Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, December 20, 2010

Սկսվել է «Լեզվի մասին» օրենքի երկրորդ ընթերցումը

Խորհրդարանը սկսեց վերջապես քննարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցումը: Հանրակրթության մասին օրենքում նախատեսվում է փոփոխություն և այնտեղ ներմուծել այլընտրանքային` փորձարարական, միջազգային, հեղինակայնին, կրթական ծրագրերի հասկացությունները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ օրինագիծը բացարձակապես քաղաքականացված չէ, արտաքին և ոչ էլ այլ տեսակի քաղաքական պատվերներ չկան: Ի դեպ, օրինագծի քննարկումն անցել է բավականին բուռն մթնոլորտում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները տեղից պարբերաբար ընդհատել են Ա. Աշոտյանի ելույթը, ինչին ի պատասխան` նա նկատել է, որ իր որոշ գործընկերների մոտ ոչ միայն տարրական կրթության բացակայություն կա, այլ նաև` տարրական դաստիարակության: «Սա «Լեզվի մասին» օրենքի քննարկում էլ չէր իրականացված, որի ականատեսը մենք եղանք: Սա «Լեզվի մասին» օրենքի շուրջ քննարկումներ էին, որտեղ կային հստակ շահեր, շահարկումներ, պատվիրատուներ, կատարողներ, դերակատարներ, խամաճիկներ, և ցավոք սրտի, այս ամենը թույլ չտվեց, որպեսզի մենք ձեզ հետ միասին կենտրոնանայինք և իրականում շատ ավելի շատ ժամանակ հատկացնեինք բովանդակային քննարկումներին»,- հայտարարել է Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ պետք է վերջակետ պետք է դրվի բոլոր տեսակի շահարկումներին, դպրոցները կբացվեն և կաշխատեն: Նախագծի քննարկումները կշարունակվեն վաղը:

No comments:

Post a Comment