Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, December 16, 2010

Ո՞վ է ավելի ընդդիմադիր

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը քննադատեց ոչ միայն իշխանություններին, այլև իրենց գործընկեր «Ժառանգությանը»: «Նրանք մեզ մեղադրեցին, թե մենք ամբողջ դաշտը թողել ենք իշխանությանը, թե մենք ճիշտ չենք վարվում, և իրենք այս բոյկոտը չեն ընդունում, բայց արդյունքում մենք հաջողեցինք` բերելով կառավարությանը ճիշտ ուղու»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: Վերջինս նաև հայտարարեց, որ «Ժառանգությունն» անպտուղ ելույթներ է ունենում: «Անպտուղ ելույթները, որոնք վերջին օրերին լսում ենք նաև մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, ոչ մի ուրիշ բան չեն անում, բացի լեգիտիմացնելուց այն ամենը, ինչի դեմ մենք պայքարում ենք: Կարծում եմ, գնահատականներ տալուց առաջ նրանք առնվազն պետք է հարցնեին, թե ո՞րն է նպատակը, իսկ սա չանելով՝ գնահատականներ հնչեցնելը ճիշտ չէր... մենք երբեք մեր կոլեգաներին, առանց նրանց հետ խորհրդակցելու, գնահատականներ չենք տալիս»,- «Ժառանգությանը» շշպռեց Վահան Հովհաննիսյանը:

No comments:

Post a Comment