդակն ունի իր մեջ: Դա գլխավոր ճարտարապետի խնդիրն է, որին ուշադրություն չի դարձնում, ինչպես Հյուսիսային պողոտային, որը շատ գեղեցիկ է, բայց սուր շենքներն ու մոտ բարձրահարկերը մի տեսակ ապառաժների տպավորություն են ստեղծում: Ահաբեկչություն է: Մարդը քայլում է այնտեղ, որտեղ ինքն իրեն թեթև է զգում: Եթե որևէ մեկն ուզում է հայտնվել էքստրեմալ պայմաններում, կարող է քայլել Հյուսիսային պողոտայում: Ես համոզված եմ, որ Թամանյանն այդպիսի նախագիծ չէր արել: Պարզապես թամանյանականը պատվաստեցին բիզնեսի հետ և ունեցանք այս հիբրիդը: Արդյունքում` այսօր արդեն Երևանի կենտրոնն ապրելու համար հարմար չէ: Կամաց-կամաց այն կբեռնաթափվի, բնակիչներն իրենք կլքեն և կգնանան արվարձաններ, քաղաքին մոտ տարածքներ:
Քաղաքում ծառերն ու թփերն էլ պիտի ներդաշնակ լինեն շրջապատի հետ: Դա չպետք է լինի միայն ճարտարապետի նախագծի վրա` Երևանում Մոսկվայի տան օրինակով: Ըստ նախագծի, շենքի կտուրին պիտի եղևնիներ աճեին, բայց չեղավ, որովհետև ծառն աճում է բնական պայմաններում և ոչ արհեստական:
Էկոլոգիան ունի նաև բազմաթիվ այլ էլեմենտներ, որոնք բացասաբար են ազդում մարդու վրա: Դրանցից մեկը նաև մարդկանց վարմունքն է: Քաղաքաբնակներս քաղաքակիրթ չենք ո’չ իրար նկատմամբ, ո’չ շրջապատի: Մեքենան կանգառում ենք որտեղ պատահի, պատուհանից ամեն տեսակի աղբը` ծխախոտի մնացորդից մինչև ամեն ինչ, մեքենայի պատուհանից թափում ենք դուրս: Երևանի բնակչությունը մոտ 1 մլն է, եթե մեծահասակներից յուրաքանչյուրն ամեն օր թեկուզ փոքրիկ թղթի կտոր դուրս նետի պատուհանից, պատկերացնո±ւմ եք, թե ինչի կվերածվի քաղաքը: Մարդիկ չեն հասկանում, որ հաջորդ պահին իրենք են շնչում, ՙվայելում՚ դրա արդյունքը: Քաղաքը պետք է պահել, քաղաքին պետք է վերաբերվել այնպես, ինչպես սեփական տանը: Եթե քաղաքը մաքուր պահենք, առողջ կլինենք, չենք պահում, որովհետև ինքներս այդպիսին չենք: Իսկ քաղաքը չունի ո’չ բնական, ո’չ արհեստական մաքրող միջոցներ: Անձրևաջրերի հեռացման խողովակներն անգամ չեն գործում: Արդյունքում` տարիներով կուտակված աղբ կա քաղաքում: Դա ձմռանը քաղաքը վատ մաքրելու արդյունքն է: Առաջին ձյան հետ պետք է այն հավաքել ու քաղաքից դուրս տանել, այլապես բիզնեսմեննները նետում են ճանապարհի վրա, մեքենաները` մայթի: Փոխարենը` կարելի է հազարավոր տոննաներով փոշի, կեղտ հանել քաղաքից:
Եվ վերջինը` մարդկանց հագուստը: Քաղաքը կարծես մեռելատուն լինի: Ամառն անցավ, գրեթե ոչ մի պայծառ գույներ հագած մարդիկ չտեսանք: Դա նույնպես էկոլոգիա է, կյանքի կենսակերպ: Կարծես գունավոր հագուստ հագնողներն ամաչում են սև հագուստ կրողներից դրա համար էլ չեն ուզում ուրախ հագնվել: Հագուստն ուրախություն է բերում քաղաքին, շրջապատին, լավ էմոցիաներ է հաղորդում: Այս ամենը միասին պիտի արվի, իհարկե` ոչ հրամանով: Պետք է մեր էկոլոգերն այս մասին շատ խոսեն, դաստիարակությունը սկսվի դպրոցից: Մարդը դաստիարակվում է դեռևս մանկապարտեզային տարիքից: Այդ տարիքում նրա հետ ինչպես վարվես, այնպիսին էլ նա կլինի հետագա կյանքում ու հետևաբար` կլինի կամ չի լինի, շրջապատի, էկոլոգիայի և նման խնդիրների հանդեպ ուշադիր ու հետևողական:

