Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, December 20, 2010

Շուտով միտքը կփոխարինի մկնիկին

Կառավարել համակարգիչը միայն մտքի օգնությամբ. դրա մասին երազում էին նույնիսկ գրող-ֆանտաստները: Այնուամենայնիվ կանադական Interaxon ընկերությունը մտադիր է մոտակա տասնամյակներում շուկա հանել նմանատիպ տեխնոլոգիա:
Ինչպես գրել է The Wall Street Journal-ը երկուշաբթի օրը, Interaxon-ի գյուտի շնորհանդեսը հիմնված մարդու ուղեղի ազդանշանների ստացման, վերլուծման և փոխանցման վրա դարձավ «Le Web» կոնֆերանսի ամենահետաքրքիր նորարարություններից մեկը, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Փարիզում: Համակարգը ներկայացրել է Interaxon ընկերության տնօրենը` 31-ամյա Արիել Գարտենը: Շնորհանդեսի ընթացքում նա ցուցադրեց մի սարք, որն ամրացվում էր ճակատին և որը կարդում էր մարդու ուղեղից արձակված ալֆա և բետա ազդանաշանները (երկու ազդանշանն էլ մշտական գոյություն ունեն և կապված են նրա հետ, թե մարդու ուղեղը այդ պահին հանգի՞ստ, թե՞ կենտրոնացման փուլում է): Արդյունքում` որքան փորձարկմանը մասնակցած կինն ավելի կենտրոնացած էր լինում, այնքան ավելի արագ էր շարժվում օբյեկտը iPad պլանշետի էկրանին: Գարտենի խոսքերով, սովորել կառավարել ուղեղն նույնքան հեշտ է, որքան մկնիկի օգնությամբ համակարգչի կառավարումն է: Ներկայումս Interaxon ընկերությունն աշխատում է վերծանել մարդու ուղեղի մյուս ազդանշանները և դրանք հեշտությամբ փոխանցել համակարգչին: Interaxon-ի հիմնադիրները կարծում են, որ տվյալ համակարգը մոտակա 10 տարիներին մեծ տարածում կգտնի և կփոխարինի ոչ միայն մկնիկին, այլ նաև ձայնային ազդանշաններով բջջային հեռախոսների կառավարմանը: Ճիշտ է, Գարտները նշում է, որ ուղղակիորեն կարդալ մարդու մտքերը համակարգիչը մոտակա տարիներին չի կարողանա. օրինակ` մտքումդ պահած կապույտ գույնով չես կարող կապտացնել համակարգչի էկրանը: Այդ արդյունքին հասնելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է առնվազն 20 տարի:

No comments:

Post a Comment