Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, December 16, 2010

ՎՐԵՍ ՉԳՈՌԱՍ

Խորհրդարանի այսօրվա նիստը կրկին սկսվեց բոյկոտով: 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: “Իհարկե, մեր կառավարությունն ավելի հեշտ է զիջումների գնում թուրքերի հետ բանակցություններում, քան սեփական ժողովրդի և Ազգային ժողովի, բայց...”,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը, սակայն նրա խոսքը կիսատ մնաց, դահլիճից մի շարք պատգամավորներ վրդովված ռեպլիկներ բաց թողեցին, մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, ինչին ի պատասխան Վահան Հովհաննիսյանն ասաց,- “Վրես չգոռաս դու: Սա իմ կարծիքն է, եթե ինչ-որ մարդկանց դուր չի գալիս` կարող են դուրս գալ”: 20 րոպեանոց ընդմիջումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը քննադատեց կառավարության` արտահերթ նստաշրջաններ հրավիրելու գործելաոճը` այն անվանելով այլանդակ: Հովհաննիսյանի խոսքով, “Այլանդակ ու սխալ ռեժիմից կառավարությունը հետ է վերցրել 24 օրինագիծ: Ուրեմն` չէր կարելի անել այնպես, որ մի ամբողջ ֆրակցիա բոյկոտ հայտարարեր, հետո ԱԺ նախագահը բանակցեր, ու որից հետո նման որոշում կայացնեին”,- հայտարարեց նա` հավելելով, որ այդ նախագծերը ԱԺ են ներկայացվել առանց համապատասխան հանձնաժողովներում քննարկման: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ պետք չի խորհրդարանին գցել թյուրիմացության մեջ, քանի որ 34 հարցերից 27-ը եղել են ԱԺ օրակարգում եւ ստացել են հանձնաժողովների եզրակացությունը:

No comments:

Post a Comment