Հրեական օթյակ 2. ՚On clinicՙ

Օն կլինիկ-Անի՚ միջազգային հորջորջվող կենտրոնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարյանի հետ հարցազրույցի պայմանավորվելն անգամ խնդիր է, որովհետև երբ հրեա տերերը ժամանում են Հայաստան, նրանք կքանստում են: Ի վերջո հանդիպեցինք:րդեն մեկ տարի է գործում եք, ի±նչ բժշկական ծառայություններով սկսեցիք:



 
- Կենտրոնը համաշխարհային ցանց է, մենք 120-րդ ֆիլիալն ենք աշխարհում: Ունենք ուրոլոգիայի, պրակտոլոգիայի, գինեկոլոգիայի և մաշկային բաժանմունքներ: Մենք զբաղվում ենք այնպիսի պրոբլեմներով, ինչպիսիք են թութքը և անալ ճաքերը: Դրանք նորություն են Հայաստանում, բայց ոչ աշխարհում, առանց ցավազրկման...
Հավանաբար դա էր պատճառը, որը 3 անգամ կենտրոն այցելելով զարհուրում էինք, երբ հիվանդասենյակներից մարդկանց ցավի ոռնոցներ էինք լսում: Իսրայելում, հավանաբար այդպես են բուժում` շաբաթը մեկ անգամ 20-30 րոպեով. ՙԴա արված է նրա համար, որ մարդը կյանքի ռիթմից չընկնի՚: Ամենահետաքրքիրն այս կենտրոնում, թերևս այն է, որ, ուշադի’ր, հրեաները շահագրգռված են և զբաղվում են հայ տղամարդկանց պոտենցիայի խնդիրներով ու ադենոմայով: Հիվանդներից մեկի հետ քայլում էինք դեպի Գ. Նժդեհի հրապարակ, երբ նա գանգատվում էր, որ դիմել է միջազգային կլինիկային ադենոման բուժելու համար, սակայն շագանակագեղձի բազում խնդիրներ են առաջ բերել ու մահվան սպառնալիք կարդացել խեղճի գլխին. ՙՄեկ տարվա ընթացքում ընդունել ենք 1500 հատ հիվանդ ուռոլոգիայի և պռակտոլոգիայի բաժանմունքներում և 400 հատ դերմատոլոգիայի բաժանմունքում՚:

- Սա հրեական ներդրո±ւմ է Հայաստանում:

- Չէ, սա հայ-հրեական ֆիրմա է, բայց բրենդը հրեական ա, իսկ բոլոր ներդրումներն արել ա մեր հիմադիրը:

Փաստորեն, ըստ էության, Կարեն Շահնազարյանն էլ չժխտեց, որ սա հրեական ներդրում չէ և ոչ էլ հրեական օթյակ Հայաստանում: Այլապես` շատերին է հայտնի, թե նրանք ինչպիսի քաղաքականություն են վարում ամբողջ աշխարհում, այս երկու դեպքում, ի դեպ, իրարից բավականին տարբեր, Հայաստանում` բուն անվանն ավելացնելով Անի անունը. ՙԳիտամեթոդական կենտրոն ունենք Սանկտ-Պետերբուրգում, որտեղ` սկսած ավագ քույրից, վերջացրած` ինձանով, այնտեղ վերապատրաստվել ենք՚: Գուցե վերբովկա± են եղել:

- Ի±նչ արժեն բժշկական ծառայությունները:

- Ընդհանուր, մենք որոշել ենք պոլիտիկան վարել ընենց, որ սա չլինի ՙՎԻՊ՚ հիվանդանոց: Մատչելի լինի միջին խավի քաղաքացու համար, որպեսզի ինչ-որ մի չափով կարողանանք օգնել նաև մեր ժողովրդին: Մենք գումարը չենք ուզում միանգամից, թույլ ենք տալիս վճարել մաս-մաս, կարելի է վճարել նաև բուժումից հետո:

