Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, December 16, 2010

Արմեն Հարությունյանը նշանակվել է

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կարող է նշանակվել Կենտրոնական Ասիայում Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ նստավայրը Բիշքեկ։ Երկու օր առաջ մեր թղթակցի հետ զրույցում Ժնևում գտնվող Ա. Հարությունյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ միանշանակ ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր տրամադրության տակ եղած փաստերը, սակայն, անհերքելիորեն ապացուցում են, որ Ա. Հարությունյանն արդեն իսկ նշանակվել է այդ պաշտոնում։ Ավելին՝ դեկտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում նա գտնվելու է Ժնևում, և այդ այցը ձևակերպվել է որպես Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի գրասենյակի «գործընկերների հետ հանդիպելու հնարավորություն»։ Ա. Հարությունյանն արդեն հանդիպել է Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի գրասենյակի քարտուղար Վալերի Մոնետի հետ, ով էլ ՀՀ օմբուդսմենին ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի աշխատակազմին։ Ա. Հարությունյանը նոր պաշտոնում պարտականությունները ստանձնելու է 2011թ. սկզբին։ Զարմանալի է միայն, թե ինչու է նա համառորեն հերքում այս տեղեկությունը։ Սա ուշագրավ է ոչ միայն նրանով, որ Ա. Հարությունյանը նման կարևոր պաշտոն է զբաղեցնելու ՄԱԿ– ի համակարգում, այլ նաև այն պատճառով, որ ներքաղաքական վերջին իրադարձությունների համատեքստում նոր օմբուդսմենի թեկնածության շուրջ բավական հետաքրքիր զարգացումներ կարող են ծավալվել։

No comments:

Post a Comment