Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, December 20, 2010

ԿԱՄ ԱՎԱՆԱԿԸ ԿՍԱՏԿԻ, ԿԱՄ ՏԵՐԸ

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ելույթ ունեցավ Կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ` հայտարարելով, որ ինքը դեմ է քվեարկելու այս նախագծին:
- Արդյոք 2010թ. կառավարությունն իրավունք ունի կանխորոշել 2014 թ. կառավարության գործունեությունը, կենսաթոշակի համակարգը: Հեռետորական հարց` իսկ դուք լինելու եք իշխանության, որ այսօր նման հարց եք բարձրացնում: Իմ գնահատականով չի կարելի հիմիկվանից կանխորոշել 2014թ. քաղաքականությունը: Ես սա գնահատում եմ ոչ կոռեկտ,- հայտարարեց Դալլաքյանը: Նա նաեւ հարցրեց, արդյոք միջին 25 հազար դրամ կենսաթոշակով խորհրդարանում նստածները կկարողանան ապրել, վճարել կոմունալ ծառայությունների համար, երբ նվազագույնն անհրաժեշտ է 70 հազար դրամ ապրելու համար: Դալլաքյանը նաեւ ասաց, որ Կենսաթոշակի` պարտադիր կուտակային ֆոնդի գաղափարը Չիլլիում տապալվել է: Ու հիմա, ըստ Դալլաքյանի, կառավարությունը 530 հազար թոշակառուի վրա էքսպերիմենտներ է կատարում: - Այս մոտեցման դեպքում կամ ավանակը կսատկի, կամ` ավանակի տերը,- ասաց Դալլաքյանը` հավելելով, որ կուտակային կենսաթոշակային համակագին սպառնում է ավանդների ճակատագիրը, երբ մասնավոր բանկերի փակվելուց հետո մարդիկ այլեւս չգիտեն` ումից պահանջեն գումարները: Իսկ դաշնակցական Արա Նռանյանը հավելեց, որ կառավարությունը ոչ թե 530 հազար թոշակառուի վրա է էքսպերիմենտ անում, այլ` ողջ ժողովրդի վրա:

No comments:

Post a Comment