- Հիմա, երբ պոլիկիլինիկայում բուժսպասարկումն անվճար է, քաղաքացիներն ինչո±ւ են դիմում նման տեղ:

- Գիտեք ոնց ա, ճիշտ ա, անվճար ա, բայց ոնց ասեմ, որ ճիշտ լինի: ՙՎա պերվիխ՚ մեր սերվիսից ելնելով, հերթեր չունենք:

Մինչդեռ` յուրաքանչյուր անգամ կլինիկա այցելելիս հենց մուտքի մոտ բազմաթիվ մարդիկ են նստած ու անդուլ սպասում, ինչպես վերընշեցինք` հիվանդասենյակների դռների ետևից հնչող ցավի ճիչերի ներքո: Այդպիսին է իրավիճակն ու պատկերը մի բժշկական բաժանմունքում, որտեղ առաջին հայացքից ու հանդիպումից սկսած ամեն ինչ արված է Հայաստանի քաղաքացիներին նվաստացնելու համար: Այս կենտրոնի մասին առավել մանրամասն ու հիվանդների հետ վարվող վերաբերմունքի մասի անուն առ անուն` կարդացեք մեր թերթի առաջիկա համարներում:

Հեռահար բժշկություն, թե. Հրեական օթյակ 1

Արմեն Ավետիսյանի աչքը լույս, Հայաստանում հրեական նոր օթյակ է հայտնաբերվել` բուժդիագնոստիկ կենտրոնի անվան տակ` ՙԻնտերդիագնոստիկա՚: Նրանք մատուցում են բոլոր տեսակի սրտային հիվանդների դիագնոստիկ բուժծառայություն, մասնավորապես` առիթմիա: Սա չէ հրեականը, այլ` շարունակական և հեռահար բժշկություն կոչվածը, որը ՙԻնտերդիագնոստիկա՚-ի բուժծառայությունների երկրորդ, բայց հիմնական մասն է կազմում:

