Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, December 20, 2010

Ինչո՞ւ է հայը բախումներին մասնակցում ռուս ազգայնականների կողմից

Բոլորը գիտեն, որ Ռուսաստանում «Նաշի» (ռուսերենից թարգմանաբար նշանակում է մերոնք) երիտասարդական շարժումը 2005 թ. ստեղծվել է Կրեմլի կողմից, իսկ նրա գործունեությունը համակարգվում է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովի կողմից: 
Եվ ահա, «Независимая газета» թերթը պարզել է, որ վերջերս Մոսկվայում և այլ քաղաքներում տեղի ունեցած բախումների ժամանակ, որոնք հրահրվել էին ազգայնականների կողմից, մասնակցել են նաև «նաշիստները»: Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, բայց կովկասցիների դեմ բախումները հրահրվել են նաև հայազգի Լևոն Արզումանյանի կողմից, որը երիտասարդական վերոնշյալ կազմակերպության ակտիվ անդամներից է: Բլոգերներին հաջողվել է «В контакте» սոցիալական ցանցում գտնել նրա անձնական էջը, որտեղ նա հպարտանում է իր արարքներով: Բացի այդ, կան նաև տեսագրություններ, որտեղ նա նացիստական ողջույնի ժեստով ողջունում է հակակովկասյան բախումների դուրս եկած ազգայնականներին, ինչպես նաև պատկերներ, որտեղ նա զբոսնում է Մոսկվայի ոստիկանության վարչության պետ Վիկտոր Բիրյուկովի հետ: «Նաշի» երիտասարդական շարժումը հրաժարվում է իր «անառակ որդուց», սակայն սա եզակի դեպք չէ:Մի քանի օր առաջ էլ բլոգերները հայտնաբերել էին, որ բախումներին մասնակցել է նաև Տամբով քաղաքի «Նաշի» շարժման տարածքային կառույցի ղեկավար Նիկոլայ Մակարովը:

No comments:

Post a Comment