 
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՙԻնտերդիագնոստիկա՚-ի տնօրեն Սվետլանա Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց, որ հրեա բժիշկների հետ հեռահար համագործակցության շնորհիվ Հայաստանի քաղաքացիների ու ընդհանրապես իրենց դիմողների ստացված էպիկրիզներն ուղարկում են նրանց, ովքեր էլ բարեհոգաբար տալիս են իրենց վճռական գնահատականը, որն էլ, պարզվում է, որոշիչ է լինում բուժման համար:
Հարցրեցինք, թե Խորհրդային Հայաստանից ժառանգություն ստացած բժշկությունն այդքան անկարո±ղ է, որ Իսրայելի հրեա բժիշկները պիտի հայերին բուժեն, ինչին ի պատասախան, Սվետլանա Գրիգորյանը մասնավորեց. թե ՙՈ~չ, ուղղակի նրանց կարծիքն ավելի հեղինակավոր է, քցենք, թե հիվանդը բարձր ճնշում ունի, գնում է բժշկի, ասում են այսինչ դեղերը պիտի խմես, վե~րջ, գնա~ց, էլ էդ հիվանդին չենք տեսնում՚: Հայաստանի բժշկության մասին այսպիսի կարծիք ունի ոչ միայն ՙԻնտերդիագնոստիկա՚-ի, այլև` ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ազգային ինստիտուտի պրոֆեսորը:
ՙԵս եղա Իսրայելում, հարցազրույց տվեցի այնտեղի լրատվամիջոցներին /հարկ է նկատել, որ այս մասին նա հպարտությամբ է խոսում, մինչդեռ` մեզ դժկամությամբ, այնուամենայնիվ, համաձայնեց հարցազրույց տալ - Ժ.Մ./: Գլխի ուռուցքներ ունեցողների, չբերների, ջերմող երեխաների բժշկական էպիկրիզներն ուղարկում ենք Իսրայել և նախնական կոնսուլտացիա է կազմակերպվում այնտեղի մասնագետի հետ՚,- մասնավորեց պրոֆեսոր Գրիգորյանը: Հիմա պատկերացրեցի±ք, Իսրայելի հումանիստ ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկները մտածում են մեր չբերների ու անգամ ջերմող երեխաների մասին, իսկ 20-րդ դարում գիտատեխնիկական նվաճումների հասած Հայաստանում անգամ ջերմ չեն կարողանում իջեցնել: Ամենահետաքրքիրն այն է, որ ի տարբերություն երևանյան մեծամեծ հիվանդանոցների բժիշկների, հրեա բժիշկներն ամենն անում են անվճար /այդպիսի պանիր լինում է միայն թալակում, ինչպես և գովազդը - Ժ.Մ./, իսկ քաղաքացին վճարում է միայն միջնորդ մենեջերի ծառայությունների համար, որն այնքան էլ մեծ գումար չէ: ՙՄասնագետը նայում ու ասում է, որ 5 օրվա մեջ կարող եք գալ մեզ մոտ և մենք կանենք /չբերները կծննդաբերե±ն - Ժ.Մ./: Հիվանդների հետ կնքում են պայմանագիր, ըստ որի` նրանք շատ արագ են անում ամեն ինչը, նրանք շատ պարտաճանաչ են: Մի փոքր գովք անեմ Իսրայելի բժշկությանը: Նրանք և’ սարքավորում ունեն, և’ Խորհրդային միությունից գնացած մասնագետները հետաքրքիր մտածելակերպ ունեն: Ես ուղղակի հիացած եմ նրանցով՚,- անկեղծ կիսվեց պրոֆեսոր Ս. Գրիգորյանը:
Հարցրեցինք, թե Հայաստանի ո±ր բժշկական կենտրոնների հետ եք համագործակցում, թեկուզ` դիագնոստիկայի ոլորտում: ՙՈչ մեկի, միայն բիոքիմիական անալիզներն ուղարկում ենք բժիշկների վերապատրաստման կենտրոն` Հմայակ Խոսրովևիչի մոտ: Մեր հիվանդներն իրար ասելով են մեզ գտնում՚,- պատասխանեց Ս. Գրիգորյանն ու անցավ Կառլեն Ադամյանին, ով Սրտաբանության ինստիտուտի տնօրենն է ու Հայաստանի գլխավոր սրտաբանը, ինքն էլ` այդ ինստիտուտի առիթմիայի բաժանմունքի վարիչը. ՙԱյ, նա գտավ, որ Հայաստանը կարիք ունի երկու տեսակ սրտաբանության ճյուղի զարգացման. մեկը` առիթմոլոգիան է, մյուսը` մանկական սրտաբանությունը: Երբ ես պաշտպանեցի դոկտորականը, նա անմիջապես ուղարկեց Տոմսկ, որտեղ ստացա առաջին հիմքն ու հումքը: 91-ին երբ եկա, ինքը բաժին բացեց, 4 բժիշկ ենք, երկու տարուց կնշենք 20 ամյակը՚,- երկար-բարակ թեմայից ու բուժհիմնարկից շեղվեց պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանը: Հետո էլի ինչ որ մարդկանց ու էլի ինչ որ բաների մասին խոսեց, անհոդաբաշխ նախադասություններ շարադրեց, այնքան որ հիպնոսացած հրաժեշտ տվեցինք նրան ու խոստացանք տպագրելուց առաջ տեքստն ուղարկել կարդալու...
Դրանից հետո Սվետլանա Գրիգորյանը փորձեց իր սեմիտական գործունեությունը սքողել Կարլեն Ադամյանի հեղինակության հաշվին, սակայն մեր համարժեք պատասխանից հետո, թե ՙԿարլեն Ադամյանը լավ կաներ մտածեր Սրտաբանության ինստիտուտի մասին և ոչ թե Ձեզ հնարավորություն տար այդ շենքում նման գործունեությամբ զբաղվելու համար՚, նա փորձում էր իրեն հատուկ ոճով բարոյախրատական քարոզներ կարդալ մեր գլխին, սակայն ապարդյուն: Այսպիսին է մեր կարծիքը, որքան էլ դաժան ու ցավոտ, բայց հրեական լոբբին իր երակներն է երկարում նաև առողջապահության ու մասնավորապես` բժշկական հումանիզմի ոլորտում: